User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 16 80-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #226
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակցության ներկան չեմ ուզում քննարկել



    Սխալվում է նա, ով ինչ-որ բան է անում... Վստահ չեմ, որ ներկայիս քննադատող քաղաքական ուժերը, եթե լինեին այն ժամանակ, չէին սխալվի



    Այնպես եք ասում, կարծես այդ միլիոն ու կես զոհերին դաշնակներն են կոտորել...
    Դաշնակացության ներկայի մասին չէր խոսքը, երբ ասվում ա որ իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը կրում է պատասխանատվություն, դա միշտ է այդպես, օրինակ հիմա եթե Ղարաբաղի խնդիրը լուծվի ոչ մեր օգտին, հիմնական մեղավորը կլինի իշխող կուալիցիան , հիմա էլ, 100 տարի հետո էլ: Դաշնակցությունը իր մեղքի բաժինն ունի ցեղասպանության հարցում, ու էտ բաժինը քիչ չի, նախ՝ Երիտթուրքերին օգնեցին գալ իշխանության, հետո միաժամանակ բանակցություններ էին վարում ռուսների հետ, այն ռուսների որոնց հետ Թուրքիան պատերազմի մեջ էր էտ պահին, պարզ էի որ թուրքերը մի բան պիտի անեին, երկրի ներսում էլ ճակատ չունենալու համար, հետո էտ ամենի հետ միաժամանակ, հավատալով երիտթուքերի կարգախոսների ճշմարտացիությանը, սկսում են հավաքել զենքը բնակչության ձեռքից, իհարկե առանձին վայրերում դա չի արվում, ու հենց այդ վայրերում հետագայում դիմադրություն ցույց տվեցին ջարդարարներին, օրիանակ Վանի հերոսամարտը, պատկերացնում եք ինչ ապուշ պիտի լինեն, որ ռուսների հետ բանակցություններ են վարում գաղտնի, ու զենքն էլ հավաքում են ժողովրդի ձեռքից, հավատալով թուրքերին, իհարկե եղել են առանձին անհատներ որ էտ ամենը գիտակցել են , բայց դրանք ճնշող փոքրամասնություն են կազմել էտ կուսակցությունում: Եթե նույնիսկ էս դեպքերը չլինեին, միևնույն է Դաշնակցությունը կրելու էր պատասխանատվություն, որպես էտ ժամանակ ղեկավարող և որոշումներ ընդունող քաղաքական ուժ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (01.05.2009)

  3. #227
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Հենց սկսում են դաշնակներին արդարացնել, էս օրինակն եմ copy-paste անում.
    Հեռագիր թուրքական կառավարությանը.
    «Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
    .
    Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
    .
    Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`
    Հ. Քաջազնունի
    .
    Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր`
    Արամ փաշա Մանուկյան
    .
    Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`
    Սահակյան
    .
    Հուլիսի 17-ին, 1918թ.»:
    (Ջ. Կիրակոսյան, «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերը», Ե.-1965թ.):
    Լիոն, հիմա հարց. սա Արևմտյան Հայաստանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու ֆորմատու՞մ է, թե՞ ոնց:


    Հոդվածի ամբողջական տարբերակը կարդացեք այստեղ:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (01.05.2009), Nareco (02.05.2009), Rammer (01.05.2009), Բիձա (18.07.2009), Երվանդ (01.05.2009), Հակոբ Գեւորգյան (01.05.2009)

  5. #228
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Զենքի պահով - կան որոշ տվյալներ, որոնք հիմք են տալիս ասելու, որ հավաքվել են հիմնականում հին ու անպիտան զենքերը:

    Երվանդ ջան - սխալվում է նա, ով ինչ-որ բան է անում: Բոլորը այդ հարցում մեղադրում են ՀՅԴ-ին, բայց հարց - ուր էին այդ մեղադրողները կամ նրանց քաղաքական նախնիները ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ: Թող հայտնվեին, թող ի հայտ գային ու անեին ԱՎԵԼԻ ԼԱՎ:

    Արշակ ջան

    Դա դիվանագիտական շատ ճկուն քայլ էր ու կեցցե ՀՅԴ-ն, որ դա արեց: Իհարկե - ճիշտ են վարվել, ինչո՞ւ ընկնել թուրքերի պատասխան հարվածի տակ. կհայտարարեն, որ Անդրանիկը իրենց չի ենթարկվում, տակից կօգնեն կամ կաջակցեն նրան, բայց արտաքինից կասեն - մենք ի՞նչ անենք - Անդրանիկը մեր իշխանությունից դուրս է...

    Ինձ թվում է հակառակն անելը սխալ կլիներ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 01.05.2009, 12:03:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (01.05.2009)

  7. #229
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Հովհաննես Քաջազնունի. «Փաստն այն է սակայն, ու սա է էականը, որ թուրքական տիրապետության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսված պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի տարագրության եւ բնաջնջման եւ Թուրքահայաստանի ամայացման: Այս է ահռելի իրականությունը»
    Ահա, թե ինչ է գրում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետը, որը եղե է դաշնակցական:

  8. #230
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, թե ինչ է գրում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետը, որը եղե է դաշնակցական:
    Դժբախտաբար այդպես եղավ... Կրկնում եմ, թող քննադատող քաղաքական ուժերի նախնիները այն ժամանակ ի հայտ գային, վերցներին իրենց վրա պատասխանատվություն... ու անեին ԱՎԵԼԻ ԼԱՎ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #231
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ չե՞ս մտածում, որ դեռ ՇՆՈՐՀԻՎ ՀՅԴ-ի էր, որ ավելին չեղավ...
    Այսինքն՞… Ավելին ո՞րն է: Չկա Հայաստան, չկա այնտեղ դարեր շարունակ ապրող հայ ժողովուրդը: Ոչնչացվել է: Ավելին ո՞րն է… Ով էլ մազապուրծ է եղել, փախել է մի կերպ՝ խեղդվելուց փրկվելով Արաքսի հորդառատ ջրերում կամ մուրացիկի կյանք վարելով արաբական երկրներում կամ Եվրոպայում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուրվական (01.05.2009)

  11. #232
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Ավելին այն է, որ հնարավոր է այն մեծաթիվ գաղթականները, որոնք փրկվեցին, չփրկվեին, այն հաջող ինքնապաշտպանական մարտերը, որ մղվեցին, չմղվեին, Մայիսյան հերոսամարտերը որ եղան, չլինեին, Զանգեզուրը որ հիմա մերն է, մերը չլիներ, մենք, որ հիմա ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ կանք... չլինեինք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (01.05.2009)

  13. #233
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Զենքի պահով - կան որոշ տվյալներ, որոնք հիմք են տալիս ասելու, որ հավաքվել են հիմնականում հին ու անպիտան զենքերը:

    Երվանդ ջան - սխալվում է նա, ով ինչ-որ բան է անում: Բոլորը այդ հարցում մեղադրում են ՀՅԴ-ին, բայց հարց - ուր էին այդ մեղադրողները կամ նրանց քաղաքական նախնիները ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ: Թող հայտնվեին, թող ի հայտ գային ու անեին ԱՎԵԼԻ ԼԱՎ:
    Ինչ ա նշանակում քո ասածը չեմ հասկանում, ոնց որ հիմա սերժենք Ղարաբաղը հանձնեն, 80 տարի հետո մեկը կանգնի ասի, մի գուցե լավն էլ էտ էր, որ Հանրապետակները սրեժի գլխավորությամբ չլինեին ղեկին կարողա ամբողջ Հայաստանը կորցնեինք, ուր էին մյուս ուժերի նախնիները, կարաս էս միտքի մասին մի քիչ մտածես նոր գրես, այսինքն եթե էն ժամանակ ասենք Տիգրան Կարապետիչի կուսակցությունը չի եղել, հիմա Տիգրան Կարապետիչը իրավունք չունի խոսելու էն ժամանակ արված սխալների մասին???? քո ասածով տենց ա դուրս գալիս, ընգեր պոեզն ու պոեզիան խառնում ես իրար, ես ասում եմ դաշնակները մեղավոր են, դու ասում ես ուր էին մնացածը

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (01.05.2009), Kuk (01.05.2009), Norton (01.05.2009)

  15. #234
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Ինչ ա նշանակում քո ասածը չեմ հասկանում, ոնց որ հիմա սերժենք Ղարաբաղը հանձնեն, 80 տարի հետո մեկը կանգնի ասի, մի գուցե լավն էլ էտ էր, որ Հանրապետակները սրեժի գլխավորությամբ չլինեին ղեկին կարողա ամբողջ Հայաստանը կորցնեինք, ուր էին մյուս ուժերի նախնիները,
    Անալոգինա ընդհանրապես և հատկապես այս դեպքում տեղին չէ...

    կարաս էս միտքի մասին մի քիչ մտածես նոր գրես, այսինքն եթե էն ժամանակ ասենք Տիգրան Կարապետիչի կուսակցությունը չի եղել, հիմա Տիգրան Կարապետիչը իրավունք չունի խոսելու էն ժամանակ արված սխալների մասին????
    Խոսել կարող է, բայց մեղադրելը այնքան էլ բարոյական չեմ համարում:

    քո ասածով տենց ա դուրս գալիս, ընգեր պոեզն ու պոեզիան խառնում ես իրար, ես ասում եմ դաշնակները մեղավոր են, դու ասում ես ուր էին մնացածը
    Ես արդեն ասացի - նրանք ունեցել են սխալներ... Բայց սխալվում է նա, ով ինչ-որ բան է արել: Կարապետիչի կուսակցությունը չի սխալվել - կարո՞ղ եք ասել, ինչու՞...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (01.05.2009)

  17. #235
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Այ ընկեր, մեղադրողներն ի՞նչ իմանամ՝ ուր էին: Իրենց տանը կամ «լևի» էին գնացել… Ի՞նչ կապ ունի դա, ընդհանրապես: Եղել է բազմաթիվ լծակներ ունեցող, ժողովրդի վստահությունը վայելող, Թուրքիայի իշխանությունների հետ մոտ կուսակցությունը, որն ունեցել պարտավորություններ իր ազգի նկատմամբ: Այդ պարտավորությունները չի իրականացրել, կամ իրականացրել է ապաշնորհ ձևով՝ արդյունքում ավելի ու ավելի վատացնելով արևմտահայության վիճակը: Փաստը սա է, ունենք այն ինչ ունենք: Եղել է այն, ինչ եղել է

  18. #236
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան

    Դա դիվանագիտական շատ ճկուն քայլ էր ու կեցցե ՀՅԴ-ն, որ դա արեց: Իհարկե - ճիշտ են վարվել, ինչո՞ւ ընկնել թուրքերի պատասխան հարվածի տակ. կհայտարարեն, որ Անդրանիկը իրենց չի ենթարկվում, տակից կօգնեն կամ կաջակցեն նրան, բայց արտաքինից կասեն - մենք ի՞նչ անենք - Անդրանիկը մեր իշխանությունից դուրս է...

    Ինձ թվում է հակառակն անելը սխալ կլիներ...
    Բա ո՜նց, շատ ճկուն դիվանագիտություն էր: Նկատենք, որ Անդրանիկը իրենց չի ենթարկվում էն բանից հետո, երբ Սարդարապատի ժողովրդական հերոսամարտի փայլուն հաղթանակից հետո դաշնակները թուրքերի հետ խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին:
    Իսկ ինչի՞ց որոշեցիր, որ տակից օգնում էին: Դաշնակներն են ասու՞մ տենց:

    Ի դեպ, դաշնակները հետագայում դատեցին նաև Նժդեհին իրենց չենթարկվելով Զանգեզուրը չհանձնելու համար:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nareco (02.05.2009), Rammer (01.05.2009), Բիձա (18.07.2009)

  20. #237
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Այ ընկեր, մեղադրողներն ի՞նչ իմանամ՝ ուր էին: Իրենց տանը կամ «լևի» էին գնացել… Ի՞նչ կապ ունի դա, ընդհանրապես:
    Այն կապն ունի, որ իրենք ոչինչ չեն արել, բայց հիմա քննադատում են ԻՆՉ–ՈՐ ԲԱՆ արածին... Թող գային, ավելի լավ անեին:

    Եղել է բազմաթիվ լծակներ ունեցող, ժողովրդի վստահությունը վայելող, Թուրքիայի իշխանությունների հետ մոտ կուսակցությունը,
    Ինձ թվում է այս 3 հանգամանքներն էլ 1914-15-ի վիճակով, մեղմ ասած, գերագնահատված են:

    որն ունեցել պարտավորություններ իր ազգի նկատմամբ: Այդ պարտավորությունները չի իրականացրել, կամ իրականացրել է ապաշնորհ ձևով՝ արդյունքում ավելի ու ավելի վատացնելով արևմտահայության վիճակը: Փաստը սա է, ունենք այն ինչ ունենք: Եղել է այն, ինչ եղել է
    Նա այդքանն է կարողացել - վստահ չեմ, որ որևէ մի այլ կուսակցություն ավելին կաներ...

    Բա ո՜նց, շատ ճկուն դիվանագիտություն էր:
    Ընտիր դիվանագիտություն

    Իսկ ինչի՞ց որոշեցիր, որ տակից օգնում էին: Դաշնակներն են ասու՞մ տենց:
    Իսկ ինչո՞ւ չպիտի օգնեին: Ինչը պետք է խանգարեր և արդյոք տրամաբանական է կարծել, որ չօգնելու տարբերակը ավելի հավանական է, քան օգնելու՞:

    Ի դեպ, դաշնակները հետագայում դատեցին նաև Նժդեհին իրենց չենթարկվելով Զանգեզուրը չհանձնելու համար:
    Եվ կրկին ճկուն դիվանագիտություն
    Վերջին խմբագրող՝ Lion: 01.05.2009, 12:14:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #238
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Զենքի պահով - կան որոշ տվյալներ, որոնք հիմք են տալիս ասելու, որ հավաքվել են հիմնականում հին ու անպիտան զենքերը:

    Երվանդ ջան - սխալվում է նա, ով ինչ-որ բան է անում: Բոլորը այդ հարցում մեղադրում են ՀՅԴ-ին, բայց հարց - ուր էին այդ մեղադրողները կամ նրանց քաղաքական նախնիները ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ: Թող հայտնվեին, թող ի հայտ գային ու անեին ԱՎԵԼԻ ԼԱՎ:

    Արշակ ջան

    Դա դիվանագիտական շատ ճկուն քայլ էր ու կեցցե ՀՅԴ-ն, որ դա արեց: Իհարկե - ճիշտ են վարվել, ինչո՞ւ ընկնել թուրքերի պատասխան հարվածի տակ. կհայտարարեն, որ Անդրանիկը իրենց չի ենթարկվում, տակից կօգնեն կամ կաջակցեն նրան, բայց արտաքինից կասեն - մենք ի՞նչ անենք - Անդրանիկը մեր իշխանությունից դուրս է...

    Ինձ թվում է հակառակն անելը սխալ կլիներ...
    Լիոն դու պատմությունը խեղաթյուրում ես , կամ էլ բացարձակա անգրագետ ես պատմության էտ հատվածի պահով, դաշնակները Անդրանիկի ողջ երթուղու մասին ինֆորմացիա են տրամադրել թուրքերին, ու ասել են բռնեք էտ անեթակա տարրին, դու ասում ես էտ արել են իմիտացիա ստեղծելու նպատակով, իրականում լավ էլ իրար հետ են էղել, Անդրանիկը նույնիսկ Երևանի ա ուզեցել մտնի, ականջները ձգելու դրանց, կաթողիկոսի միջամտությամբ ա հետ գնացել, թե չէ իրար վրա էին կրակելու, էս սաղ պատմություն ա ու ֆիքսված ա, ֆաստերով ու փաստաթղթերով հաստատված, ու ոչ մեկին չի հաջողվի էս փաստերը խեղաթյուրել, այլ հարց է որ ուղղակի չգիտեք, էտ ոչինչ կարդացեք պատմություն դա ձեզ չի վնասի, իսկ ինչ վերաբերվում ա զեքերին լավ էլ հավաքել են, էտ թուրքերն են հավաքելուց ասել անպիտան զենքերն ենք հավաքու, բա էտ անպիտան զենքերով ոնց Վանի ինքնապաշտպանություն էղավ, Շապին Գարահիսարի հերոսամարտը, որտեղ դիմադրության օջախ ա էղել Լիոն նդեղ դաշնակներին չեն վստահել ու հանձնած չեն եղել զենքերը:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (01.05.2009), Nareco (02.05.2009), Norton (01.05.2009), Արշակ (01.05.2009), Բիձա (18.07.2009), Մարկիզ (01.05.2009)

  23. #239
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Անալոգինա ընդհանրապես և հատկապես այս դեպքում տեղին չէ...



    Խոսել կարող է, բայց մեղադրելը այնքան էլ բարոյական չեմ համարում:



    Ես արդեն ասացի - նրանք ունեցել են սխալներ... Բայց սխալվում է նա, ով ինչ-որ բան է արել: Կարապետիչի կուսակցությունը չի սխալվել - կարո՞ղ եք ասել, ինչու՞...
    Լիոն ես որևէ քաղաքական կուսկացության անդամ չեմ, էտ թվերին կորցրել եմ հարազատներ, ու դրա համար մեղադրում եմ Դաշնակցությանը, իրավունք ունեմ թե չէ???

  24. #240
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Լիոն դու պատմությունը խեղաթյուրում ես , կամ էլ բացարձակա անգրագետ ես պատմության էտ հատվածի պահով, դաշնակները Անդրանիկի ողջ երթուղու մասին ինֆորմացիա են տրամադրել թուրքերին, ու ասել են բռնեք էտ անեթակա տարրին, դու ասում ես էտ արել են իմիտացիա ստեղծելու նպատակով, իրականում լավ էլ իրար հետ են էղել, Անդրանիկը նույնիսկ Երևանի ա ուզեցել մտնի, ականջները ձգելու դրանց, կաթողիկոսի միջամտությամբ ա հետ գնացել, թե չէ իրար վրա էին կրակելու, էս սաղ պատմություն ա ու ֆիքսված ա, ֆաստերով ու փաստաթղթերով հաստատված, ու ոչ մեկին չի հաջողվի էս փաստերը խեղաթյուրել, այլ հարց է որ ուղղակի չգիտեք,
    Բայց ընդունեք, որ ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ թուրքերը չբռնեցին Անդրանիկին Ուրեմն գուցե երթուղու և այլ փաստերի վերաբերյալ տվյալները... այնքա՞ն էլ պիտանի չէին:

    էտ ոչինչ կարդացեք պատմություն դա ձեզ չի վնասի, իսկ ինչ վերաբերվում ա զեքերին լավ էլ հավաքել են, էտ թուրքերն են հավաքելուց ասել անպիտան զենքերն ենք հավաքու, բա էտ անպիտան զենքերով ոնց Վանի ինքնապաշտպանություն էղավ, Շապին Գարահիսարի հերոսամարտը, որտեղ դիմադրության օջախ ա էղել Լիոն նդեղ դաշնակներին չեն վստահել ու հանձնած չեն եղել զենքերը:
    Դե դա եմ ասում էլ - անպիտան զենքերը հավաքել են, իսկ երբ ժամը հասել է - պետքական զենքերով դիմադրել են: Վանը քեզ օրինակ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 16 80-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •