Ի՞նչ գիտես դու ընդհանրապես ՀՅԴ-ի մասին, նրանց պատմությունից տեղյա՞կ ես, որ նման հայտարարություններ ես անում, կամ հայտարարություն անելուց առաջ համոզվել ե՞ս դրա մեջ, փաստեր ու՞նես, ինչպե՞ս կարող ես ասել, որ ազգի խայտառակություն են, միայն այսօրվա օրով մի չափի, ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն էլ ունի, թե իր դրական և թե իր բացասական կողմերը: Հայերս սովոր ենք միայն վատը տեսնել ու քննադատել, այ հենց դա է մեր ազգային խայտառակությունը, մի գործող ազգային կուսակցություն նշիր, որ ունենա պատմություն, ունենա այդքան ազգագրական երգեր, որ մինչև հիմա երգվում է, գրված գրքեր, ունենա երիտասարդական հավաքներ, բանակումներ, Հայ դատ: Եվ այսքանից հետո էլ նրանք ազգի խայտառակություն են համարվու՞մ: Եթե ասեիր, որ երբեմն սխալ քաղաքականություն են վարում, ես կհամաձայնվեի քեզ հետ, որովհետև անսխալ մարդ, կամ կուսակցություն չկա: Նշիր 10 դաշնակ ազգի խայտառակող և ես կնշեմ 20 դաշնակ ազգային հերոս: Տեղյակ ես Ֆիդայինների մասին՝ Նիկոլ Դուման, Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ, արդյո՞ք այս հերոսերն էլ են ազգի դավաճաններ: Տեղեկություն ունե՞ս «Վան» գործողությունից կամ «Լիսբոնի հերոսապատումից»: Նորից եմ կրկնում,որ ես չեմ ասում, թե երեկվա ու այսօրվա Դաշնակցությունը վարում է անթերի քաղաքականություն, բայց որ նրանց համարես ազգի խայտառակություն՝ ես դրա հետ համաձայն չեմ:![]()
Էջանիշներ