Դաշնակցությունը եթե հայտնում է իր անհամաձայնությունը Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ապա պետք է հիմնավորի իր տեսակետը, հավաքի համակիրներին ու պայքարի իշխանությունների դեմ, մինչև իշխանությունները փոխեն արտաքին քաղաքական կուրսը, իսկ քանի որ իշխանությունները թեթև ակնարկ էլ չեն անում իրենց քաղաքականությունը փոխելու հարցում, հետևաբար Դաշնակցությունը պիտի լափշա չկախի բոլորիս ականջներին ու միանգամից իշխանությունների հրաժարականը պահանջի։ Գիտեմ, որ պարզ ու հայտնի բաներ եմ գրում, սակայն հստակեցնենք էլի, կամ մենք սաղս ապուշներ ենք, կամ Դաշնակցությունը անմեղսունակների կուսակցություն է։ Առաջարկում եմ հիմնադրամ ստեղծել, դաշնակներին հոգեբանական և հոգեբուժական աջակցություն տրամադրելու համար։