Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարող էր պարծենալ ընդդիմադիր ուժի օրակարգային խնդիրների հետ բախվելով՝ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել ՀՅԴ-ին ուրբաթ օրը, ժամը 18.00-ին հանրահավաք հրավիրել Շառլ Ազնավուրի հրապարակում՝ պատճառաբանելով այս որոշումը նրանով, որ այդ տարածքում նույն այդ ժամին «մանկապատանեկան ինչ-որ միջոցառում է լինելու»։

«Նրանք ասում են, թե կարող եք այդ միջոցառման մասին կարդալ մեր պաշտոնական կայքում։ Մի քանի օր մեր գործընկերները տակնուվրա են արել այդ կայքը ու առնչվող այլ էջեր, սակայն նման բան չեն գտել», – հավատացած է Վահան Հովհաննիսյանը։

ՀՅԴ-ն այնուհետև հայտնել է, որ ցանկանում է փոխել հանրահավաքի տեղը, սակայն նրանց պատասխանել են, որ «այնտեղ էլ միջոցառում կկազմակերպենք»։

«Նման որոշման հետ չենք պատրաստվում հաշվի նստել, իսկ հանրահավաքը այդուամենայնիվ կկայանա», – խոստովանել է Վահան Հովհաննիսյանը։

Վերջինս, սակայն, շարունակում է պնդել, որ իշխանափոխության մասին նախկին կոալիցիոն խմբակցությունը կխոսի ամենավերջին պահին և որ դա նրանց համար միջոց է՝ բեկելու հայ-թուրքական հարաբերությունների՝ «Հայաստանի համար անբարենպաստ ընթացքը»։

«Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի համար դա նպատակ է։ Իշխանափոխությունը գերագույն նպատակ է Կոնգրեսի համար։ Նրանք այդ նպատակին հասնելու համար պատրաստ են ծառայեցնել ցանկացած միջոց։ Օրինակ՝ հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի հարց, ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը...»։

Վահան Հովհաննիսյանը, փաստորեն, վստահ է, որ նշված խնդիրներն իշխանության հետ ոչ մի կապ չունեն։

Tert.am
Չգիտեմ դուք ոնց, բայց ես արդեն հոգնել եմ էս դեմագոգ ծակ ռեզինից։ Հիմա իսկի «Բարգավաճ»–ը էդքան Սերժի իշխանության անվտանգությունը չի ապահովում, ինչքան սրանք։ Փաստորեն իսկապես Ղարաբաղի հարցում խոշոր ընդվզման առաջանալու հնարավոր վտանգ կա առաջիկայում, ու դաշնակները ժողովրդին ապակողմնորոշելու նպատակով նախապատրաստում են համաժողովրդական թմբիրը։ Բիզնեսը կայացել է։