Ըհը խնդրեմ.
Կոալիցիայից դուրս գալու՝ ՀՅԴ որոշումից հետո Հանրային հեռուստատեսությունում մի քանի օր սպասել են, որ «Հայլուր» ծրագրի տնօրեն, դաշնակցական, ավագ սկաուտ և հոկտեմբերի 27-ի գործով կարճատև ձերբակալված Հարություն Հարությունյանը նույնպես հրաժարականի դիմում կներկայացնի։ Երբ Հ1-ի աշխատակիցների համբերության բաժակը լցվել է, Հարություն Հարությունյանին պատին են դեմ տվել և հարցրել են. «Կուսակցությունդ հրաժարվում է բոլոր գործադիր պաշտոններից, դու ինչո՞ւ չես հրաժարվում»։
Սրան «Հայլուրի» տնօրենն ապշեցնող պատասխան է տվել. «Ինձ բոլորովին ուրիշ մարդ է նշանակել, ես խի՞ պիտի հրաժարական տամ»,- ասել է կարկառուն ՀՅԴ-ականը։
tert.am
Այս ֆունդամենտալ մտածելակերպը նորմալ էլ տեղավորվում է ներկայիս դաշնակների գաղափարախոսության հենքում։ Իսկ դուք ասում եք ներողություն խնդրեն։ Ո՞վ, ու՞մ, ինչի՞ համար…