Ինչքա՞ն կարելի ա լավ: Մեկ Արթուր Բաղդասարյաի "ընդիմություն" դառնալն էր ինձ զարմացրել, մեկ ՀՅԴ-ի: Այ մարդ պաշտոն ունեք, ուզում ե՞ք բան փոխեք երկրում, պաշտոնական լծակներով ազդեք վիճակի վրա: Թե՞ հեռվից խոսալը հեշտ ա: Ես, որ ուզենայի բան փոխեի երկրում, առաջինը կձգտեի էդ լծակներն ունենալ, ու ձեռք բերածս ոչ մի պաշտոն չէի բաց թողնի ու ինչքան լծակ վերցների ձեռքս, էդքան էդ լծակները մաքսիմալ էֆեկտիվությամբ կօգտագործեի իմ բարեփոխումների համար: Սրանք սկզբում խոսում են, հետո պաշտոնով կաշառվում, վազում պաշտոնի, հետո տենում են, որ իրանց ոչ մեկ ոչինչ չի թողնում անել, էդ եղածն էլ են թողնում, ու սկսում խոսալ, թե այ եթե մենք լինեինք, հիմա սենց կանեինք, նենց կանեինք: Արել եք ձեռներդ բռնել են՞, բա հալա պատմեք տենանք ի՞նչ լավ բան էիք ուզում անեիք, որ չթողեցին: Հրապարակային ելույթ ունեցեք, պատմեք ժողովրդին, ասեք տենանք ի՞նչ լավ բան էիք ուզում անեիք, որ խանգարեցին, գանք սատարենք, արեք ձեր լավ բանը:
Չէ ախպեր ջան խոսալը համ էժան ա, համ հարմար ա, համ ձայն ա բերում, համ էլ իշխանությունները բանի տեղ չեն դնում: Լավ ա խոսաք:
Էջանիշներ