Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուշ, Դրո, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Բաղրամյան, սովետական ժամանակաշրջանների բարձրաստիճան զինվորականներ, Արամ Մանուկյան: Այնպես որ՝ karenmorm ջան, չափազանցություն է գրածդ:
Ի դեպ, Սարդարապատին մասնակից հայ բարձրաստիճան զորավարների հիմնական մասը դաշնակցականներ չեն եղել: Եղել են ցարական բանակի կադրային սպաներ: Բացի այդ, դա եղել է ժողովրդի պատերազմ, ժողովրդի հաղթանակ: Եվ ասել, որ այդ հաղթանակը ՀՅԴ-ն է կերտել, ճիշտ չի լինի:
Սա էլ է չափազանցություն: Երևի, չհաշված արևմտահայ գրողները, որոնք զոհ գնացին Եղեռնին, ՀՅԴ-ին հարել է միայն Ավետիք Իսահակյանը: Այն էլ երևի լավ չի հարել, որովհետև այնումենայնիվ հաջողացրել է ապրել Սովետական Հայաստանում: Չէ, ամեն դեպքում հարել է ՀՅԴ-ին, սակայն մինչև քսանական թվականների կեսերը… երևի:2. 10 դրող ասես 8 - Դաշնակցականներ կլինեն
Լավ, էլի… Ցավալիորեն հակառակն է:3. 10 հաղթանակ նշես 8 - Դաշնակցականները արած կլինեն
Հա, իհարկե, սկսեմ թվելը.4. 10 կարևոր քաղաքական գործարք նշես 8 - Դաշնակցականները արած կլինեն
-կոալիցիա Ռոբերտի հետ, ԱԽՔ-ի, «Հանրապետական»-ի հետ 2003
-կոալիցիա Սերժի, ԱԽՔ-ի, Դոդ-ի հետ 2008
-կոալիցիայից դուրս գալ, ձևափոխում ընդդիմության, բայց նախարարական պորտֆելների, ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններից պահպանում 2009
…
Համաձայն եմ: Ապրեն:5. Բոլոր Վրիժառուները բացի էնվերին սատկացնողից Դաշնակցականներ ենՀալալ էր…
Ոչ… Ես պատերազմ եմ տեսել: Մեր կողմերում շատ քիչ դաշնակցական կար: Սա՝ այնպես, որպես դեպքերի թեկուզ և փոքրիկ, բայց այնուամենայնիվ կենդանի վկայի խոսքեր: Իհարկե, կային լավ դաշնակցականներ: Բայց ընդհանրապես, ազգի նվրյալը ազգի նվիրյալ է՝ անկախ նրանից նա ՀՅԴ անդամ է՞, թե՞ ոչ… Դաշնակցականներին գիտեմ, որ ունեցել են մեկ գումարտակ: Իհարկե, օգնել են, շատ մեծ գործ են արել: Բայց հո միայն դաշնակցականները չեն ազգանվեր գործեր արել: Դու պատերազմները, որոնք ավարտվել են մեր ժողովրդի հաղթանակով, փորձում ես վերագրել ՀՅԴ-ին: Այդպես չէ: Եվ թթ հայ- թուրքական պատերազմը և Արցախի ազատագրումը ժողովրդի ու միայն ու միայն ժողովրդի հաղթանակն է: Թող՝ ոչ ոք գլուխ չգովա: Իսկ լավ հայ, ազգի նվիրյալ լինելն ընդհանրապես կուսակցական պատկանելիության հետ կապ չունի:6. Զինյալ պայքարի ժամանակաշրջան 10 - 7 -ը Դաշնակցականներ են
7. Եռաբլուրում Հանգչող Ազատամարտիկներից ամեն 10-րդը 8 - Դաշնակցական ա
8. Դաշնակացակններից ամեն 4-րդը զոհվել ա Արցախում ««ի դեպ դրահամար են քիչ»»
9. Արցախում Զոհված ««հատուկ նշում եմ զոհվածը, որովհետև մնացած 80 տոկոսի մատն ել փուշ չի մտել»» Հրամանատարներից 8-ը Դաշնակցականներ են
Իսկ մնացած բոլոր դեպքերում քվեարկում են «կողմ»:10 Ազգային Ժողովում լուրջ օրենքներով աշխատող, Խոսացող, Չբացակայող ու կարգապահ 10 -ը պատգամավորից 8- դաշնակցականներ են ու եթե 10 լուրջ օրենք ա ընդունվել ապա 8 առաջադրել են իրենք:
Սա չափազանցություն է: Դաշնակցությունը մեծ դեր ունի, օտար երկրներում հայապահպանության հարցերի հետ կապված, բայց դա միայն նրանց շնորհքը չէ: Եվ հերիք է ցանկացած հաղթանակ պայմանավորել ՀՅԴ- ով:Հայաստանում ապրում են մոտ 3 միլիօն մարդ 70 տարի կառավարել ա Կոմունիստը հետո ԼՏՊ ու սրանք տեսնում ենք ուր ենք հասել իսկ Դաշնակցությունը արդեն 100 տարուց ավել ղեկավարում ա 5 միլիոն հայ սփյուռքում ւ տեսնում ենք թե նրանք ուր են հասել ««առանց որի մեր համար շատ դժվար կլիներ առհասարակ եթե չպահեին սփյուռքը հայ»»
Այսինքն՞…70 տարի փայփայել ւ մեզ են փողանցել Եռագույնը, Զինանշանը, օրհներգը
Ներիր, իսկ Խրիմյան Հայրիկն այս կոչը ե՞րբ է ասել:ու եթե ուզում ես կարծիք իմանաս, որև է մեկի ««մեծերից իհարկե »» քեզ ասեմ Խրիմյան Հայրիկի կոչը
Դաշնակցությունը մեր ազգի նոր ասպետություննե ելեք հայեր զինվորագրվեք Դաշնակցության, Քամզի Խաչին հետ մեկ տեղ մեզ պետք է նաև ասպետին Թուրը:
Էջանիշներ