User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 23 80-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526273373 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #331
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդը չէր ուզում ընդհանրապես թփրտալ: Վախեցած, հազիվ սթրված ապրում էր համեմատաբար խաղաղությամբ, իսկ դաշն. հանկարծ սկսեց բզբել, դժգոհություն հայտնել : Մարդկանց իհարկե չի կարելի մեղադրել՝ « դե սթրվեք, հանգիստ ապրում ենք էլի...»

    Այսինքն, եթե դաշն. չուզեին սպանել Համիդին, չվերցնեյին մաուզերները, չփորձեյին օտարերկյա դաշնակիցներ փնտրել(ներքին որ հաստատ չկար), չուզեին քաղական քայլեր անել իշխանության փոփոխության համար, երիտթուրքերը ցեղասպանություն չէին անի և Արևմտյան Հայաստանը այսօր կլիներ ազատ ու անկախ: Ինքն իրեն այդպես կստացվեր: Պետք էր միայն մի քիչ էլ լռել և համբերել:
    Հասկացա:


    [U]Այն փորձը, որը հայերն ունեն այսօր (համաշխարհային և նաև հենց իրենց՝ դաշնակների), քսաներորդ դարի սկզբում մութ Թուրքիայում չկար: Եվ դուք էլ հիմա մի շարք էպոխաների վերևից նայում եք, ծաշրում դաշնակների նույնիսկ սկիզբը, որ ծաղրելու չի: Բայց կրկնում նրանց մեթոդները՝ այսօր էլ « դե սթրվեք, հազիվ հանգիստ ապրում ենք էլի...» ասում է ժողովրդի կեսը, և նրանք դավաճաններ են, իսկ դուք լավ գիտեք ինչպես է պետք անել[/U]:
    Լավ էլի Տատ, ախպոր պես, քո ասելով հայ ժողովուրդը դաշնակներից է սկսել ապստամբել… այդ շրջանները միշտ էլ ապստամբել են դաշնակներից էլ առաջ (շատ առաջ)… դաշնակները չեն ժողովրդին ոտքի հանել, ժողովուրդը ոտքի է եղել … նրանք ուղղակի արանքը ջոգել են ու մտել են "պռիտոմ" շատ անհաջող ու կեղտետ ձևով…

    Չհասկացար… էն ուղղությամբ ինչ դաշնակները տարան ազատագրական պայքարը (տեռորիստական) ուղղակի և անուղղակիորեն նպաստեց ցեղասպանությանը… աշխարհում միայն մի պայքարի ձև չկա, դրանք շատ են ու դաշնակները դրա վատագույն ձևն ընտրեցին, տեռորիստականը…

    Ճիշտն ասած էս ընդգծված նախադասությունը իմաստ չունի…այն փորձը որ հայերն այսօր ունեն և մութ Թուրքիան 20րդ դարի սկզբին չուներ, հայերն էլ չունեին 20րդ դարի սկզբին (ինչ ես ոււզում ասել չեմ հասկանում)… էդ ի՞նչ "էպոխաների վերևից ենք նայում ու դու ի՞նչ ինկատի ունես էպոխա ասելով. 19րդ դարի վերջից և 20րդ դարի սկզբից սկսվել է մոդերն "էպոխան" և դեռ չի ավարտվել (սա իհարկե վիճելի է… որոշ մարդկանց համար, բավականին համոզիչ արգումենտներով իհարկե, ավարտվել է)… Հիմա կարա՞ս էդ էպոխաներից մի 2 -ի անունը տաս իմանանք, Տատ ջան… Դաշնակների մեթոդները ոչ ոք չի կրկնում(սկի իրենք չեն կրկնում)… իշխանություններից բացի Հայաստանում տեռորը որպես պայքարի միջոց ոչ ոք չի ընտրել (ստեղ երևի իմ խոսքերը դաշնակների մասին մի 2 տող վերև ասված, հետ վերցնեմ… նրանք այնուամենայնիվ օգտագործում են)…

    մի բան միայն ավելացնեմ… Հայ ազատագրական պայքարը դաշնակներից չի սկսում, սակայն նրանց օրոք գրվեց մեր ազատագրական պայքարի պատմության ամենախայտառակ ու ողբերգական էջը… հակաճառեք եթե այդպես չի…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (07.05.2009)

  3. #332
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ այսպես մի քանի օր առաջ լրացավ թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը: Ցեղասպանության հիմնական մեղավորները Թուրքիան և Հայ հեղափոխական դաշնակցությունը այս տարի ևս ներողություն չխնդրեցին հայոց ցեղապանության և Հայ ժողովրդին պատճառած տանջանքների համար…
    Կարծում եմ ժամանակն է Հայ ժողովուրդը հատուցում պահանջի դաշնակցությունից, որի միջոցով երիտթուրքերը եկան իշխանության՝ իրեն պատճառած զրկանքների համար:
    Ի՞նչ կասեք, պետք է արդյոք դաշակցությունը ներողություն խնդրի, թե՞ ոչ:

    Հ.Գ. Մոդերներին խնդրում եմ թեման չմիացնել այլ թեմայի…

    Հարգելիս բայց ինչու մենակ դաշնակցությունը:
    Ես չեմ փորձում դաշնակների մեղքը քչացնել, բայց էստեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաև Հնչակյաններն ու Ռամկավարները:
    Փոխանակ միավորվելու ու իրար հետ աշխատելու այն պահին երբ կատարյալ հաղթանակ կարող էին տանել միասնական ճակատով, այնպես, ինչպես, բուլղարներն, օրինակ, նրանք իշխանատենչության մոլուցքով իրար բուգ էին կրծում ու ևս մի անգամ ապացուցում թուրքական այն առածը, որ "Երկու հայի գլուխ մի ամանում չի էփվի"
    ՀԱյերի պես անմիտ իշխանամոլներ էլ աշխարհում չկան, նույն բանն ա նաև հիմա` հազիվ 2,5 միլիոնանոց Հայաստանում 74 հատ կուսակցություն կա ու էլի իրար են ուտում:
    Ես անգամ մարդ եմ ճանաչում որը երեք կուսակցության անդամ է, իսկ սա արդեն պրոգրես է Պարոնյանի ժամանակաշրջանի "Երկու տիրոջ ծառա մը"-ից:
    Ինչևէ կասեմ որ ՀՀՇ-ն ժամանակին ճիշտ էր անում:
    ու Հիմա մենք ունենք այն ինչ ունենք Հանրապետական իշխանություն, 35 տոկոսանոց բարգավաճ Հայաստան, 5 տոկոսանոց օրինաց երկիր և 7 տոկոսանոց գենետիկա, ու վայ տամ մեր օրին եթե մեր Հանրապետությունը հանրապետական ա դառնալու, կամ մնալույա 35 տոկոսով ` միայն հարուստների մասով, բարգավաճ, 5 տոկոսանոց օրինական իշխանությամբ ու Րաֆֆի Հովհաննիսյանի պես անմիտ ու վախկոտ ժառանգությամբ................


    Չկա ավելի սարսափլի բան քան աղքատ ժողովրդի ցասում, քանի որ նա ոչինչ չունի կորցնելու...........
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 07.05.2009, 12:30:

  4. #333
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մոդերատորական: Սադրիչ գրառումը ջնջված է:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 07.05.2009, 14:48:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (07.05.2009), Rammer (07.05.2009)

  6. #334
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ

    Պարզաբանելով Դաշնակցության ներկայիս կարգավիճակը` Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության ոլորտներում: Ըստ նրա` կոալիցիայի ներսում ՀՅԴ-ն միշտ ունեցել է տարաձայնություններ սոցիալական արդարության, ընտրությունների որակի եւ այլնի վերաբերյալ, բայց դրանք չեն հասել բաժանվելու աստիճանի, քանի որ վստահ են եղել, որ ազգային կարեւորագույն խնդիրներում կոալիցիան վարել է ճիշտ քաղաքականություն: «Ճանապարհային քարտեզի» հետ կապված վերջին զարգացումները, համաձայն Արծվիկ Մինասյանի, լիովին խզել են կոալիցիայի հետ կուսակցության կապերը` ՀՅԴ-ն դարձնելով իշխանությունների իրական այլընտրանք: Երեւանի ավագանու ընտրության Դաշնակցության համամասնական ընտրացուցակի առաջին համարը նաեւ ընդգծեց, որ իրենց օրակարգում իշխանափոխության հարց դրված չէ, եւ իրենց առաքելությունն է` օգնել իշխանություններին` խուսափել ազգային հիմնահարցերում սխալներ թույլ տալուց:
    Լրագիր
    Սրանց ուզածն ինչ ա: Ով կարա մի հատ մարկությանը հասկանալի լեզվով, ասենք ուզբեկերեն, բացատրի: Միշտ տարաձայնություններ ենք ունեցել, բայց յոլլա ենք գնացել, հիմա էլ խիստ տարաձայնություններ ունենք, բայց չենք ուզում փոխենք:

    Ու ես քվերակելու եմ Լևոնի օգտին, որ ընտրվի էլի լույսերն անջատի, որ սենց խոտերը չկարողանան հեռուստացույցով գլուխներս արդուկել:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (08.05.2009), murmushka (09.05.2009), Nareco (11.05.2009), Norton (08.05.2009)

  8. #335
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Հայեր ջան... իհարկե Հայեր ջանը վերաբերվում է միայն հայկական ցագումնաբանություն ունեցող անձանց, շատ հետաքրքիր զրույց եք բացել Դաշնակների մասին ու ես որոշեցի անմասն չմնալ ու մի քանի գրառումներ անել… բոլորովին վիճելու տրամադրություն չունեմ ուստի վիճելու համար չեմ գրում, ալ ուզւմ եմ լրացուցիչ տեղեկատվություն տալ որոշ մարդկանց, որպիսզի շատ զոռ չտան իրենց երևակայությունը. քանզի դա շատ վտանգավոր է առոջջության համար…

    Մեղավոր է Դաշնակցություն

    Կարկուտ, կայծակ թե երկրաշարժ,
    Ջարդ, հալածանք, հիվանդություն,
    Ով չգիտե թող գիտենա,
    Մեղավոր է Դաշնակցություն…

    Մեկի աջիկն լրբանա,
    Մյուսի տղան սիրահարվի,
    Բոլոր մարդիկ բերնեբերան,
    կմեղադրեն դաշնակցության…

    Ինչեր ասես որ չարեցին,
    ամեն մի ջանք իզուր անցավ,
    Արար աշխարհ թող գիտենա
    Կա, կմնա դաշնակցությու…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (10.05.2009)

  10. #336
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայեր ջան... իհարկե Հայեր ջանը վերաբերվում է միայն հայկական ցագումնաբանություն ունեցող անձանց, շատ հետաքրքիր զրույց եք բացել Դաշնակների մասին ու ես որոշեցի անմասն չմնալ ու մի քանի գրառումներ անել… բոլորովին վիճելու տրամադրություն չունեմ ուստի վիճելու համար չեմ գրում, ալ ուզւմ եմ լրացուցիչ տեղեկատվություն տալ որոշ մարդկանց, որպիսզի շատ զոռ չտան իրենց երևակայությունը. քանզի դա շատ վտանգավոր է առոջջության համար…

    Մեղավոր է Դաշնակցություն

    Կարկուտ, կայծակ թե երկրաշարժ,
    Ջարդ, հալածանք, հիվանդություն,
    Ով չգիտե թող գիտենա,
    Մեղավոր է Դաշնակցություն…

    Մեկի աջիկն լրբանա,
    Մյուսի տղան սիրահարվի,
    Բոլոր մարդիկ բերնեբերան,
    կմեղադրեն դաշնակցության…

    Ինչեր ասես որ չարեցին,
    ամեն մի ջանք իզուր անցավ,
    Արար աշխարհ թող գիտենա
    Կա, կմնա դաշնակցությու…
    Իսկ այդ բանաստեղծության հեղինակն ո՞վ է:

    Ահա մեկ այլ ստեղծագործություն, որի հեղինակին բոլորս էլ լավ ենք ճանաչում:

    ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ

    (ներբող քաղաքական)
    О чем шумите вы?..
    А. ПУШКИН

    Լծված տերերի շառաչուն կառքին՝
    Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
    Ժանգոտած սուսեր ձեռքներիդ պահած՝
    Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:
    Օ, դու՛ք. ողբալի պնակալեզնե՛ր,
    Բռնակալների մի հետին քուրջում
    Կծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,
    Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
    Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,
    Որ սնվել է լոկ հրով ու արյամբ-
    Ծառս չլինի ու չբողոքի
    Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:
    Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել
    Ու երկիրն հանձնել սրի ու հրի,
    Օ, դու՛ք, արշինի՛ երկրպագուներ:
    Ասպետներ ոսկու ու մաուզերի:
    Դուք չէի՞ք արդյոք, որ բախտը այս մերկ,
    Բազում սրերով զարկած աշխարքի
    Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ
    Բռնակալների արնածոր կառքին:
    Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու
    Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,
    Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու
    Դարձաք բռնակալ ցարերին ընկեր:
    Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,
    Որ հառնում էր այն դժնի օրերում-
    Դուք չէի՞ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք
    Այն ազգամիջյան սև նախճիրներում:
    Դուք չէի՞ք, որ ողջ ժողովուրդը իմ
    Այն անօրինակ փորձության ժամին
    Քշեցիք դեպի դաշտերը ռազմի,
    Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս:-
    Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,
    Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.-
    Եվ դա-տերերի պայքարն է եղել
    Իր երթին ելած ժողովրդի դե՛մ:
    Դա չդադարող պայքա՛րն է եղել
    Ձեզ կյանքի կոչած դասակարգերի,-
    Եվ ձեր գործերի պսակն հրեղեն
    Եղել է երկիրն՝ արցունքի հեղեղ,
    Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի:-

    Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել
    Ու լցրել այդքան անմիտ ցանկությամբ,
    Որ տե՜ր եք ուզում դուք այսօր կանգնել
    Դարերի՜ ավանդ մեր ժառանգության:-
    Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել
    Այն հերոսական, հսկա պայքարի,
    Որ ժողովու՛րդն է իմ երեկ վարել
    Ընդդեմ բռնակալ սուլթանի՛, ցարի՛:
    Դժգոհ է եղել իր վզին նստած
    Բռնակալներից նա բազմապիսի,-
    Դուք նրա վսեմ ընդվզումը այս
    Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին:-
    Նա ծա՜ռս է եղել տիրողների դեմ՝
    Լինելով անհաց վաստակի գործիք,-
    Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ
    Աշխատել եք միշտ ցանցել ու լծել
    Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին:-
    Լեռնացել է նա, իր սիրտը սրբել
    Արհավիրքների հրե հորձանքում-
    Դուք նրան դավել, մեջքի՜ց եք խփել
    Ու տարել անվերջ անկումից-անկում:-
    Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
    Ձե՛րն հայտարարել մտքերով մթին,-
    Մենք չե՛նք տա սակայն այդ պսակը ձեզ,
    Չի՛ սազում նա ձեր արնոտ մռութին:
    Իզու՜ր եք ոռնում այդպես վայրահաչ
    Դուք անկախության պայքարի մասին.-
    Դա մե՜րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
    Որքան էլ դավով դուք բազմապիսի
    Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
    Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
    Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
    Մեզ լծել, ծախու գրաստի նման,
    Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:

    Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր,
    Այնպես էլ գերի աշխարհին իմ հին-
    Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
    Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին:
    Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ
    Կերտելու համար հարկավոր է նախ
    Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել,
    Ձեզանի՛ց լինել հեռու ու անկախ:
    Եվ կրում ենք մենք այդ պայքարը վեհ
    Մեր երկրի անկախ արևի ներքո,
    Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել՝
    Պրոլետարիատի հաղթական ձեռքով:
    Ոռբացե՜ք այդտեղ, որքան կամենաք,
    Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած,-
    Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ,
    Երբ թնդանոթը մեր դեմ որոտա:-
    Իսկ մինչ այդ՝ կապված ամբողջ աշխարհի
    Պայքարի ելած ստրուկների հետ՝
    Կերըում ենք ահա մի շենք վիթխարի,
    Որ շիրիմն է ձեր լինելու հավետ:-
    Մաքառում ենք մենք՝ մեր երթին լծված,
    Աշխատում անդուլ, կերտում, կառուցում,-
    Եվ վաղվա անմար հավատով լցված՝
    Երգում է քնարն իմ պղնձաձույլ…

    1929. 05. Ե. Չարենց
    Չարենցն էլ հո հայկական ծագում ունի:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.05.2009, 17:46:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.07.2009)

  12. #337
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Իհարկե Չարենցը հայ է զտարյուն... ինչպես օրինակ Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Նիկոլ Դումանն ու Դրաստամատ Կանայանը, ուղակի մոլորվել գաղափարների մեջ նաև հանճարներին է տրված… ու եթե դու միայն այդ բանաստեղծություննես կարդացել ապա խորհուրդ կտամ կարդաս Չարենցի վերջին տարիների ««անտիպ, կարծեմ էս վերջերս տպեցին»» այն բանաստեղծությունները, որ գրել էր իրեն արդեն խաբված համարող ու շատ ««կրկնում եմ ՇԱՏ»» փոշմանած Չարենցը: Դա ել եղավ պատճառը նրա վերջաբանի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (10.05.2009)

  14. #338
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե Չարենցը հայ է զտարյուն... ինչպես օրինակ Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Նիկոլ Դումանն ու Դրաստամատ Կանայանը, ուղակի մոլորվել գաղափարների մեջ նաև հանճարներին է տրված… ու եթե դու միայն այդ բանաստեղծություննես կարդացել ապա խորհուրդ կտամ կարդաս Չարենցի վերջին տարիների ««անտիպ, կարծեմ էս վերջերս տպեցին»» այն բանաստեղծությունները, որ գրել էր իրեն արդեն խաբված համարող ու շատ ««կրկնում եմ ՇԱՏ»» փոշմանած Չարենցը: Դա ել եղավ պատճառը նրա վերջաբանի:
    karenmorm, ես Չարենցի գրեթե բոլոր գործերն եմ կարդացել(որոնք տպագրվել են): Որևիցե տեղ չեմ հանդիպել, որ նա փոխեր իր վերաբերմունքը դաշնակցության նկատմամբ: Ճիշտ է, նա հիասթափվել էր երեսնականներին Սովետական Հայաստանում տիրող գործընթացներից, քննադատում էր իր ստեղծագործություններով, բայց կրկնում եմ՝ որևիցե բառ անգամ չի գրել դաշնակցության նկատմամբ իր վերաբերմունքի փոփոխության մասին: Իսկ Չարենցը իր մտքերը թաքցնող գրող չի եղել: Եթե ինչ-որ բանում սխալված լիներ(դաշնակցության վերբերյալ նկատի ունեմ), համոզված եմ՝ անպայման մի կամ երկու ստեղծագործություն կգրեր դրա մասին:

    Այնքան հեշտ է ասել. «մոլորվել էր» ու վերջ…

  15. #339
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    իս ետ վոտանավորը հեչ կապ չունի ով ա գռել դա ուղակի նոր ասացվացքի պես բան ա հինը սայ ա
    ««Շունը կհաչա - քարավան կերթա»»
    ասել կուզեմ իզուր ջանք մի թափեք քանզի յութաքանչյուր հայ ոզի թե չուզի դաշնակցական ա ւղակի նախածանցների փոփոխությամբ
    Հայերը լինւմ են երեք տեսակ
    1. Դաշնակցական
    2. ոչ Դաշնակցական
    3. հակա Դաշնակցական
    մի հիշեցում…
    այս առումով թուրքերը մեկ տեսակ են…
    բոլորը հակա Դաշնակցական են:

  16. #340
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    ես խոսք եմ տալիս մոտ ապագայում ամպայման հրամցնեմ դրանք
    ««Չարենցի անտիպները»»

  17. #341
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    իս ետ վոտանավորը հեչ կապ չունի ով ա գռել դա ուղակի նոր ասացվացքի պես բան ա հինը սայ ա
    ««Շունը կհաչա - քարավան կերթա»»
    ասել կուզեմ իզուր ջանք մի թափեք քանզի յութաքանչյուր հայ ոզի թե չուզի դաշնակցական ա ւղակի նախածանցների փոփոխությամբ
    Հայերը լինւմ են երեք տեսակ
    1. Դաշնակցական
    2. ոչ Դաշնակցական
    3. հակա Դաշնակցական
    մի հիշեցում…
    այս առումով թուրքերը մեկ տեսակ են…
    բոլորը հակա Դաշնակցական են:
    Քո մտքերից կարելի եզրակացնել, որ «ոչ դաշնակցականներ»-ը, «դաշնակցական» չլինելով և «դաշնակցականներին ընդդիմադիր» լինելով, ջուր են լցնում «հակադաշնակցականներ»-ի, այսինքն՝ թուրքերի ջրաղացին:

    Իսկ Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, կան ընդամենը մի քանի հազար դաշնակցական, չէ՞:

    Նաև չպետք է մոռանալ, որ դաշնակցականները ոչինչ չարեցին(էլ չասեմ՝ նեցուկ եղան) մեր երկրի կոռումպացված, տուպոյ, անհաջողակ, իրենց ժողովրդին հալածող, ջարդող ու սպանող իշխանությունների կամայականությունների դեմ: Ու ոչինչ էլ կարծես մտքի չեն անել…

  18. #342
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    իս ետ վոտանավորը հեչ կապ չունի ով ա գռել դա ուղակի նոր ասացվացքի պես բան ա հինը սայ ա
    ««Շունը կհաչա - քարավան կերթա»»
    ասել կուզեմ իզուր ջանք մի թափեք քանզի յութաքանչյուր հայ ոզի թե չուզի դաշնակցական ա ւղակի նախածանցների փոփոխությամբ
    Մի րոպե… Այս տողերին ուշադիր չէի եղել: Եղիշե Չարենցի ցանկացած ստեղծագործություն, նախ՝ գրական արժեք է, երկրորդ՝ բավականին լավ արտացոլում է իրականությունը: Օրինակ՝ ես ավելի հակված եմ հավատալու հայ մեծ գրողներին, քան «Երկիր» թերթին:
    ««Շունը կհաչա - քարավան կերթա»»
    Բա եթե համոզված ես, որ այդպես է, ինչու՞ ես այս թեմայում բանավիճում: Չնայած, պետք է փաստել, որ կարդալով քո գրառումները, բացի հերթապահ բառերից, նախադասություններից, այլ՝ որևիցե բան ապացուցող կամ տեղեկացնող մտքի չեմ հանդիպել:
    Ի դեպ, որևիցե մեկն այստեղ չի ժխտել, որ ՀՅԴ-ն բավականին մեծ գործեր է արել, բայց դուք էլ համաձայնվեք, որ ՀՅԴ-ն նաև բազմաթիվ սխալներ է թույլ տվել, որոնք հաճախ եղել են կործանարար:

  19. #343
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մարկիզ ջան դու որ մի բան ասում ես վերլուծելես նոր ես ասում թե ասում ես մենակ ասելւ համար:
    ի՞նչ կարայն անեին, որ չեն արել ետ դու կասես իսկ ըես ասեմ ինչ են արել…
    1890 թվից սկսած եթե
    1. 10 ամենաազգային ճանաչված ռազմական գործիչ ասես 8 - Դաշնակցականներ կլինեն
    2. 10 դրող ասես 8 - Դաշնակցականներ կլինեն
    3. 10 հաղթանակ նշես 8 - Դաշնակցականները արած կլինեն
    4. 10 կարևոր քաղաքական գործարք նշես 8 - Դաշնակցականները արած կլինեն
    5. Բոլոր Վրիժառուները բացի էնվերին սատկացնողից Դաշնակցականներ են
    6. Զինյալ պայքարի ժամանակաշրջան 10 - 7 -ը Դաշնակցականներ են
    7. Եռաբլուրում Հանգչող Ազատամարտիկներից ամեն 10-րդը 8 - Դաշնակցական ա
    8. Դաշնակացակններից ամեն 4-րդը զոհվել ա Արցախում ««ի դեպ դրահամար են քիչ»»
    9. Արցախում Զոհված ««հատուկ նշում եմ զոհվածը, որովհետև մնացած 80 տոկոսի մատն ել փուշ չի մտել»» Հրամանատարներից 8-ը Դաշնակցականներ են
    10 Ազգային Ժողովում լուրջ օրենքներով աշխատող, Խոսացող, Չբացակայող ու կարգապահ 10 -ը պատգամավորից 8- դաշնակցականներ են ու եթե 10 լուրջ օրենք ա ընդունվել ապա 8 առաջադրել են իրենք:

    Հայաստանում ապրում են մոտ 3 միլիօն մարդ 70 տարի կառավարել ա Կոմունիստը հետո ԼՏՊ ու սրանք տեսնում ենք ուր ենք հասել իսկ Դաշնակցությունը արդեն 100 տարուց ավել ղեկավարում ա 5 միլիոն հայ սփյուռքում ւ տեսնում ենք թե նրանք ուր են հասել ««առանց որի մեր համար շատ դժվար կլիներ առհասարակ եթե չպահեին սփյուռքը հայ»»
    70 տարի փայփայել ւ մեզ են փողանցել Եռագույնը, Զինանշանը, օրհներգը

    ուրիշ ինչ կարաին անեին, որ չեն արել, իսկ սխալներ իհարկե եղել են, օրինակ մեկը սայա, որ Նիկոլ Աղբալյանը համալսարան ընդունեց բոլշեվիկ դասախոսների չցանկանալով թշնամանք սերմանել երիտասարդության մեջ ու տեսանք ինչ եղավ հետո, ետ կապակցությամբ Աղբալըանը ասեց -- Օձեր տաքացրեցինք մեր ցոցին մեջ, իսկ ես ինչ ասում եմ հաստատ Երկիր թերթից չի
    ու եթե ուզում ես կարծիք իմանաս, որև է մեկի ««մեծերից իհարկե »» քեզ ասեմ Խրիմյան Հայրիկի կոչը
    Դաշնակցությունը մեր ազգի նոր ասպետություննե ելեք հայեր զինվորագրվեք Դաշնակցության, Քամզի Խաչին հետ մեկ տեղ մեզ պետք է նաև ասպետին Թուրը:

  20. #344
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, որևիցե մեկն այստեղ չի ժխտել, որ ՀՅԴ-ն բավականին մեծ գործեր է արել, բայց դուք էլ համաձայնվեք, որ ՀՅԴ-ն նաև բազմաթիվ սխալներ է թույլ տվել, որոնք հաճախ եղել են կործանարար:
    Եթե յուղոտ նախադասությունն ազնիվ սրտից է ասված, համաձայն եմ ամբողջ պարբերությանը:
    Բողոք է առաջանում միայն, երբ այդ «մեծ» գործերն էլ հանկարծ թարսվում ու բացասական են ներկայացվում:

    Մեր երկրի անկախ արևի ներքո,
    Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել՝
    հավատու՞մ էր, թե ստիպված էր ասել...

    Դաշնակների սխալներից մեկն այն էր, որ գալով պոստսովետական Հայաստան, նրանք չկարողացան ճիշտ գնահատել ու մերվել իրենց համար նոր միջավայրին:
    Պահպանեցին անունը...բայց չէ որ 80ական թթ. նորմալ սովետահայի մոտ հեղափոխական խոսքն ալլերգիա է առաջացնում:

    Պահպանեցին քաջնազարային լոզունգները...ևս առանց հասկանալու, որ սովետ են եկել, որ այդպիսի լոզունգներով այնօրվա վախեցած ու ցինիկ մտավորականությանը դժվար է գրավել:
    Կենսունակություն չցուցաբերեցին, ինչ հիմա լավ երևոմ է:

    Բայց Դաշն. ստեղծման մոտիվներն ու անհրաժեշտությունն ինձ համար դրանից չի խախտվում:

  21. #345
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Տատ ջան չեմ կարծում թե դա դաշնակցության սխալն է այսինքն ինչպես մերվեին 70 տարի մենակ Թալանել Սուտ խոսալ Վաղեցաց ապրել սովորեին ու մերվեին…
    նշանակում ա եթե ուզում ես անբարոյականին բան սովորեցնես պարտադիր պետք ա անբարո դառնալ իմ կարծիքով սղալվեց ժողովուրդը, որ փոխանակ իր արտաքսումից վերադարձած իրական պաշտմանին սատարեր, գայլերին ընտրեց ու մինչև հիմա դրա ձեռքը կրակն ա ընկել:
    ցհեմ հավատում ասածներիտ որովհետեվ 1988 -ին 80 տոկոսը ասում եր ըես դաշնակցական եմ իսկ 10 տոկոսն ել պնդում եր որ դաշնակցականի թոռ եմ ու երբ եկավ դաշնակցությունը ու ԼՈԲԻ բաժանելու տեղը սկսեց գաղափար բաժանել այդ ընթացքում տպագռվեց
    ««ԱԶԱՏԱՄԱՐՏԸ, ՈՒՐԲԱԹԸ, ՎԱՐՈՒԺԱՆԸ, ԱՍՊԱՐԸ, ՀՄԸՄ, ՈՒՍԱՆՈՂԸ, ՄԻՏՔԸ, ԵՐԿԻՐԸ»» ու շուրջ 200 հաստափոր գրքեր…
    Մարդիք ընտրեցին ստամոքսը ու առանց ամաչելու Գետին հավասարեցրին մեր մեծերից մեկին Սոս Սրգսյանին…:

Էջ 23 80-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526273373 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •