Դրական
Բացասական
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
ամեն մարդ արժանի ա նրան ում հետևից գնում ա ես համաձայն եմ թեղ արժանի լինեմ Սերոբ Աղբյուրին, Արաբոյին, Թաթուլին ու Պետոյին, դե հիմա դուք գրեք դուք ում էք արժանի՞
Վերջին խմբագրող՝ Elmo: 25.05.2009, 16:50:
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
Իմ դաշնակ եղբայր, արի հին մեռելներին ու հերոսական անցյալը հանգիստ թողնենք, էլի: Ավելի հետաքրքիր չի՞ խոսել, ասենք, վերջին տասը-տասնհինգ տարվա մասին: Ուզու՞մ ես դու արդյոք արժանի լինել Վահան Հովհաննիսյանին, Ալվարդ Պետրոսյանին ու Սպարտակ Սեյրանյանին, ահա թե որն է հարցը:
Mephistopheles (25.05.2009), ministr (25.05.2009)
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
Վիշապ (25.05.2009)
Լավ, հլը էդ արժանի լինել-չլինել, ազգային-ազատագրական երգեր-մերգեր, կես միլիոն սվին, արյան ծով Ստամբուլ-բան, դրանք սաղ դնենք մի կողմ: Իրանք ինչ են վստահ՝ էդ իրանց պրոբլեմն ա: Կարող են վստահ լինել, ասենք, որ ծայրահեղ ձախ են, դրանից ճշմարտությունը չի փոխվի: Կոնկրետ տեղում ենք ապրոմ, կոնկրետ ժամանակահատվածում, ու ականատես ենք հիմ ակոնկրետ քայլերի: Օրինակ՝ կոալիցիայից հռնդյունով դուրս գալը: Կամ ատրճանակով առաստաղին կրակելը: Եսի՞մ, ո՞ր մեկն ասեմ:
Վերջին խմբագրող՝ Elmo: 25.05.2009, 16:52:
Մոդերատորական: Թեման 2 ժամով փակվում է մոդերավորման:
Երկար ուսումնասիրելուց, մի քանի անգամ ամբողջ գրառումների շղթան կարդալուց հետո, 56 բացարձակ անիմաստ, օֆտոպային գրառումներ ջնջվել են:
Թեման վերաբացվում է:
Վերջին խմբագրող՝ Elmo: 25.05.2009, 17:05:
էսպես չի մնա
Chuk (25.05.2009)
Deutschland über alles
էս էլ ՉարենցըԱյս օրերին Երևանի փողոցներում ամեն քայլափոխին կարելի է հանդիպել Դաշնակցության կողմից փակցվող ցուցապաստառների, որոնց վրա պատկերված են գրականության, արվեստի, սպորտի հայազգի ականավոր գործիչների նկարներ։ Պաստառների գլխատողում գրված է «Հպարտ եղիր, որ հայ ես», ապա նշված են մի շարք ուղերձ–կարգախոսներ՝ «Հայաստա՛նն, ամեն ինչից վեր», «Արդա՛ր երկիր, ազատ քաղաքացի», «Ոչ մի զիջում թուրքերին», «Թուրքիա՛ն է մեզ պարտք», «Արցախը Հայաստան է և վե՛րջ», «Կո՛ղք կողքի, ո՛ւս ուսի, հաղթակա՛ն»։
Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ սրանք նախընտրական քարոզարշավի մաս կազմող պաստառներ են, սակայն պարզվեց, որ իրականում դա այդպես չէ։
Tert.am-ը փորձել է կուսակցությունից պարզել, թե արդյոք հայտնի մարդկանց դեմքերով կուսակցական ցուցապաստառներ պատրաստելիս` համաձայնության եկել են հիշյալ անձանց հետ։
ՀՅԴ նախընտրական աշխատանքները կազմակերպող թիմի ներկայացուցիչ Արեգ Սավգուլյանը նշել է, որ իրեն այդ հարցի մանրամասները հայտնի չեն, ու խոստացել է ճշտելուց հետո տեղեկացնել։ Մեր հաջորդ զանգին ի պատասխան՝ նա նշել է, որ իրեն հաջողվել է պարզել միայն, որ տվյալ ցուցապաստառները Երևանի ընտրությունների հետ կապ չունեն։ Սավգուլյանի խոսքով՝ այդ ցուցապաստառներն արվել են կուսակցական միջոցառումների շրջանակներում ու կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ։
Տվյալ համատեքստում մի շարք հարցեր են ծագում, որոնց պարզաբանումն ավելորդ չի թվում։ Ամենկարևորն այն է, որ հայազգի մի շարք մտավորականների անուններ, որոնցով իրավամբ կարելի է հպարտանալ, կապվում են կոնկրետ կուսակցության հետ և կոնկրետ գաղափարների հետ: Հարց է ծագում` որքանո՞վ նկարներում պատկերված արվեստի, գրականության, սպորտի ոլորտների գործիչները համաձայն կլինեին պաստառի վրա գրված կարգախոսների հետ: Արդյո՞ք կինոյի աշխարհի կոսմոպոլիտ Սերգեյ Փարաջանովը, ով բացառիկ գեղեցկությամբ ներկայացրել է ուկրաինական, հայկական, վրացական և ադրբեջանական մշակույթը, կցանկանար քաղաքականացնել իր արվեստը: Արդյո՞ք Հրանտ Դինքը, ում պայքարը մարդու իրավունքների, այդ թվում նաև հայերի իրավունքների համար էր, կցանկանար հայտնվել նման պաստառի վրա: Իսկ ի՞նչ կարող ենք ասել Եղիշե Չարենցի մասին, ով գաղափարական առումով կանգնած է եղել դաշնակներին հակառակ բևեռի վրա: Գաղտնիք չէ անգամ, որ Չարենցը բացահայտ թշնամանքով է վերաբերվել Դաշնակցության գաղափարախոսությանը և բազմիցս նշել է այդ մասին։
Մասնավորաբար, «Դաշնակցականներին» կոչվող բանաստեղծությունում, որը գրվել է 1929թ., Չարենցն արտահայտել է իր վերաբերմունքը հետևյալ կերպ.
«Լծված տերերի շառաչուն կառքին՝
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:
Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,
Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,
Որ սնվել է լոկ հրով ու արյամբ.-
Ծառս չլինի ու չբողոքի
Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ...»:
Միանշանակ է, որ Չարենցի այս տողերը երկիմաստ չեն, և էլ ավելի զարմանալի ու անընդունելի է նրա պատկերի օգտագործումը Դաշնակցության պաստառի վրա։
Ի դեպ, շատ կարևոր փաստ է նաև այն մտավորականների պաստառին հայտնվելը, ովքեր աշխատում և ստեղծագործում են մեր օրերում։ Եթե Սոս Սարգսյանի ընտրությունը երկմտանքի տեղիք չի տալիս, ապա Տիգրան Մանսուրյանի և Լևոն Արոնյանի լուսանկարներն առավել զարմանալի թվացին։ Կարելի էր ենթադրել, որ նկարները օգտագործելուց առաջ նրանց տեղյակ չէին պահել այդ մասին։
Մեր կասկածների իրավացիությունը հաստատվեց այն բանից հետո, երբ կապ հաստատեցինք Լևոն Արոնյանի հետ: Պարզվեց, որ Լևոնին ոչ ոք չէր հարցրել նրա լուսանկարն օգտագործելուց առաջ, և հանրահայտ շախմատիստը դժգոհություն հայտնեց նման վերաբերմունքի համար` նշելով, որ չի ցանկանում, որ իր անձը քաղաքականացնեն և առանց իրեն տեղյակ պահելու նկարը փակցնեն նման պաստառի վրա:
Իհարկե, կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի քայլը միտված է, մշակութային և մարզական ժառանգության մասին հիշեցնելով, ազգին միավորող նախաձեռնությամբ հանդես գալ: Սակայն ակնհայտ է, որ առաջին հայացքից հասարակական այս ակցիան ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։ ՀՅԴ-ն փորձում է վերահաստատել իր դիրքերը` ընդգծելով կոալիցիայից դուրս գալու պատճառները, փորձելով ներկայանալ որպես ընդդիմություն կարևոր ընտրություններից առաջ: Սակայն ակնհայտ է, որ որպես ընդդիմություն այսօր ընկալվում է միայն մեկ քաղաքական ուժ, իսկ Դաշնակցության ցանկությունն ասոսացվել ազգի մեծերի հետ և խաղալ ազգային զգացմունքների վրա անհաջող փորձ է թվում:
Առավել դատապարտելի են ոչ թե ՀՅԴ-ի պաստառների վրա նշված երբեմն անհասկանալի կարգախոսները (թեև այս դեպքում էլ հարցեր են ծագում, մասնավորապես, ո՞րքան են մեզ պարտք թուրքերը և ի՞նչ զիջումների մասին է խոսքը, կամ էլ ումի՞ց և ինչից է վեր Հայաստանը` բոլոր այլ ազգերի՞ց, տիեզերքի՞ց, Աստծո՞ւց), այլ այն փաստը, որ Դաշնակցությունը փորձում է մեր մեծերի անունները քաղաքականացնել, կապել կուսակցության անվան հետ, ներկայանալ որպես ազգային կուսակցություն, ինչը, կարծում ենք, սխալ մոտեցում է: Որովհետև Փարաջանովը, Սարոյանը, Մանսուրյանը, Չարենցը, Արշիլ Գորկին պատկանում են ոչ թե մեկ կուսակցությանը կամ անգամ հայ ազգին, այլ ողջ մարդկությանը: Նրանք համամարդկային արժեքներ են ստեղծել, որոնք պատկանում են աշխարհի բոլոր մտածող և հուզվող մարդկանց, այդ թվում նաև թուրքերին:
Եվ կարգախոսները, և պաստառներն ավելի ընկալելի կլինեին, եթե հայտնվեին միայն Հայ Հեղափոխական Դաշնակցություն մակագրությամբ՝ առանց մեծերի նկարների: Կամ գոնե միայն այն մարդկանց պատկերներով, ում գաղափարախոսությունը համընկնում է ՀՅԴ-ի կարգախոսների հետ:
Tert.am
Norton (26.05.2009)
ԿԱՐՈՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մռավ լեռան լանջին սև ամպեր պատեց.
Արցախ գավառն իր որդիներին կանչեց,
Նրանց թվում գնաց կռվի դաշտն արնոտ,
Դաշնակցական խենթն էր անունը Կարոտ։
Հայեր հիշեք չմոռանաք ձեր Քաջաց անուն,
Նրանց հոգին միշտ մեզ հետ Է դժվար պայքարում,
Մեծ Չաուշի դու հետնորդն ես անվախ տարոնցի,
Մենք քեզ երբեք չենք մոռանա շուտ վերադարձիր:
Թշնամին մեր գավառները պւսշարեց,
Հայդուկների զարկից գետին գլորվեց,
Գազան թուրք մեր սրտերն արել ես յարոտ,
Քո դեմ Է դուրս ելել ֆեդայի Կարոտ։
Հայեր հիշեք չմոռանաք…
Անփառունակ հայեր մեր հայրենիքում,
Անթիվ զոհվածների արյունն է հոսում,
Մեր քրտինքով շինված կիստվեր գյուղում,
Անվախ հայդուկ Կարոտ վրեժ Է գոռում։
Հայեր հիշեք չմոռանաք...
Քաջիդ համբավ շատ երկրներ տարածվեց,
Համայն հայությունը քեզի ճանաչեց,
Դու ազատ լեռների կորյունն ես Կարոտ,
Ռազմի դաշտից փախան թուրքերն անամոթ։
Հայեր հիշեք չմոռանաք…
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻՆ
Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս սգալով,
Գետաշենում ընկավ հայդուկը փառքով:
Մի աստղ սահեց, գնաց երկնակամարով,
Հավքեր եկան, անցան լուռ արտասվելով,
Ավաղ Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մի լուր տարեք հավքեր մորը հայդուկի:
Երկրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավաղ վերքերիտ համար չեղավ դեղ դարման,
Թող լույս իջնի շիրիմիտ Թաթուլ Կրպեյան:
Դաշնակցության մարտիկ ազգի քաջ զինվոր,
Մահվան լուրտ գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի դարեր,
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ:
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
ես հեչ է ասւմ եմ մի հատ ԳԵՎՈՐԳ ԱԲՈՎ անունով գրող կա բա տենաս են ինչեր ա գրել ետ շուն դաշնակների մասին ճարի կարդա, ես ել եմ մանգալիս հենց գտա խոստանւմ եմ դնեմ, նաև չեմ մոռացել Չարենցի անտիպների մասին դեռ փնտրում եմ չեմ հիշում որտեղ եմ կաևդացել, բայց քո քաղցր խաթեր համար գետնի տակից ել կգտնեմ…
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
Մոդերատորական: Գրառումը ջնջված է բաժնի մոդերատորի կողմից:
Վերջին խմբագրող՝ Elmo: 26.05.2009, 09:36:
karenmorm ջան ես քո քաղաքական հայացքներն ու գեղագիտական ճաշակը հարգում եմ, բայց պոեզիայի ժամ չի էլի: Էդ բանաստեղծությունների համար ուզում ե՞ս առանձին թեմա բացենք: Բանաստեղծքություն ես տեղադրում, որը ոչ մի ֆորմատով բանավեճ, քննարկումներ ասածի մեջ չի տեղավորվում: Արի դու քննարկումներին մասնակցի քո մտքերով, իսկ ոսկե տողերն ու բանաստեծությունները կարանք գրականություն բաժնում տեղադրենք:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ