Թալեաթի դեպքում խոսում ես սկզբունքի մասին, իսկ Լենինի դեպքում չգիտես ինչու մոռանում: Նույն տրամաբանությամբ՝ Լենինն էլ էր սkզբունքորեն լավն ուզում: Ավելին՝ նա միայն իր հայրենակիցների լավը չէր ուզում, նա նաև աշխարհի բոլոր մուրացկանների, աղքատների, ճորտերի, մինչև երեսուն տարեկանն ապրող բանվորների, ողջ մարդկության լավն էր ուզում: Այլ հարց է՝ որքան էր իրատեսական: Արդյունքին հասնելու ճանապարհներն էլ նման դեպքերում լինում են դաժան, նպատակները՝ բարի:Շատ կարևոր հարցադրում է: Հայերիս համար՝ վատն էր: Իսկ ընդհանրապես՝ Լենինն ավելի վատն էր, քանի որ իր սեփական ժողովրդի աչքն էր հանում, իսկ Թալաատը իր ժողովրդին «բարիք» էր ուզում (չենք խոսում գնի մասին, այլ սկզբունքի):
Թալեաթը չարիք էր մարդկության համար, ինչպես Հիտլերը, Գեբելսը, Հիմլերը, Աբդուլ Համիդը… Այ, համեմատեք: Նրանք մարդկության դեմ հանցանքներ են գործել(և դա միայն ես ու դու չենք որոշում)՝ ազգեր ու ժողովուրդներ են ամբողջությամբ՝ բարուրից մինչև ծեր, մորթել ու խեղդել…
Էջանիշներ