User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ էս աշխարհի ետևում էնքան բան ա կատարվում, էնքան խաղեր ա գնում, որ ոչ մեկս էլ տեղյակ չենք, համոզված եմ ֆորումում տենց մարդ էլ չկա, բայց արի ու տես, որ էս ֆորումցիները, ինչպես մեր տաքսիստները, ամեն ինչ գիտեն:
    Ուզում ես իմանալ, թե որն է այս աշխարհի իրականությունը, մտիր Դար ակումբ, եվ դու կիմանաս ամեն ինչ...
    Էլ չեմ ասում Դաշնակցականների հարցն ամբողջովին այստեղ լուսաբանված է և բոլոր հարցերի պատասխանները հստակ տրված:
    Օմար Խայամին մի հատ լավ խոսք ունի, բառացի չեմ հիշում, բայց կասեմ...
    Մարդկանց տեսակ կա, որ նման են թմբուկին;
    Ներսից դատարկ, բայց լավ խոսել գիտեն ամեն ինչի մասին;
    Բավական է մի անունով մարդ ի հայտ գա;
    Եվ նրանք գլուխները կախ կենթարկվեն վերջինիս ամեն մի խոսքին:
    Եվ մի բան էլ ասեմ, ֆորումում գերակշռող մասը ԼՊՏի կողմնակից է, և ցավոք սրտի, նրանցից շատերին բնորոշ է կծու խոսքերը, էթիկական սահմանների հաճախակի խախտումները, ինչը և կատարվում է բոլորիս կողմից շատ սիրված Հայկական Ժամանակ թերթում, ... այս ամենը պատճառ է հանդիսանում, որ շատ մարդիկ, որոնք դեմ են ԼՊՏ-ին կամ այլախոհ են, լքում են այս ֆորումը, իսկ արդյունքում, ֆորումցիներին թվում է, թե իրենք գերակշռող են համայն ժողովրդի շրջանակներում, խաբվելով ֆորումի լոկալ մթնոլորտին:
    Հարգելիներս, եկեք նախ հիշենք, որ բոլորս էլ հայ ենք, և հիշենք թե ինչ է նշանակում լինել հայ, իսկ դրա համար վերըթերցել ասենք Սասունցի Դավիթ էպոսը...
    Կարծում եմ ժողովուրդին այնքան խելք ունի, որ թույլ չի տա, որ թշնամությունն ու միմյանց հանդեպ անարգալից վերաբերմունքը ղեկավարիկների միջև անցնի ժողովրդի մեջ,... բավական է... ուշքի եկեք.... այսպես որ շարունակվի, էս լավ կայացած ֆորումից բորբոսի հոտ կփչի...
    Ապեր, մոռացի էդ «ԼՏՊ-ի կողմնակից» արտահայտությունը: Էսօրվա դրությամբ վերևները էն աստիճանի են հասցրել իրանց ներքևի չասեմ ինչերի «խումբը», որ բռնության, սպանության ու օրինախախտման դեմ պայքարող յուրաքանչյուր մարդու կպցնում են «ԼՏՊ-ական» յանիմ թե վիրավորական պիտակը: Բա հիմա ի՞նչ անենք, որ նենց ա ստացվել, որ էսօրվա դրությամբ մենակ հենց քո ասած լևոնականներն են խոսում, Հայկական Ժամանակն էլ քեզ նվեր, որ էրեկ էս էս էս բաներն ես եղել, ու ասում են, որ էդ ահավոր վատ ա: Մյուս ազատ մտածող ու սեփական կարծիքի տեր մարդիկ սաղ բերանները ջուր են առել նստել են, ոնց որ իրանք էդ ծեծված կանանց ու աղջիկների տարիքի մայրեր ու քույրեր չունեն, էդ սպանված մարդիկ էլ հե՜չ կապ չունեն Հայաստանի հետ, մադագասկարցի են: Եղբայր ջան, դու մի՛ եղիր լևոնական, զարհուրի մութուցուրտից ու սրտանց հավատա Ղարաբաղի ծախվելու լեգենդին, բայց դու է՛լ ասա ճշմարտությունը, այն է` որ երեկ քաղաքով մեկ ինչ հայվանություն ասես կատարվել ա, ու դրա մեղավորը էս ժողովրդի մի մասին ստրկացրած պահող մի բուռ անհաջող աբորտի հետևանքներ են:

    Հերի՛ք ա, է՛լի, ճիշտը առանց վախենալու ասողին ինչ-ինչ տաթոյական պիտակներ կպցնեք: Մարդ էդքան հայլուրի զոհ չի լինի, ուղեղ ունեք, աչք ունեք, նայեք ու մտածեք: Աչքներիդ առաջ քաղաքի մեջտեղում տասը հոգի սպանում են` ոչ մի ռեակցիա: Ծեծում, ջարդում, փողով առնում են սաղին, ոչ մի ռեակցիա: Կլպում են, գրպաններդ դատարկում են ամեն հարմար ու անհարմար առիթով, ոչ մի ռեակցիա: Խոտեր, բույսեր, ոչ թե մարդիկ: Վաղը մյուս օրը սխալ մարդու ավտոյի դեմից փողոցը անցնելու համար կկոխեն ջիպի տակ, էլի ձեզ կմեղադրեք. «էշ էի, անցա, ոնց որ չգիտեի` ինչ ա լինելու»: Այ տենց էլ կզած կապրեք, կզած ու ամոթով կգիտակցեք ձեր մեջ, որ վախկոտ եք, էնքան դուխ չկա մեջներդ, որ կարանաք նայեք ճշտին ու տեսնել, այ տենց չոքած էլ կմեռնեք ու մատներդ մատներիդ չեք խփի, որ ձեր բալեքն էլ մի օր հանկարծ տենց մի ջպի տակ չհայտնվեն: «Բա տենց էլ պիտի լիներ», չէ՞: Ապռավդանի եք գտել: Ստրուկներ, ուրիշ ոչ մի բան:

    Գրածիս երկրորդ մասը կոնկրետ ոչ ոքի չէր վերաբերվում, կոնկրետ հասցեատեր չուներ, այլ փորձ էր` նկարագրելու էսօր ապրող ու շնչող որոշ երկոտանիների: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ինքն ընկնում է նկարագրածս կատեգորիայի մեջ, և վիրավորվում է, կարող է պատասխան պահանջել, կտամ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (19.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •