Արի խոսքերը գործերի հետ մի խառնի, կամ ակցիաները ծրագրային դրույթների: Քիչ մնա կասես Գյուլի դեմ բողոքի ակցիան էլ է ծրագրային դրույթ եղել:
Հենց առաջին նշածդ կետը:
Դաշնակցությունը խոսել է վերաբնակեցման անհրաժեշտության մասին բայց գյուղ (էլ ուր մնաց գյուղեր) չի վերաբնակեցրել: Դա կուսակցության ուժերից վեր գաղափար է, դրան կարելի է հասնել միայն պետական մոտեցումով: Այս կարծիքը կիսում է և Դրօշակի խմբագիրը: Հիմա դու էդ ինչ տեղեկություն ունես որ ոչ ոք տեղյակ չի? Մի հատ հղում կտաս?
Ազատագրված տարածքները, այնտեղի բնակիչները պետական լուրջ մոտեցման, վերաբերմունքի կարիք ունեն: Իշխանության մաս կազմած, այժմ էլ իշխանական ուժերի հետ համագործակցող ՀՅԴ-ի կեցվածքն այս խնդրի շուրջ Է. Բաղդասարյանին հասկանալի չէ:
«Հստակ վերաբերմունք այս խնդրի շուրջ ՀՅԴ-ի կողմից չի նկատվում»,- ասում է «Հետքի» գլխավոր խմբագիրը: Իսկ «Դրօշակի» ղեկավարը հակադարձում է, որ խնդիրը միշտ էլ եղել է կուսակցության ուշադրության կենտրոնում. «ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովը նույնպես վերաբնակեցումը համարեց համազգային նշանակության եւ առաջնայնության ռազմավարություն»:
Այնուամենայնիվ, թե ինչ առաջարկներով ու նախագծերով է այս կապակցությամբ ՀՀ ԱԺ-ում հանդես եկել ՀՅԴ-ն, Կ. Խանլարյանը դժվարացավ նշել, փոխարենն ասաց, որ ԼՂՀ-ում Դաշնակցությունը ներկայանում է նմանատիպ նախաձեռնություններով:
«ԼՂՀ նախագահը նշել է, որ վերաբնակեցման ծրագիրը միլիարդների է կարոտում: Բայց սփյուռքն այդքան աղբյուրներ չունի, սակայն անում է իր կարելիի չափով: Սա համազգային կարողություններ պահանջող հարց է, այլ ոչ թե միայն սփյուռքի գործը»,- նշում է Կ. Խանլարյանը:
hetq.am
Էջանիշներ