User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Դաշնակ, դաշնակ մինչև վերջ


    «Բազմիցս ասել ենք, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են Հայ հեղափոխական դաշնակցությանը, ազգի դավաճաններ են»:

    «Երկիր» օրաթերթ, 1994թ. դեկտեմբեր 26



    Ներածական



    Անկեղծ ասած, ՀՅԴ-ն կուսակցություն է, որի գործունեությանը միանգամից գնահատական տալը բավական անշնորհակալ զբաղմունք է մի քանի պատճառով: Նախ, իր ամբողջ արդեն 120-ամյա պատմության ընթացքում ՀՅԴ-ն թույլ է տվել` քաջարի զինվոր Շվեյկի արտահայտությամբ, այնպիսի սխալներ ու սխալիկներ, որ հասկանալ, թե դրանցից որն է առաջնային և, արդյունքում, ավելի կործանարար, գրեթե անհնարին է: Բացի դրանից, հաշվի առնելով կուսակցության տարիքը, այնքան էլ հասկանալի չէ, թե որ գնահատականը պիտի գերակշռի` պատմական թե՞ քաղաքական: Այսուհանդերձ, ստորև կփորձենք ընթերցողին ներկայացնել մի յուրատեսակ հիբրիդ, որով կջանանք չանտեսել նշված բաղադրիչներց և ոչ մեկն` ընդ որում, առանձնահատուկ տեղ հատկացնելով ժամանակակից Հայաստանում Դաշնակցության գործունեության «փառապանծ» դրվագներին ևս: Բայց սա քիչ հետո: Իսկ այժմ...

    Երիտթուրքացված Ալեքսանդրապոլ

    «Տվեք ինձ հենման կետ և ես շուռ կտամ երկիրը». այս արդեն թևավոր միտքն ասելիս Արքիմեդը, բնականաբար, նկատի ուներ ֆիզիկայի հարատև օրենքները: «Ցույց տվեք Դաշնակցության գործունեության որևէ դրական հետևանք, և աշխարհն ինքն իրեն շուռ կգա». սա արդեն ուրիշ օպերայից է, բայց օբյեկտիվորեն պակաս ճշմարիտ չէ և բացատրեմ, թե ինչու:

    Ընդհանուր առմամբ, ցանկացած անհատի /մեկ-երկու բացառությամբ/ բնորոշ է լռել իր այն արարքի մասին, որ երբևէ թույլ է տվել, և որն այնքան էլ պատվաբեր չէ: Պարզ լեզվով ասած, դա տարրական ամոթի զգացումն է, որի առկայությունը կամ բացակայությունը գոնե մեզ` հայերիս համար, ունի գրեթե տիեզերական նշանակություն: Հիմա դառնանք Դաշնակցությանը: Այս կուսակցությունն արդեն մի քանի տասնամյակ փորձում է ստանձնել Հայ Դատի մենատիրոջ դերը` այդ ընթացքում մոռանալով երկու պատմական փաստ: Դրանցից առաջինն, անշուշտ, 1908 թվականին «Երիտթուրքերի» կողմից Թուրքիայում իրականացված պետական հեղաշրջումն է: Թե գոնե հայերիս համար ինչի վերածվեց այդ ավանտյուրան, կարծում եմ, որևէ մեկին բացատրել պետք չէ: Փոխարենն արժե ուշադրություն դարձնել մեկ այլ` բավական տարօրինակ հանգամանքի վրա: Թե այն ժամանակ, թե այժմ Դաշնակցությունն անթաքույց հպարտությամբ շեշտում է, որ «Երիտթուրքերն» իշխանության են եկել հենց ՀՅԴ-ի միջոցով և դա, ի դեպ, անուրանալի փաստ է: Սակայն, եթե, ասենք, 1908 թվականին այդ «բրավիրովկան» որոշակիորեն հասկանալի էր /ենթադրենք, այն ժամանակ դրա հետևանքները պարզ չէին/, ապա արդեն 2008-ին նման պահվածքը ենթադրում է բարոյական նորմերի իսպառ բացակայություն: Դատեք ինքներդ. նախ դաշնակները հոգեկան հիվանդներին օգնում են բռնազավթել իշխանությունը /իմիջիայլոց, սրա համար դաշնակներին «շնորհակալ» պիտի լինեն նաև թուրքերը, քանի որ երիտթուրքական կառավարության ապաշնորհ արտաքին քաղաքականության և առաջին համաշխարհային պատերազմում կրած բացարձակ ֆիասկոյի հետևանքով, թուրքական պետությունը կանգնեց իսպառ վերացման վտանգի առջև/: Հաջորդ քայլով Դաշնակցությունը հորդորներով, իսկ որոշ դեպքերում նաև ուժով զինաթափեց ամբողջ Արևմտյան Հայաստանը` փաստորեն, դրանով իսկ կանխորոշելով արևմտահայության ճակատագիրը: Եվ այսքանից հետո պահանջատեր լինելու մասին նույնիսկ ծպտուն հանելը խոսում է տարրական ամոթի իսպառ բացակայության մասին` նվազագույնը:

    Անցնենք 20-րդ դարի սկզբի երկրորդ` միգուցե պակաս ողբրգական, բայց նույպես խոսուն դրվագին` Հայաստանի առաջին Հանրապետության անփառունակ վախճանին: Իրականում, այդ մասին այնքան է գրվել, որ, անկեղծ ասած, որևէ նոր բան ավելացնել գրեթե անհնարին է: Սակայն, համարձակվում եմ պնդել, որ առանձին վերցրած Ալեքսանդրապոլի պայմանագրի պատճառների քննությունը կարող է հանգեցնել չափազանց հետաքրքիր` այդ թվում նաև հոգեբանական բնույթի, եզրակացությունների: Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ չարաբաստիկ պայմանագիրը: Ըստ էության, նման պայմանագրեր կարելի է կնքել միայն մեկ դեպքում` երբ զոհելով շատը, փորձում ես պահպանել գոնե նվազագույնը: Կա՞ր նման պայմանագիր կնքելու անհրաժեշտություն: Միանշանակ: Սակայն, որքան էլ տարօրինակ չհնչի, խոսքը քաղաքականության հետ բացարձակապես կապ չունի և խնդիրը պետք է դիտարկել ուրիշ` մինչ այժմ չընդունված տեսանկյունից:

    Նախ, հասկանանք, թե ինչպիսին էր իրավիճակը պայմանագրի ստորագրման պահին: Ըստ էության, և դա հնարավոր չէ ժխտել, Հայաստանը պատերազմում պարտվել էր Թուրքիային: Այլ հարց է, թե ինչպես էր դա հաջողվել գլուխ բերել` հաշվի առնելով հայկական բանակի թե թվային գերազանցությունը, թե անհամեմատ լավ հանդերձանքն ու սպառազինությունը /ժամանակակիցների վկայութամբ, շնորհիվ անգլիացիների մատակարարումների, հայկական զինված ուժերի առավելությունը թուրքերի նկատմամբ եղել է նվազագույնը կրկնակի/: Պատասխանը միակն է. հայկական բանակը ծայրաստիճան բարոյալքված էր և դա պատահական չէ: Իր կառավարման 2 տարվա ընթացքում դաշնակացական ռեժիմը բառիս ուղիղ իմաստով քամել էր երկիրը և նյութապես, և բարոյապես: Հայաստանը պատերազմական վիճակում էր իր գրեթե բոլոր հարևանների հետ, երկրի ղեկավարությունն առկա խնդիրները լուծելու փոխարեն զբաղված էր թալանով և զենքի առևտրով, սովն ու համաճարակները հասել էին սարսափեցնող չափերի: Այս ֆոնի վրա արդյո՞ք կարելի է զարմանալ, որ երևան եկավ Ալեքսանդրապոլի պայմանագիր կոչվող զարհուրելի փաստաթուղթը, որով Հայաստանը, փաստացի, դառնում էր Թուրքիայի քմահաճույքների ճորտը: Պարզվում է, ոչ միայն կարելի է, այլև պետք է զարմանալ: Խնդիրն այն է, որ Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման պահին Հայաստանում իշխանությունն այլևս բոլշևիկյան էր: Ասվածից հետևում է, որ դաշնակցականների մի քանի սերունդների համար հայրենասիրության խորհրդանիշ դարձված Ալեքսանդր Խատիսյանը, չներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, իրավասու չէր որևէ, առավել ևս նման կարգի փաստաթղթի տակ ստորագրություն դնել: Միանգամից մի կողմ թողնենք անմեղսունակության կանխավարկածը: Խատիսյանն ու ընկերները հրաշալի հասկանում էին, որ հենց այդ պահին Մոսկվայում զուգահեռաբար ընթանում էին բանակցություններ, որոնց արդյունքները Հայաստանի համար անհամեմատ գերադասելի էին: Եվ հենց այստեղ է, որ ակնհայտ է դառնում «հայրենասիրական» այս ոհմակի իրական նկարագիրը: Հասկանալով, որ նոր` բոլշևիկյան Հայաստանում Դաշնակցությունը տեղ ունենալ չի կարող, «հին ընկերները», փաստորեն, գնում են սատանայի հետ գործարքի` պայմանով, որ Հայաստանը շատ մոտավորապես հիշեցնող այդ 10հազ. քառ. կմ.-անոց տարածքում իշխանությունը, թեկուզ առերևույթ, կպատկանի միմիայն իրենց և 1908-ից ավանդական դարձած իրենց դաշնակիցներին: Ահա այսպես և ոչ այլ կերպ: Իսկ եթե այսքանից հետո որևէ մեկի ուղեղում կարող են այլ հարցեր առաջանալ, ապա հեռուն գնալ պետք չէ: Պարզապես վերընթերցեք Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

    Հին ընկերների նորօրյա ակումբ

    Ըստ էության, «հանուն Հայաստանի Հանրապետության» գործողության երկրորդ արարի մեկնարկը պիտի համարվի 1990 թվականը, երբ 70-ամյա տարագրությունից հետո ՀՅԴ-ի կարմիր դրոշակը կրկին անցավ Հայաստանի վարչական սահմանից ներս: Թվում էր, թե անցյալի դասերը պիտի որ որոշակի փոփոխություն մտցրած լինեին այս ավանդական համարվող կուսակցության ընդհանուր հոգեբանության մեջ: Առավել ևս, որ իր պանդխտության տարիների ընթացքում ՀՅԴ-ն անցել էր ոչ միայն ինքնաքննադատության քավարանի միջով, այլև ընկել էր, օրինակ, Նժդեհի պես մարդկանց «քացու տակ»: Պարզվեց, սակայն, որ ոչինչ կամ գրեթե ոչինչ չի փոխվել:

    Ի դժբախտություն իրեն, ՀՅԴ-ն փոքր-ինչ ուշացավ: Շարժման գլխին արդեն կանգնած էին մարդիկ, ովքեր ոչ մեկին, առավել ևս դաշնակերին իշխանություն զիջելու դույզն իսկ մտադրություն չունեին: Այսինքն, դաշնակցությունը հարկադրաբար նահանջեց և, շնորհիվ շարքային դաշնակցականների, մոտ 3 տարի այնպիսի տպավորություն էր, թե կուսակցությունը զբաղված է ազգային խնդիրների լուծմամբ` այն է, ղարաբաղյան ճակատում Հայրենիքի ամբողջականությունն ու պատիվը պաշտպանելու գործով: Սակայն, 1993 թվականին տեղի ունեցավ իրադարձություն, որն այն ժամանակվա Հայաստանում միայն առաջին հայացքից կարող էր թվալ շարքային: Իր տան մուտքի մոտ գնդակահարվեց դաշնակցության բավական ազդեցիկ դեմքերից մեկը` Գագիկ Սահակյանը: Իմիջիայլոց, ես այս ոճի առանձնակի սիրահարներից չեմ, բայց ստիպված եմ: 92 թվականին մի առիթով Գագիկ Սահակյանը` ալկոհոլի թեթև ազդեցության տակ և իմ ներկայությամբ ասաց, թե իրեն երկար ժամանակ ապրելու հնարավորություն չի տրվելու: Ցավոք, նա, ըստ երևույթին, հիանալի ծանոթ լինելով գործերի ընթացքին, մարգարեացավ: Հետո արդեն` «Դրո» կառույցի քրեական գործի շրջանակներում պիտի պարզվեր, որ Սահակյանին գնդակահարողները նրա կուսակիցներն էին, որ նույն այդ կառույցը կազմավորված էր բացառապես դաշնակցականներից, և որ «Դրո»-ականների հիմնական զբաղմունքը եղել է պատվիրված սպանությունների իրականացումը /ի դեպ, նախաքննության նախնական վարկածը ներառում էր նաև թմրանյութերի շրջանառություն, սակայն, ելնելով զուտ քաղաքական նկատառումներից, այս մեղադրանքը դատարանում այդպես էլ չհնչեց /: Փոխարենը, 95 թվականին հայաստանյան դատական համակարգը բախվեց ևս մեկ «դատական նախադեպը չունեցող» քրեական գործի` այսպես կոչված «Վահան Հովհաննիսյան+30»: Այս դեպքում արդեն Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը,Արմեն Ռուստամյանը, Գեղամ Մանուկյանը /այժմ բոլորը ՀՅԴ ԳՄ անդամ/ և մի շարք այլ ընկերներ մեղադրվում էին Հայաստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու համար /մինչ այդ Հայաստանից արդեն իսկ վտարվել էր Հրայր Մարուխյանը/: Ըստ որում, հատկանշականը ոչ այնքան այն էր, որ հիշյալները բոլորը ճանաչվեցին մեղավոր, այլ որ ազատ արձակումից հետո /98 թվականի հեղաշրջումից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց հրամանագիր, որով «քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով» «Վահան Հովհաննիսյան և ընկ.» միաբանության մեծ մասը հայտնվեց ազատության մեջ/ նրանցից և ոչ մեկը նույն դատական համակարգի միջոցով արդարացվելու փորձ անգամ չարեց: Իսկ լռությունն, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (18.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •