User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից եմ ասում` մի՛ խառնիր հայրենասիրական երգերը կուսակցության հետ, դրանք տարբեր բաներ են: Էլի՞ բերեմ ալմ-ի տխուր օրինակը, էլի՞ բերեմ թափթփուկ աստղիկների օրինակները: Կուսակցությունը դա քաղաքական միավորում է, ոչ թե երգի համույթ: Անցած գրառմանս մեջ խնդրեցի, որպեսզի բերես օրինակներ, թե ինչ է արել այդ կուսակցությունը ազգիս համար. չես բերում օրինակներ: Հայ Դատի խնդիրն ինձ համար օրինակ չի, դա ընդամենը վերնագիր է, դու կոնկրետ նշի, թե ինչ է արել Հայ Դատի համար, ի՞նչ առավելության է հասել, ի՞նչ հաղթանակներ, դրանք նշի, որ հասկանանք, թե ինչ ասել է հյդ: Դաշնակցական հերոսներին հարգել ու հարգում եմ, բայց դա չեմ վերագրում այդ կոսակցությանը, չեմ վերագրում, քանի որ չեք կարողանում հերքել վերը նշված խայտառակ փաստերը: Ու խնդրում եմ` մի թերագնահատիր իմ` պատմության մասին գիտելիքները հա, մի երկու բառ էլ, եթե կարելի է, սրճարանների առաստաղները հրազենով նախշելու մասին, խնդրում եմ
    Կուկ ջան ես քո գիտելիքները չեմ թերագնահատումդե, ինձ սխալ մի հասկացի, և չեմ էլ ուզում վիճել քեզ հետ, որոշ չափով ընդունում եմ քո և բոլորի ասածները, և նորից եմ կրկնում, որ ինքս որոշ չափով դեմ եմ այսօրվա ՀՅԴ-ի վարած քաղաքականությանը, չնայած քաղաքականությունից բան չեմ հասկանում: Միանշանակ ասել, որ Դաշնակցությունը, Հայ Դատը ոչինչ չի արել և ազգի խայտառակություննա, դա արդեն չեմ ընդունում: Հուսով եմ սա իմ վերջին գրառումնը կլինի այս թեմայում, որովհետև հենց սկզբից Էլ չէի ուզում խառնվել քաղաքականությանը, մի քանի փաստեր բերեմ Հայ դատի վերաբերյալ: Թե ընչեր են արել դաշնակ նվիրյալները, նորից եմ կրկնում նվիրյալները, որպիսի աշխարհը ճանաչի ցեղասպանությունը: Նախ վերացրին ցեղասպանությունը կազմակերպողներին, որոնց մասին բոլորս գիտենք...Թեհլերյան, նույնիսկ երգ կա նվիրված Թեհլերյանին <Գինի Լից>, Երկանյան, Սասունցյան:Մի քանի հերոսական գործողություններ նշեմ ...

    <<Բանկ օտտոմանի>> գրավումը. 1986 թ.օգոստոսի 14-ին հայ վրիժառուները գրավեցին Պոլսի կենտրոնում գտնվող Օսմանյան կենտրոնական դրամատունը, պատանդ վերցրին 150 աշխատող, եղան զոհեր: Հաջորդ օրը Ռուսական դեսպանատան միջամտությամբ թողեցին բանկը Հայ վրիժառուները և տեղափոխվեցին Մարսել: Մասնակիցների թվում էին`Վարդան Շահպազ, Ավո,Զարեհ Խաչիկյան,Հաճի, Արմեն Գարո, Բաբկեն Սյունի, Հրաչ: Ասեմ, որ այս գրավման վերաբերյալ դաշնակցական երգ կա:
    <Վան Գործողությունը> 1981թ սեպտ. 24 հայ վրիժառուները Փարիզում գրավեցին թուրքական հյուպատոսարանը և մոտ 16 ժամ պահեցին իրենց ձեռքում: Վրիժառուները պահանջում էին ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված Տեր հայր Հրանտ Գյուզալյանին, Մանվել Երկաթյանին, ինչպես նաև հայ քաղաքական բանտարկյալներին: Ստեղծել միջազգային հանձնախումբ, որ պաշտպանի Թուրքիայում եղած հայոց կոթողները: Գործողությանը մասնակցում էին Վ. Սիսլյանը, Ա. Բասմաճյանը, Հ. Ջուլֆայանը:

    Օտտավա... 1985թ. Մարտի 13-ին հայ վրիժառուները գրավեցին Օտտավայում գրավեցին թուրքական դեսպանատունը: Պահանջելով`հայակական հողերի վերադարձ հայ ժողովրդին: Գործողությանը մասնակցեցին 3 հայ նվիրյալ վրիժառուներ`Րաֆֆի Թիտիզյանը, գևորգ Մարաշլյանը, հովհաննես Նուբարյանը:

    Լիսաբոնի հերոսապատումը
    1983թ. Հուլիսի 27-ին Լիսաբոնում հինգ քաջորդիներ` Վաչե Դաղլյանը 19 տ. , Սեդրակ Աճեմյանը 19 տ. Սիմոն Յահնիյանը 21 տ. և Արա Քրդլյանը 19 տ. հարձակվեցին թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավված մնաց ոոտ 3 ժամ, որից հետո լսվեց ուժեղ պայթյուններ: Որոշ ժամանակ անց գտան Հայ հերոս երիտասարդների ածխացած դիակները: Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունը ցնծեց աշխարհը, չտեսնված արարք դարձավ ազգային ազատագրական շարժումների պատմության մեջ, դարձավ խորհրդանիշ և փարոս շատերի համար:
    Լիսաբոնի 5 երիտասարդների հերոսապատում դարձավ նվիրումի անկրկնելի օրինակ: Նույնպես ազգագրական երգ կա նվիրված Լիսաբոնի հերոսապատմանը:
    Վերջ...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    T!gran (13.01.2009), Դավիթ (13.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •