М...дааа
Էլ չգիտեք ում կրծոտեք, էս ինչ դառնություն..,
Լսեք, իսկ էլ ի՞նչ կուսակցություն կար Թուրքիայում, որ ցենտր լավ ու խելոք էր: Ռամկավարներն ու հնչակնե՞րը: Նրանք ճի՞շտ էին: Պարզապես ատում էին իրար բոլոր երեքը, դա ամենաօգտակար բանն էր հայերի համար այն պահին այն երկրում:
Տարօրինակ է՝ մի քանի դարերի ընթացքում հայ քաղաքական ( և կրոնական) գործիչների անվիճելի կարճատեսությունը, ծուլությունը, մասնավոր դավաճանությունները, վախը...այն ամենն ինչ իրոք կարելի է սխալ անվանել, ինչի հետևանքով նախ կորցրեցինք երկիրը, հետո գերադասեցինք հարմարվել, հետո հավատալ երիտթուրքերի բարեփոխումների խոստումներին, հավատալ ռուսների օգնությանը... տարօրինակ, վտանգավոր ցանկություն է այդ ամենը կախել մի կուսակցության վզին:
Ամբողջ մեր ժողովուրդը ոգևորությամբ մասնակցում էր (է) իրեն խաբելու պրոցեսին, ոչ միայն թուրքերի կողմից, իսկ դուք փրփուրը բերանին գոռում եք՝ դաշնակցություն: Մենք հիմա էլ հավատում ենք ում ասես, ով բարյացակամ ուսերիս խփի: Օտար թե տեղացի:
Ասեք՝ էշ հայեր, ավելի ճիշտ կլինի:
Նաշլի կազլա ատպուշենիյա:
Հիմա հանգիստ ե՞ք, գիտե՞ք ով է մեղավոր ու ումից ներողություն պահանջել: Դե որ էն մեկը թքած ունի, գուցե էս մեկին համոզենք:
Կներեք, սիրելիներս, սիրտս խառնեց, վախեցա ձեզ համար: Պայքարը լավ բան է, իսկ այ ատելությունը
![]()
Էջանիշներ