Դաշնակցությունը դուրս է գալիս կոալիցայից: Լավ: Խնդիր չկա: Բայց հետաքրքիր է, թե դա ում է ձեռնտու և ում ոչ:
Սերժ Սարգսյան ու ավազակապետական իշխանություն
Միանշանակ ձեռք է տալիս, մի քանի առումներով:
1. Դրսի ուժերը օգտագործելով Սերժի չլեգիտիմությունն կարողանում են սրան օգտագործել ցանկացած կերպ: Այս պարագայում Սերժին կոզր է պետք, որ տեսեք, արդեն դաշնակիցներս էլ են ինձ լքում, տեսեք, թե ես ինչ զոհեղությունների եմ գնում ձեզ գոհացնելու համար:
2. Սա փորձ է ՀԱԿ համակիրների մի մասին այդ արհեստական կուսակցությունով գրավելու ու դրանով իսկ ՀԱԿ-ին թուլացնելու համար, եթե հաջողվի, ապա դա իրենց համար խիստ դրական է:
3. Ավագանու ընտրություններում ՀԱԿ-ն ունի հաղթելու մեծ շանսեր, իսկ դաշնակների այս քայլը հնարավորություն կտա թվերը (նկարելով) փոխելու համար:
Դաշնակցություն
1. Դաշնակները իշխանական կոալիցիայի մաս կազմելով իրենց վրա են վերցրել երկրում կատարված մի շարք հանցագործությունների ու ապօրինությունների, այդ թվում մարտի 1-ի, նախագահական ընտրությունների կեղծման և այլ հարցերում պատասխանատվությունը, սա իրենց համար հրաշալի միջոց է այդ պատասխանատվությունից ազատվել փորձելու, մեղքն իրենց վզից գցելու համար:
2. Սա փոքրիկ հնարավորություն է հանելու կուսակցության առնված ու դավաճան լինելու խիստ համապատասխանող պիտակումները, փորձել վերականգնել կուսակցության չեղած պատիվը:
3. Միակ տարբերակն էր, թերևս, սբյուռքի պտուկից (կթելու համար) չպոկվելու համար:
Ժողովուրդ
Տեսականորեն ժողովրդի համար ոչ մի տարբերություն չկա, էական չի, տեսականորեն, թե ով կլինի ասենք կրթության նախարար, Սպարտակ Սեյրանյանը թե Գալուստ Սահակյանը: Իսկապես էական չէ: Բայց մյուս կողմից կա միամիտների բազմություն, ովքեր դեռևս այնքան չեն հասունացել (քաղաքանապես), որ ընկալեն, որ սա ընդամենը խաղ է, ընդ որում շախմատային չէ, այլ զուտ կարտային, ու շատերը կուտն ուտելու են: Սա ժողովրդի համար վատ է, որովհետև սա որոշակի շրջանակների պառակտման կարող է բերել ու անիմաստ, իսկապես անիմաստ լարվածության:
Իսկ ընդհանուր առմամբ դաշնակների կոալիցիայի մեջ մնալը թե դուրս գալը ներքին քաղաքական կյանքի վրա առանձնապես չի կարող ազդել: Միևնույն է, ներսում թե դրսում, նրանք նույն խաղն են խաղում, միմյանց փոխլրացնում ու թատրոն են խաղում: Ընդամենը հիմա մի պահ ներքաղաքական կյանքում մի անիմաստ փոթորիկ է անցնում, մարդիկ մի քանի օր սրա մասին կխոսեն ու կանցնի կգնա: Ոչ մի լուրջ բան:
Էջանիշներ