User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 26 80-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #376
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լենինը ջարդեր չի իրականացրել:
    Սա արդեն հերիք է, որ ասեմ որ Լենինի, / կամ որ նույնն է բոլշեվիկների/ մասին բան չգիտես:
    Մենակ Պովոլժեի սովահյալներին դրտավորյալ եվրոպական օգնություն եկող հացահատիկից զրկելը ու մահվան դատապարտելը կարծում եմ քեզ կհուշի, թե ինչի մասին եմ ես խոսում:

    էն, ինչ որ արին Լենին-Ստալին-բոլշեվիկ-մենշեվիկ Ռուսաստանում մի քանի տարում, թուրքերը չէին արել հարյուրավոր տարիների ընթացքում:
    Տարբերություն էն է, որ թուրքերի արածը Եվրոպայում էր ու ֆիքսվում էր եվրոպացիների կողմից հարայ-հուրոցով, իսկ բոլշեվիկները փակին իրենց երկիրը ու ոնց կարան կոտորին աշխարհի 1/6 մասում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տատ (11.05.2009)

  3. #377
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    իսկ այսօր բոլորս կարող ենք տեսնել թե ինչ ազդեցություններ են ունեցել այդ գաղափարները Եվրոպական ամենաառաջատար երկրների վրա…
    Թեմայից լրիվ փախնելով՝ ասեմ, որ առանց հենց ՌՈՒՍԱԿԱՆ ավանգարդի հեղափոխական գաղափարների այսօրվա համաշխարհային արվեստը կամ կնոջ հավասարությունը չէր լինի այն ինչ է:

    Բայց իհարկե դրա գինը բարձր էր, նոր ԴՎգրեյը գրեց: Լենինի դրված հիմքերից ելնելով Ստալինն արդեն հանգիստ ցեղասպանությամբ էր զբաղված՝ լեհ սպաներ, չեչեններ...

    Համաձայն եմ, հիմա պարզ է, որ երիտթուրքերին հավատալ չէր կարելի, իրոք նախապայմաններ կային: Պետք էր մնալ տեռորիստական կազմակերպություն երկար տարիներ, ինչպես Համմասը: Հեշտ է դատել հիմա:

  4. #378
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա արդեն հերիք է, որ ասեմ որ Լենինի, / կամ որ նույնն է բոլշեվիկների/ մասին բան չգիտես:
    Մենակ Պովոլժեի սովահյալներին դրտավորյալ եվրոպական օգնություն եկող հացահատիկից զրկելը ու մահվան դատապարտելը կարծում եմ քեզ կհուշի, թե ինչի մասին եմ ես խոսում:

    էն, ինչ որ արին Լենին-Ստալին-բոլշեվիկ-մենշեվիկ Ռուսաստանում մի քանի տարում, թուրքերը չէին արել հարյուրավոր տարիների ընթացքում:
    Տարբերություն էն է, որ թուրքերի արածը Եվրոպայում էր ու ֆիքսվում էր եվրոպացիների կողմից հարայ-հուրոցով, իսկ բոլշեվիկները փակին իրենց երկիրը ու ոնց կարան կոտորին աշխարհի 1/6 մասում:
    dvgray՝ դու բան չգիտես (սա առաջին հերթին): Ես չգիտեմ, դու գիտե՞ս…
    Երկորդ՝ արագորեն դադարեցնում ես մարդկանց, մասնավորապես՝ իմ մասին քո տափակ ու իրականությանը չհամապատասխանող կարծիքների արտահայտումը: Սա առաջին դեպքը չէ:
    Երրորդ՝ գոնե նախքան այլոց գիտելիքների մասին կարծիքներ գրելդ, կարդա, թե ինչի մասին է գնացել խոսքը: Լենինի ու Ստալինի տարիները միասին վերցրած այնքան հայ չի կոտորվել, որքան կոտորվել է Մեծ Եղեռնի տարիներին: Կարծեմ դու էիր, որ ասում էիր, թե՝ «եթե կոմունիստները չգային իշխանության, հայ-հայ էր Հայաստանի առաջին Հանրապետությունը գրավելու էր Թուրքիան՝ երեսուն հազարանոց բանակով: Էն կողմից էլ Հունաստանն էր գալու Փոքր Ասիա»…
    Ամոթ է, կնգա նման ընկնել դիմացինի անվան հետ խաղալ՝ քեզ թույն ինտելեկտուալի տեղ դրած: Վոբշեմ, յան տու, այլևս իմ գրառումներին չպատասխանես:

  5. #379
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Տատ, այդպես «շնորհակալաբար» մոտեցել ես dvgray կոչվող ակումբցու գրառմանը իմ գիտելիքների մասին կարծիքի հաշվո՞վ, թե՞ դաշնակների նախագենոցիդային շրջանի դաշնակից երիտթուրքերի Լենին պապիկից վատը լինելու մասին պնդման համար:

  6. #380
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    dvgray՝ դու բան չգիտես (սա առաջին հերթին): Ես չգիտեմ, դու գիտե՞ս…
    Էս համաձայն, սիրուն չէր:
    ԴՎ այնքան չի սիրում ռուսներին (նույնիսկ խեղճ չինովնիկին), որ հաճախ երեխին թաշտի հետ դուրս է գցում: Բայց Լենինի մասին ճիշտ է
    այնքան հայ չի կոտորվել, որքան կոտորվել է Մեծ Եղեռնի տարիներին:
    Ախր, չկար այդքան հայ, որտեղի՞ց կոտորվեր:

    Մարկիզ, ես քեզ սիրում եմ: Այնքան հազվադեպ եմ համաձայն ԴՎ Գրեյին(գրեթե երբեք), որ չէի ուզում բաց թողնել այդ ուրախալի (միայն ինձ համար) փաստը:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 11.05.2009, 17:21:

  7. #381
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մոդերատորական: Անընթեռնելի գրառումը ջնջված է:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 11.05.2009, 20:32:

  8. #382
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարենցը եղել է այդ գաղափարների կրող և դա մի մազաչափ անգամ չի նսեմացնում նրա մեծությունը… իսկ դաշնակները գործարքի մեջ են մտել երիտթուրքերի հետ… սրանք տրամագծորեն տարբեր բաներ են,
    այ ախպեր ջան հո դու ել չասիր տարբերը որն ա ետ ել թուրքերի լենիներ եին ելի հո բանտից չեին հելե հեղափոխական կուսակցություն եին,

  9. #383
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լենինի ու Ստալինի տարիները միասին վերցրած այնքան հայ չի կոտորվել, որքան կոտորվել է Մեծ Եղեռնի տարիներին:
    այ ապրես ես արդեն ԼՏՊ ական ելույթ ա այսինքն եթե բոլշեվիկները քիչ են սպանել ուրեմն լավն են

  10. #384
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Դաշնակցության մեջ, անհատներից, խմբերից և կոմիտեներից սկսած մինչև Բիւրօ և Պատասխանատու Մարմին, չկայ խնդիր իրավունքի ու իշխանության, այլ միմիայն պատասխանատության ու պատրաստակամության` կատարելու կազմակերպության որոշումներն ու ընկերների խնդիրները:
    Ս.Զ.

  11. #385
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Նկատելի է, որ դաշնակցությունը ճշմարիտ առումով տեսաբան չունի, և դրա կարիքն էլ նա չէ զգացած. նրա տեսաբանը ժողովուրդն է, իր Ընդհանուր ժողովները: …Մենք ականջ կը կախենք զանգուածի բանավոր թելադրանքին, կը ջանանք հասկանալ զայն և մեր ծրագիրը յարմարցնել ժողովրդին և ոչ թէ ժողովուրդը յարմարցնել մեր ծրագրին:
    Ռ.

  12. #386
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս համաձայն, սիրուն չէր:
    ԴՎ այնքան չի սիրում ռուսներին (նույնիսկ խեղճ չինովնիկին), որ հաճախ երեխին թաշտի հետ դուրս է գցում: Բայց Լենինի մասին ճիշտ է
    Ախր, չկար այդքան հայ, որտեղի՞ց կոտորվեր:
    Մարկիզ, ես քեզ սիրում եմ: Այնքան հազվադեպ եմ համաձայն ԴՎ Գրեյին(գրեթե երբեք), որ չէի ուզում բաց թողնել այդ ուրախալի (միայն ինձ համար) փաստը:
    Վայ, Տատ ջան, ես էլ քեզ եմ շատ սիրում:
    Նախ՝ ահագին էլ կայինք: Երկրորդ, մենք այդ տարիներին չենք զրկվել մեր հայրենիքից, հող ու ջրից, երկու միլիոն հայրենակիցներից: Փաստը մնում է փաստ:
    այ ապրես
    karenmorm, մերսի մաղթանքների համար:
    ես արդեն ԼՏՊ ական ելույթ ա այսինքն եթե բոլշեվիկները քիչ են սպանել ուրեմն լավն են
    Չգիտեմ ԼՏՊ-ական է, թե գորբաչովյան, բայց որ Լենինն իմ՝ հայիս համար համեմատաբար թե անհամեմատաբար իմ ու քո հայրենակիցներին ցեղասպանության ենթարկած, մի ողջ հայրենիք ինձնից ու քեզնից խլած, արյունարբու, դաշնակների երբեմնի դաշնակից Թալեաթ փաշայից (ասեմ, որ չասեք՝ չասեց. որին սատկացրին հենց նույն դաշնակները) հազար գլուխ լավն է, դա փաստ է: Թե՞ դու կարծում ես, որ Թալեաթը հայերիս համար Լենինից լավն էր:

  13. #387
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Լավ, տեղադրեմ այս տեքստը(պարզապես այս մեկը շատ եմ հավանում), որպեսզի չասեք խոսում են միայն դաշնակցականների կատարած «վատ» բաներից: Սաիդ Հալիմը երիտթուրքերի կառավարության վարչապետն է եղել: Ցեղասպանության կազմակերպիչներից է: Աթաթուրքի իշխանության գլուխ գալուց հետո փախել և բնակվում էր Հռոմում:

    Սաիդ Հալիմի վերջին օրը

    1921, դեկտեմբերի 5: Առաւօտ շատ կանուխ դուրս ելայ սենեակէս: Նախորդ գիշերը մաքրած էի ատրճանակս եւ փամփուշտներն ալ համրած:
    Թարմ-թարմ ածիլւած էի եւ լոգանք մը առած, ու ամբողջ կէս սրւակ օ դը քոլոնիայով մարմինս շփած էի: Ճերմակեղէններէս մինչեւ հագուստներս եւ գլխարկս, արտիստի սեւ գլխարկս, նոփզնոր. ուսանողի կամ արւեստագէտի սեւ փողկապ մը դրած էի. կարծես հարսնիքի երթայի: Վերարկուս վրաս գացի փաշային դղեակին մօտերը, առանց Մ.-ին հանդիպելու: Վճռած էի այդ օրն իսկ գործը վերջացնել՝ առանց այլեւս մտածելու հետեւանքներու մասին:
    Ժամը ճիշտ 1-ին ինքնաշարժ մը կեցաւ փաշային դռան առջեւ. դուրս ելաւ Թեւֆիք Ազմին եւ պայուսակ մը թեւին տակ ներս մտաւ. քիչ վերջ փաշային հետ դուրս ելան եւ աճապարանքով մեկնեցան, շատ կարեւոր գործի մը գացող մարդոց երեւոյթով: Չմտահոգւեցայ. այնքան լաւ ուսումնասիրած էի երթեւեկները, որ վստահ էի, որ, ուր ալ ըլլար, չէր կրնար հրաժարիլ իր յետմիջօրէի պտոյտէն եւ անպայման պիտի վերադառնար: Տրամաբանօրէն, առնւազն երկու ժամ պիտի ուշանար: Փութացի Վիլլա Բորգեզէ, ուր յաճախ կառքով, երբեմն ալ քալելով կու գար ան: Նոյնիսկ, օր մը, հետապնդումիս ընթացքին տեսայ, որ թիկնապահին գնել տւաւ ափ մը խորոված շագանակ, փողոցի վրայ նստող շագանակավաճառէ մը: Ժամը 12-ին ատենները Մ. եկաւ ու հարցուց, թէ ինչու ճաշի չէի գացած մեր ուսանողներուն ճաշարանը, ուր կէսօր եւ իրիկուն սովոր էինք հանդիպիլ:
    - Որովհետեւ,- պատասխանեցի,- վճռած եմ այսօր այս գործը գլուխ հանել, ամէն պարագայի տակ եւ ամէն գնով: Ջղայնացած էի փաշային ուշանալուն եւ քիչ մը եւս սպասեցի եւ Գրիգորին ըսի.- Ես տան կողմերը կերթամ: «Այո՛»,- ըսաւ. ու դուրս ելանք եւ քանի մը քայլ առի՝ դառնալու համար հանրակառքին փողոցը:

    Հասայ Վիա Նոմենտանա, ուր հանրակառքը կեցաւ. իջայ եւ քալելով մտայ Օստակիօ փողոցը: Յանկարծ դէմս ցցւեցաւ Հելենան: Ոստիկանի մը հանդիպումը այնքան չպիտի նեղէր զիս, որքան այդ սիրուն աղջկան ներկայութիւնը այդ պահուն: Ջղային վիճակի մէջ պաղ վերաբերում մը ցոյց տւի: Մտերիմներ դարձած էինք եւ աղջիկը կը զարմանար իմ անակնկալ պաղ վերաբերումէս: Տարօրինակ նայւածքով կը դիտէր, կարծես առաջին անգամ զիս տեսած ըլլար:

    Անպիտան աղջիկը կատարեալ հարցաքննութեան մը սկսած էր եւ բաժանւելու միտք չունէր: Ժամը 4-ին կը մօտենար: Փողոցին վարի կողմը նոր շէնքի մը շինութեան աշխատող բանւորները աշխատանքէ կարձակւէին եւ, սովորաբար, այդ ամայի եղող փողոցին մէջ բազմութիւն կար: Վայրկեանէ վայրկեան փաշան կրնար հասնիլ: Փողոցին խանգարիչ երթեւեկը չբաւէր կարծես, դեռ կար այս յամառ աղջիկը, որ անվերջ կը խօսէր ու կը ցրւէր ուշադրութիւնս:

    Եւ յանկարծ վերէն լսւեցաւ կառքի մը դղրդիւնը: Մէկէն մարմնէս անծանօթ սարսուռ մը անցաւ, երբ տեսայ հսկայ ձիերը, որոնց բաշերը հովէն կալեծփէին: Կառքին մէջն էր Սաիդ Հալիմ փաշան՝ իր թիկնապահին հետ: Փողոցին միւս ծայրը նայեցայ. Մ. դեռ հասած չէր: Վայրկեանապէս «ցտեսութիւն» ըսի Հելենային՝ պատւիրելով, որ շուտ ներս մտնէ, քանի որ «հայրս» կու գար…
    Անմիջապէս քալեցի միւս մայթը, որպէսզի լաւագոյն դիրքով մը ահաբեկումը կատարեմ, բայց քանի մը ակնթարթ ուշացած ըլլալուս՝ քիչ մնաց ձիերու տակ մնայի. ձեռքս վերցուցի, բռունցքս ցցած. ձիերը խրտչեցան եւ ծառացան: Այդ իրարանցումին մէջ արագ ոստումով մը անցայ եւ ցատկեցի կառքին վրայ՝ կոխելով ոտնատեղին: Մէկ ձեռքով բռնեցի կառքին յենարանը, քիչ մը երեւացի, բայց հաւասարակշռութիւնս կրցայ պահել: Մինչ թիկնապահը կառապանին կը նայէր ու բաներ մը կըսէր, երեւի հասկնալու համար ձիերուն խրտչիլը, Սաիդ Հալիմ փաշային աչքերը հանդիպեցան աչքերուս: «Երէն»,- ըսաւ թիկնապահին: Այս եղաւ սադրազամին վերջին բառը: Աչքերը սարսափով լեցուն էին, երբ ատրճանակիս փողը ուղղեցի աջ քունքին եւ կրակեցի: Երկրորդ փամփուշտի մը հարկ չմնաց: Խռպոտ ձայն մը եւ փաշան նստած տեղէն տապալեցաւ կառքին մէջ, գլուխը իմ կողմս, գրեթէ ոտքերուս տակ:
    Կառքը դեռ կարշաւէր: Թեւֆիք Ազմին, առաջին շփոթէն սթափած, ատրճանակ մը հանեց ու կը պատրաստւէր կրակել, երբ ատրճանակիս փողը անոր ալ ճակտին ուղղելով, գոռացի թուրքերէնով.
    - Աթ աշաղը, գեբերթիրիրըմ.- Նետէ՛ զէնքդ, կը սատկեցնեմ…
    Հնազանդեցաւ եւ ատրճանակը կառքէն դուրս նետեց, ահաբեկ դէմքով: Ատրճանակիս կոթովը այս անգամ սկսայ հարւածել կառապանին կռնակին՝ բոռալով իտալերէն. «Ասբետա, ասբետա». «Կեցի՛ր, կեցի՛ր»: Խեղճ կառապանը վախէն կը դողար եւ յուսահատական ճիչերով զիս վկայութեան կը կանչէր՝ ըսել ուզելով.- Տե՛ս, կեցնել կուզեմ, բայց ձիերը չեն կենար:
    Կառապանը չյաջողեցաւ կեցնել ձիերը, որոնք վազքը շարունակեցին մինչեւ փաշային տան առջեւ եւ ինքնաբերաբար կանգ առին: Դռան առջեւ խափշիկ ծառան մեքենաբար ձեռքը ճակտին տարաւ՝ «թեմեննահ» ընելու ձեւով, բայց փաշային ինկած գլուխը տեսնելով՝ այդ դիրքին մէջ քարացած մնաց, ապշահար: Առանց կարեւորութիւն տալու ծառային՝ վար ցատկեցի կառքէն եւ ատրճանակս ցցած թեւովս լայն շարժում մը գծեցի շուրջս՝ թէ՛ սարսափ ձգելու, եւ թէ՛ փախուստիս ուղղութիւնը որոշելու համար…

    ՄԻ ՀԱՏՒԱԾ ԱՐՇԱՒԻՐ ՇԻՐԱԿԵԱՆԻ
    «ԿՏԱԿՆ ԷՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ» ԳՐՔԻՑ

    http://www.alikonline.com/

  14. #388
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատելի է, որ դաշնակցությունը ճշմարիտ առումով տեսաբան չունի, և դրա կարիքն էլ նա չէ զգացած. նրա տեսաբանը ժողովուրդն է, իր Ընդհանուր ժողովները: …Մենք ականջ կը կախենք զանգուածի բանավոր թելադրանքին, կը ջանանք հասկանալ զայն և մեր ծրագիրը յարմարցնել ժողովրդին և ոչ թէ ժողովուրդը յարմարցնել մեր ծրագրին:
    Ռ.
    Հազիվ մի հատ խելոք խոսք… "այո թաշնակցությունը միշտ ալ ագանջ գախաձ է չին ժողովուրդին փանավոր թելաթրանքին… ադիգա է բատճառը, ոռ թաշնագցության ձռաքիրները կհամաբադասխանին չին ժողովուրդին ձռաքրերուն… զայն թուրս է եգաձ չին ժողովուրդին ընդմեջեն… իշտե ադանգ է"

  15. #389
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայից լրիվ փախնելով՝ ասեմ, որ առանց հենց ՌՈՒՍԱԿԱՆ ավանգարդի հեղափոխական գաղափարների այսօրվա համաշխարհային արվեստը կամ կնոջ հավասարությունը չէր լինի այն ինչ է:

    Բայց իհարկե դրա գինը բարձր էր, նոր ԴՎգրեյը գրեց: Լենինի դրված հիմքերից ելնելով Ստալինն արդեն հանգիստ ցեղասպանությամբ էր զբաղված՝ լեհ սպաներ, չեչեններ...

    Համաձայն եմ, հիմա պարզ է, որ երիտթուրքերին հավատալ չէր կարելի, իրոք նախապայմաններ կային: Պետք էր մնալ տեռորիստական կազմակերպություն երկար տարիներ, ինչպես Համմասը: Հեշտ է դատել հիմա:
    դե ամեն ինչ իր գինն ունի… ֆրանսիական հեղափոխությունն էլ աննկարագրելի դաժանությամբ ուղղեկցվեց …

    …չէ, չէ, չէ… Տատ, մի խառնի… տեռորիստական կազմակերպությունները երբեք էլ լավ չեն եղել… դրանց գործունեությունից միայն ժողովուրդն է տուժում, միայն ժողովուրդը … հենց քո ասած Համմասին նայիր, Հեզբոլլահին էլ հետը…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (12.05.2009)

  17. #390
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դե ամեն ինչ իր գինն ունի… ֆրանսիական հեղափոխությունն էլ աննկարագրելի դաժանությամբ ուղղեկցվեց …
    Այո, բարբարոսական:
    իսկ կարող է, մենք պատրաստ չենք գին տալու...

    հենց քո ասած Համմասին նայիր, Հեզբոլլահին էլ հետը…
    Նայում եմ, հենց այդ վատ հակադիր իմաստով էլ համեմատություն էի անում, հումորս երբեմն տեղ չի հասնում, գիտեմ:

    Ժողովուրդ, չգիտեմ, իրոք ինչու՞ ենք շարունակում, բայց դե հետաքրքիր է, անկախ դաշնակցությունից հետաքրքիր մտքեր են ծագում:
    Թե՞ դու կարծում ես, որ Թալեաթը հայերիս համար Լենինից լավն էր:
    Շատ կարևոր հարցադրում է: Հայերիս համար՝ վատն էր: Իսկ ընդհանրապես՝ Լենինն ավելի վատն էր, քանի որ իր սեփական ժողովրդի աչքն էր հանում, իսկ Թալաատը իր ժողովրդին «բարիք» էր ուզում (չենք խոսում գնի մասին, այլ սկզբունքի):

    Դալշե՝ համլետյան հարց:
    Հավատալ բաձարձակ անասունին, որ ոչինչ չի խնայում, թե հավատալ անասունին, որ սվոիխ խնայում է (այսինքն փորձել դառնալ սվոյ):

    Ես Սովետական Հայաստանի արդյունք էմ և գիտակցում եմ նաև հրաշալի առաջադիմականը, ինչ մեր երկրին տվեց այդ յոթանասունամյա կապը: Լուրջ, փրկության էլէմենտն անտեսել չի կարելի: Բայց դավաճանությունն էլ՝ արդեն գրավված Հայկական մարզերը վերադարձնելը:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 12.05.2009, 13:34:

Էջ 26 80-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •