User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 11 80-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #151
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը դարձավ ընդդիմություն

    Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ:
    - Արդեն որպես ընդդիմություն, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա գործունեությունը:

    - Մեր հետագա գործունեության ուղենիշներն արդեն նշված են այսօր հրապարակված մեր հայտարարության մեջ: Մենք լինելու ենք ընդդիմություն` հստակ ծրագրով, մեր ընտրական խոստումները, որ ժողովրդին է տրվել ընտրական քարոզարշավի ժամանակ, մնում են ուժի մեջ, այսինքն` մենք պայքարելու ենք դրանց իրականացման համար: Մենք դա անում էինք նաեւ կոալիցիայի ներսում, հիմա դա կանենք նաեւ կոալիցիայից դուրս: Բայց կանենք անպայման:
    Դաշնակցություն չի է, Թուլատն ա, կամ մինիմում Ծերուկ Խոտաբիչը - ասյտեղ, այլուր և ամենուր:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.07.2009)

  3. #152
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը դարձավ ընդդիմություն

    Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են, օֆթոփողները ստացել են տուգանային միավորներ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (28.04.2009)

  5. #153
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    5. Հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերի եւ նպատակների գերակայությամբ։

    Փաստորեն այս կետով դաշնակները կոալիցային ազգի դավաճան են հանում...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (28.04.2009)

  7. #154
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԱՍԵԼ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԽՈՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
    Քաղաքագետ Իգոր Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նրանց խնդրանքով մեկնաբանել է կառավարող կոալիցիայից ՀՅԴ դուրս գալու պատճառները, ասելով, թե իրականում Դաշնակցությունը լավ էլ գիտեր, որ ստորագրվում է հայ-թուրքական համատեղ հայտարարություն:
    “Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեին: Այստեղ խորն է խնդիրը: Բանն այն է, որ Մոսկվայում եւ Շվեյցարիայում, գուցե ուրիշ այլ տեղ այդ փաստաթղթերի ստորագրությունը ապահովում է արտաքին ռակուրսը նրա, որ ներկայիս իշխանությունը կմիանա ակտուալ ընդդիմության հետ, որովհետեւ Տեր-Պետրոսյանական թիմը մտածում է հենց նույն ձեւով, նրանք չունեն այլ սցենար: Եթե այդ միավորումը տեղի ունենա, իսկ դա տեղի կունենա անպայման, մենք դեռ կհասցնենք խոսել այդ մասին, ապա Դաշնակցությանը ոչ միայն Հայաստանում, պատմության մեջ, այլ ոչ մի տեղ չի մնում տեղ: Դրա համար էլ նրանք շտապեցին դուրս գալ այնտեղից: Ես շատ լավ գիտեմ, թե ում ձեռքն է գծել Ղարաբաղի ապագայի քարտեզը: Ես շատ լավ գիտեմ, որ դաշնակ առաջնորդները գծում էին նոր սահմանները, ինձ անձամբ բացատրում էին, որ սա լավ է, սա նույնպես վատ չէ”, հեգնում է Իգոր Մուրադյանը:

    Այդուամենայնիվ, Իգոր Մուրադյանն ասում է, որ պետք է գնահատել Դաշնակցության քայլը, քանի որ ՀՅԴ-ն կայացրեց մի որոշում, որին գնաց մեծ զոհողության գնով` պաշտոններ, բիզնես: Նրանց եկամուտը կպակասի, ասում է Իգոր Մուրադյանը, նշելով, որ նրանց մոտ հարկային ստուգումներ կսկսեն, այնպես որ Դաշնակցությունը մեծ զոհողության է գնացել՝ կայացնելով իշխանությունից հրաժարվելու որոշում: “Իսկ գիտեք ինչը դարձավ խթան: Բանն այն է, որ արտասահմանի ընկերները, որոնք իրապես զբաղված են գործով, քաղաքականությամբ, նրանք ասացին, որ մենք հայտարարություն կանենք այն մասին, թե ինչով եք դուք այնտեղ զբաղված: Դա շատ լուրջ մտադրություն էր”, ասում է Իգոր Մուրադյանը:
    Ինձ այնուամենայնիվ թվում է, թե Դաշնակցությանը պահում են որպես ռեզերվ։ Այսինքն հենց զգան որ բավականին խորն են խրվել, ապա մահանա կընդունեն ազգային անհամաձայնությունը իբր ի դեմս Դաշնակցության, ու իբր թե Սերժը ուզում էր, որ սաղ լավ լիներ, դեմոկրատական, բարիդրացիական, բայց ահա տես ժողովուրդը պատրաստ չի ու հետաձգեք հռչակագիր, քարտեզ–մարտեզ, դաշնակներն էլ դառնում են իշխանություն, ու ըտեղ Ռոբը գալիս է Ֆուֆլո ծրագիր է լավ, գրեցի ու փոշմանեցի
    Si vis pacem, para bellum

  8. #155
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Ինձ էլ թվում ա, որ դաշնակները էլի Սերժին են ծառայում ու իրանց մոտ ոչ մի հարկային ստուգումներ էլ չեն լինի: Էս քայլը իրանց համար շատ կարևոր էր, քանի որ դաշնակցության շատ համակիրներ, ի նկատի ունեմ մարդկանց, ովքեր իսկապես լուրջ են վերաբերվում էս կուսակցությանը, կամաց-կամաց վերջնականապես հիասթափվելով իշխանությունից ու կոալիցիա մոալիցիաներից համալրելու էին շարժման շարքերը:

  9. #156
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Կոալիցիայից միգուցե և հիասթափվեին, բայց շարժման շարքերը համալրելու պատճառը չեմ տեսնում որն ա? Այսինքն ինչից ես ենթադրում որ կարող ա համալրեին շարժումը?

  10. #157
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոալիցիայից միգուցե և հիասթափվեին, բայց շարժման շարքերը համալրելու պատճառը չեմ տեսնում որն ա? Այսինքն ինչից ես ենթադրում որ կարող ա համալրեին շարժումը?
    Ամեն դավաճանական, հակապետական քայլից հետո մարդկանց որոշ քանակություն համոզվում ա, որ իշխանափոխությունն անհրաժեշտ ա մեզ օդ ու ջրի պես, իսկ իշխանափոխության համար պայքարող մենակ միհատ քաղաքական ուժ կա էսօր Հայաստանում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուրվական (28.04.2009)

  12. #158
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ այնուամենայնիվ թվում է, թե Դաշնակցությանը պահում են որպես ռեզերվ։ Այսինքն հենց զգան որ բավականին խորն են խրվել, ապա մահանա կընդունեն ազգային անհամաձայնությունը իբր ի դեմս Դաշնակցության, ու իբր թե Սերժը ուզում էր, որ սաղ լավ լիներ, դեմոկրատական, բարիդրացիական, բայց ահա տես ժողովուրդը պատրաստ չի ու հետաձգեք հռչակագիր, քարտեզ–մարտեզ, դաշնակներն էլ դառնում են իշխանություն, ու ըտեղ Ռոբը գալիս է Ֆուֆլո ծրագիր է լավ, գրեցի ու փոշմանեցի
    Ինձ մի քիչ անհասկանալի է "կմիանա" բառի կոնտեքստը...բայց լավ մի քիչ ել կսպասենք.

    Իմ կարծքիով պետք է չէ, ինչ որ խորքային պատճառններ ման գալ դաշնակնների և իշխանության, այս համատեղ մշակված ու արդեն վաղուց բոլորին հայտնի սցենարի մեջ...Կարճ ասեմ. դրսին ու ներսին ավելի թանկ ծախվելու տարբերակա կպել, էդքան բան Վերջում մի բան կգտնեն էլի , իրար վերագտնելու, վերամիավորվելու, վերաիրարամեջաթափանցելու համար...Սերժը էլի դեմ կտա ու իրանք էլի կսեղմեն...ձեռքը ի նկատի ունեմ էլի.

  13. #159
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    էսօր ռեգնումում հոդված էի գտել դաշնակների մասին: Երևի թուրքերից փիս գենոցիդ են արել մեզ: Հեսա գտնեմ, հասցեն կտամ:
    էսպես չի մնա

  14. #160
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Գտա հոդվածը: Հեղինակներով, գրքերով, պաշտոնական տվյալների վրա հղումներով, սոխով, սխտորով
    http://regnum.ru/news/1156767.html
    Կարդացեք ու տեսեք, թե ո՞նց են դաշնակները երկիր ղեկավարել: Ու իրանց վարած քաղաքականությունը ինչի ա բերել:
    էսպես չի մնա

  15. #161
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    «Ազգը» էսօր սազն առած երգում էր, որ քանի որ դաշնակները հիմա լիարժեք ու կայացած ընդդիմություն են, ՀԱԿ-ի համախոհ լիքը խելքները գլխներին ու սթափ, բանիմաց, ազնիվ մարդիկ էսօր-էգուց դուրս են գալու Կոնգրեսից ու միանալու են ՀՅԴ-ին: Ես ձեր խոսքի ազատության տերը...

    Էս դաուն ժուռնալիսծները ի՞նչ խղճով են ապրում՝ չեմ հասկանում: Մարդ ե՞ն բա դրանք, արա: Սաղին հավաքես իրար գլխի, «Հայոց Աշխարհի» էսօրվա տպաքանակը լցնես վրեքները ու վառես:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (28.04.2009), Norton (28.04.2009), Բիձա (18.07.2009), Տրիբուն (29.04.2009), Ֆրեյա (28.04.2009)

  17. #162
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը դարձավ ընդդիմություն

    Իսկ քեզ ի՞նչն է խանգարում նաև մասնակցելու հանրահավաքներին:
    Ռամմեր և Հայկօ

    Ես անպայման կաշխատեմ մասնակցել մայիսի մեկի միտինգին:
    Դեռ հույսս չեմ կտրել որ ստրատեգիայի փոփոխություն է լինելու:

    Իմ ասած կոշտ միջոցները դրանք քաղաքացիական անհնազանդության քայլերն են:
    Մի ժամանակ նստադուլներ կային ինչու վերացան:
    Հիմա եղանակները տաքացան ամենա հարմար պահն է սկսել դրանք:
    Կան նաև այլ հարցեր

    Երկրում տեղի են ունենում մանր ու միջին լոկալ պայքարներ: Օրինակ փոքր ու միջին բիզնեսը ճարահատյալ դիմադրում է ՀԴՄ-ների դեմ
    Այդ ուղությամբ պետք է շատ կոշտ դիրքեր

    Տաքսիստների պայքարը, մինչև հիմա ի՞նչ աջակցություն նրանք ընդդիմությունից: Խոսքը չի վերաբերվում մի ձևական հայտարարության մասին:

    Կամ թեկուզ Միացում շարժումը
    Ես ակտիվ կապեր ունեմ իրենց հետ ու ասեմ ձեզ որ շաատ ցավալի էր տեսնել որ ապրիլի 22-ին նրանք երբ միտինգ էին անում դավաճանական ԱԳՆ-ի դիմաց շատ քիչ աջակից կային:

    Ինչու այն երիտասարդները որոնք ամեն օր ման են գալիս Հյուսիսային Պողոտայում մի ժամ չհատկացրեցին որ իջնեին հրապարակ ԱԳՆ-ի դեմը:

    Այսպես իշխանափոխություն չի լինի:

    Պետք է կազմակերպված աշխատել պետք է լոզունգները թարմացնել, պետք է նոր ճակատներ բացել
    Օրինակ մարտի 3-ի ԿԲ-ի արածից հետո ԿԲ-ի դեմը պետք է վրանային քաղաք բացվեր:

    Պայքարը պետք է լինի տոտալ , անզիջում ու համապարփակ...
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.07.2009)

  19. #163
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դավաճանական, հակապետական քայլից հետո մարդկանց որոշ քանակություն համոզվում ա, որ իշխանափոխությունն անհրաժեշտ ա մեզ օդ ու ջրի պես, իսկ իշխանափոխության համար պայքարող մենակ միհատ քաղաքական ուժ կա էսօր Հայաստանում:
    Տվյալ դեպքում հիասթափությունը Թուրքիայի հետ կապված հարցով ա: Իսկ ՀԱԿ-ի տեսակետը ինչքանով է տարբերվում կամ որն է? Ման եկա չգտա:
    Մոդերներ, խնդրում եմ սա տեղափոխեք Հայ Թուրքական հարաբերությունների թեմայի մեջ:
    Վերջին խմբագրող՝ ministr: 28.04.2009, 18:20:

  20. #164
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվյալ դեպքում հիասթափությունը Թուրքիայի հետ կապված հարցով ա: Իսկ ՀԱԿ-ի տեսակետը ինչքանով է տարբերվում կամ որն է? Ման եկա չգտա:
    Մինիստր, ՀԱԿ–ը իր տեսակետը հազար անգամ ասել է, ՀԱԿ–ը ասում է, մեր ներքին հարցերը լուծենք, քչից շատից մարդավարի երկիր ու կառավարություն ունենանք, նոր կաստում–շլվար հագնենք ու ժպտանք հարևաններին, բարիդրացիական բան… Համենայն դեպս ՀԱԿ–ը դեմ է պուտանկայի պես բոլոր առաջարկներին համաձայնվել, ու կաշա սարքել, որը ոչ մեկ չի ուտելու։ Էսօորվա դրությամբ ՆԱՏՈ, Ռուսաստան, Ամերիկա, Թուրքիա, Իրան, սաղին առաջարկներին համաձայն է միհոգավորը, աչքիս դեռ չի հավատում որ ինքը պրեզիդենտ է, սաղի վրա կայֆեր ա բռնում։ Արդյունքում սաղ Հայաստանի վրա ցելա են քցում։
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (29.04.2009)

  22. #165
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Դաշնակցությունը դուրս է գալիս կոալիցայից: Լավ: Խնդիր չկա: Բայց հետաքրքիր է, թե դա ում է ձեռնտու և ում ոչ:

    Սերժ Սարգսյան ու ավազակապետական իշխանություն
    Միանշանակ ձեռք է տալիս, մի քանի առումներով:
    1. Դրսի ուժերը օգտագործելով Սերժի չլեգիտիմությունն կարողանում են սրան օգտագործել ցանկացած կերպ: Այս պարագայում Սերժին կոզր է պետք, որ տեսեք, արդեն դաշնակիցներս էլ են ինձ լքում, տեսեք, թե ես ինչ զոհեղությունների եմ գնում ձեզ գոհացնելու համար:
    2. Սա փորձ է ՀԱԿ համակիրների մի մասին այդ արհեստական կուսակցությունով գրավելու ու դրանով իսկ ՀԱԿ-ին թուլացնելու համար, եթե հաջողվի, ապա դա իրենց համար խիստ դրական է:
    3. Ավագանու ընտրություններում ՀԱԿ-ն ունի հաղթելու մեծ շանսեր, իսկ դաշնակների այս քայլը հնարավորություն կտա թվերը (նկարելով) փոխելու համար:

    Դաշնակցություն
    1. Դաշնակները իշխանական կոալիցիայի մաս կազմելով իրենց վրա են վերցրել երկրում կատարված մի շարք հանցագործությունների ու ապօրինությունների, այդ թվում մարտի 1-ի, նախագահական ընտրությունների կեղծման և այլ հարցերում պատասխանատվությունը, սա իրենց համար հրաշալի միջոց է այդ պատասխանատվությունից ազատվել փորձելու, մեղքն իրենց վզից գցելու համար:
    2. Սա փոքրիկ հնարավորություն է հանելու կուսակցության առնված ու դավաճան լինելու խիստ համապատասխանող պիտակումները, փորձել վերականգնել կուսակցության չեղած պատիվը:
    3. Միակ տարբերակն էր, թերևս, սբյուռքի պտուկից (կթելու համար) չպոկվելու համար:

    Ժողովուրդ
    Տեսականորեն ժողովրդի համար ոչ մի տարբերություն չկա, էական չի, տեսականորեն, թե ով կլինի ասենք կրթության նախարար, Սպարտակ Սեյրանյանը թե Գալուստ Սահակյանը: Իսկապես էական չէ: Բայց մյուս կողմից կա միամիտների բազմություն, ովքեր դեռևս այնքան չեն հասունացել (քաղաքանապես), որ ընկալեն, որ սա ընդամենը խաղ է, ընդ որում շախմատային չէ, այլ զուտ կարտային, ու շատերը կուտն ուտելու են: Սա ժողովրդի համար վատ է, որովհետև սա որոշակի շրջանակների պառակտման կարող է բերել ու անիմաստ, իսկապես անիմաստ լարվածության:



    Իսկ ընդհանուր առմամբ դաշնակների կոալիցիայի մեջ մնալը թե դուրս գալը ներքին քաղաքական կյանքի վրա առանձնապես չի կարող ազդել: Միևնույն է, ներսում թե դրսում, նրանք նույն խաղն են խաղում, միմյանց փոխլրացնում ու թատրոն են խաղում: Ընդամենը հիմա մի պահ ներքաղաքական կյանքում մի անիմաստ փոթորիկ է անցնում, մարդիկ մի քանի օր սրա մասին կխոսեն ու կանցնի կգնա: Ոչ մի լուրջ բան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (28.04.2009), Norton (28.04.2009), Աբելյան (28.04.2009), Արշակ (28.04.2009), Բիձա (18.07.2009), Կտրուկ (28.04.2009), Տրիբուն (29.04.2009)

Էջ 11 80-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •