Մարկիզ-ի խոսքերից
Միգուցե, չնայած, ես կարծիքս չեմ փոխում Լենինի ու Թալեաթի նմաններին անհամեմատելի լինելու հարցում: Լենինը ջարդեր չի իրականացրել: Եղել քաղաքացիական պատերզամ: Մի կողմում սոված ու աղքատ ամբոխները՝ զինված գաղափարով(թե ում զենքվ ու փողերով, էական չէ), մյուս կողմից ցարական ազնվականությունն ու քիչ թե շատ լավ ապրող բնակչությունը: Հաղթող պրոլետարիատին նոր երկիր կառուցելու համար անհրաժեշտ էր երկրից «մաքրել» ցարական ազնվականությանը թեկուզ դաժան մեթոդներով: Թալեաթը ցեղասպան է, նա է եղել ցեղասպանության հիմնական գաղափարախոսն ու կազմակերպիչը: Ընդ որում, մի պահ հիշեք, թե ինչ դեպքեր էին հաջորդել երիտթուրքերի իշխանության գալուն ու նախորդել Մեծ Եղեռնին: Նաև հիշեք, որ մեկուկես միլիոնը չեն կոտորվել մեկ կամ երկու օրում: Կոտորածը տևել է ամիսներ, տարիներ…
Բացի այդ, հաշվի առեք, որ հայերի նկատմամբ նրանց վերաբերմունքը տարբեր է եղել: Սա արդեն հերիք է նրանց չհամեմատելու համար:
Հա, Չարենցը գիտակցում էր, որ գնդակահարում են ճորտատերերին, Դենիկինի, Կոլչակի բանակների մարտիկներին, բուրժուաներն ու գործարանատերերը փախչում են Ռուսաստանից: Հետո՞… Չարենցը գիտեր, որ իրենց ունեն Կարմիր բանակ ու, որն ավելի ուժեղ է, քան ցարական բանակն ու ցարական սպաները: Չարենցը տեսնում էր թուրքական կոտորածից փրկված, անհամեմատ ավելի ապահով ժողովուրդ թեկուզ և անազատ, բայց փրկված հայրենիքում… Ի՞նչ էր պետք Չարենցին: Ուրա՞խ չլիներ ձեռք բերածով:
Էջանիշներ