Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Այդ ե՞րբ և ինչպե՞ս: Նույնիսկ ֆաշիստները սեփական ժողովրդի կողմից լիովին չեն դատվել(դատապարտվել), այլ՝ ուրիշ ժողովուրդների, ավելի շուտ, ուժերի կողմից:

.......................

Օգնել են երիտթուրքերին իշխանության գալ, նորություն չի: Իսկ ի՞նչ անեին, նոր սուլթան դնեի՞ն: Առաջավոր, խոստումնալից էին երիտթուրքերն իրենց ժամանակի համար, լիքը գեղեցիկ խոսքեր ունեին:
Ռուսներին են համագործակցել...ամերիկացիներին կանչեի՞ն:

Այլ բան, որ հայերն արդեն շատ վաղուց կորցրել էին ԱՆԿԱԽ լինելու հույսն ու ցանկությունը, էնքան քնեցին ու հարմարվեցին, որ լուրջ հեղափոխության, բունտի սերմն անգամ բացակայում էր: Միակ զբաղմունքը «լավ» տեր ընտրելն էր, մեկ՝ երիտթուրք, մեկ՝ ռուս: Իսկ «տիրոջ» լավը միշտ էլ վատ է վերջանում:
Ֆաշիստները, ավելի ճիշտ նացիստները դատվել և դատապարտվել են իրենց ժողովրդի կողմից, չգիտեմ ինչ ինկատի ունես որ ասում ես "լիովին չեն դատվել(դատապարտվել)"…

Տատա ջան, ուրեմն երիտթուրքերի ալտերնատիվը սուլթանն է՞… ուրիշ վարյանտներ չկան հա՞… տարօրինակ է…

Տատ ջան, մեր հասարակությունը գտնվում է կազմավորման շրջանումում ու կլինեն վերիվայրումներ (ու շատ ցավոտ)… ես էլ երբեմն ուղղակի ձեռ եմ քաշում ու բերանիս եկածը գրում եմ… Այսօր, ես կարծում եմ որ կան առաջընթացի մեծ շանսեր…