User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե, չնայած, ես կարծիքս չեմ փոխում Լենինի ու Թալեաթի նմաններին անհամեմատելի լինելու հարցում: Լենինը ջարդեր չի իրականացրել: Եղել քաղաքացիական պատերզամ: Մի կողմում սոված ու աղքատ ամբոխները՝ զինված գաղափարով(թե ում զենքվ ու փողերով, էական չէ), մյուս կողմից ցարական ազնվականությունն ու քիչ թե շատ լավ ապրող բնակչությունը: Հաղթող պրոլետարիատին նոր երկիր կառուցելու համար անհրաժեշտ էր երկրից «մաքրել» ցարական ազնվականությանը թեկուզ դաժան մեթոդներով: Թալեաթը ցեղասպան է, նա է եղել ցեղասպանության հիմնական գաղափարախոսն ու կազմակերպիչը: Ընդ որում, մի պահ հիշեք, թե ինչ դեպքեր էին հաջորդել երիտթուրքերի իշխանության գալուն ու նախորդել Մեծ Եղեռնին: Նաև հիշեք, որ մեկուկես միլիոնը չեն կոտորվել մեկ կամ երկու օրում: Կոտորածը տևել է ամիսներ, տարիներ…

    Բացի այդ, հաշվի առեք, որ հայերի նկատմամբ նրանց վերաբերմունքը տարբեր է եղել: Սա արդեն հերիք է նրանց չհամեմատելու համար:

    Հա, Չարենցը գիտակցում էր, որ գնդակահարում են ճորտատերերին, Դենիկինի, Կոլչակի բանակների մարտիկներին, բուրժուաներն ու գործարանատերերը փախչում են Ռուսաստանից: Հետո՞… Չարենցը գիտեր, որ իրենց ունեն Կարմիր բանակ ու, որն ավելի ուժեղ է, քան ցարական բանակն ու ցարական սպաները: Չարենցը տեսնում էր թուրքական կոտորածից փրկված, անհամեմատ ավելի ապահով ժողովուրդ թեկուզ և անազատ, բայց փրկված հայրենիքում… Ի՞նչ էր պետք Չարենցին: Ուրա՞խ չլիներ ձեռք բերածով:
    …ավելացնեմ Մարկիզ ջան, մարքսիստական ու կոմունիստական գաղափարներն այն ժամանակ և հիմա էլ լայն տարածում ունեին ինտելեգենցիայի մեջ (Պիկասսո, Լե Կոռբյուզե և այլոք)… սրանից էր վախենում արևմուտքը… իսկ այսօր բոլորս կարող ենք տեսնել թե ինչ ազդեցություններ են ունեցել այդ գաղափարները Եվրոպական ամենաառաջատար երկրների վրա… Չարենցը եղել է այդ գաղափարների կրող և դա մի մազաչափ անգամ չի նսեմացնում նրա մեծությունը… իսկ դաշնակները գործարքի մեջ են մտել երիտթուրքերի հետ… սրանք տրամագծորեն տարբեր բաներ են, մեկը գաղափարական կողմնորոշում է, մյուսը հանցագործություն ու բավականին պատկառելի չափերի… և ի վերջո, անձը կարող է սխալվել, իսկ կուսակցությունը ոչ, առավել ևս այդ մասշտաբների սխալ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nareco (11.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •