Մեջբերում iranahayer-ի խոսքերից Նայել գրառումը
Ես գրում եմ Իրանից: Մեզ մօտ Դաշնակցականները երբ տեսնում են ժողովուրդը էլ չի ուզում իրենց, սկսել են վաճառել մեր համայնքի բոլոր ունեցւածքը, այն էլ թաքուն: Մենք որպէս նախկին դաշնակցական շարքայիններ հիմնադրեցինք մեր կայքէջը, ուր բացայայտեցինք նրանց բոլոր նենգ գործերը, ինչպիսին է աշխատող միութեան վաճառումը, հայկական դպրոցի փակումը (այն էլ երբ ճիշտ դիմացի ոչ հայկական դպրոցում ուսանում է 120 հայ աշակերտ), մեր համայնքի հանրայայտ Արարատ ֆուտբոլի խմբի ոչնչացումը եւ շատ ուրիշ խնդիրներ, որոնք կարող էք ընթերցել մեր կայքէջում: Միայն պիտի ասեմ, որ մեր այս գործի հետեւանքով, մեր աշխատակիցներից շատերը դուրս հանւեցին իրենց աշխատանքից եւ փողոցում իբրթէ անյայտ անհատների միջոցով ծեծի ենթարկւեցին:
Սա գրում եմ, որ դուք հայաստանում լաւ իմանաք թէ դաշնակցականները ինչ են բերում սփիւռքի գլխին: Ժողովրդին արտագաղթեցնում են յետոյ նրանցից գանձւած գումարները ուղարկում Բիւրոյի համար: Հիմա էլ այն քան որ գիտենք դաշնակցականները ուզում են Կոմիտասում մի հսկայական շէնք սարքել, որի գումարը հայթայթւում է մեր համայնքի միութիւններն ու դպրոցները ծախելով:
Ինչքան հնարաւոր է պիտի տարածել այս բարբարոսութիւններն ու ապազգային արարքները:

Մեր կայքէջի հասցեն է
www.iranahayer.com
Սա տարածելով մեզ աջակցեք մեր սկսած պայքարում:
Հարգելի սփյուռքահայ բարեկամ, ստեղ դաշնակներին լավ գիտեն, դուք սփյուռքի վրա աշխատեք Վառ օրինակը վերջին նախագահական ընտրություններն են: Նենց որ դաշնակները ստեղ սպառված են: