Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք ՀՅԴ-ն պատրաստ է գոնե մեկ հարցում համագործակցել ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ, ինչին ՀՅԴ բյուրոյի անդամը պատասխանեց. «Եթե մեր այս նպատակի շուրջ հայտարարի գա ցանկացած ուժ, մենք այդտեղ խնդիր չենք տեսնում:
Այլ խնդիրներով մենք չենք համագործակցել եւ չենք համագործակցի»:
Իսկ հարցին, թե չե՞ք գտնում, որ եթե մարտի 1-ին ՀՅԴ-ն կանգներ ժողովրդի կողքին, այսօր այսպիսի զարգացումներ գուցե չլինեին, Վ. Հովհաննիսյանի պատասխանը շատ կարճ էր. «Ո'չ, չեմ գտնում»:
Ի դեպ, մինչ այս ասուլիսի սկսվելը մեկ այլ ասուլիսում ՍԴՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՀՅԴ-ին հեռակա հարց էր ուղղել, թե ինչու է ՀՅԴ-ն հիմա վերջին պահին ակտիվանում, երբ այս ողջ գործընթացի սկզբից եւեթ նրանք տեղյակ են եղել այս ամենին: Այս առնչությամբ Վ. Հովհաննիսյանն ասաց. «Շիրխանյանն իր ողջ կյանքն անցկացրել է իշխանության ընդերքում, բայց մենք այդ մասին հարցեր չենք բարձրացնում»:
Իսկ հանարպետական Համլետ Հարությունյանի դիտարկմանը, թե ՀՅԴ-ն 20 տվակաից հետո բարոյական իրավունք չունի անել այն, ինչ հիմա անում է, դաշնակցական գործիչն արձագանքեց. «Էդ կլասի գործիչների տեսակետները եկեք չքննարկենք: Այնքան հեշտ է կռվել ուրիշի կռիվը, հատկապես, երբ տեղյակ չես, թե ինչ է եղել 1920 թվականին»:
Էջանիշներ