Դրական
Բացասական
Kuk (14.10.2009), Mephistopheles (14.10.2009), Norton (14.10.2009), Հայկօ (14.10.2009)
Էսքանը բավական ա հասկանալու համար հյդ-ն ուղղակի ընդդիմություն է խաղում: Ամեն ինչ մենակ Սերժին չկպնեն: Իրական երկրի ապագոյվ մտահոգ կազմակերպությունը պետքա շահագրգիռ լիներ միավորել բոլոր ռեսուրսները, բայց ոչ հյդի դեպքում: Միակ ուժը , որ փորձեց բոլորի հետ համագործակցել ՀԱԿ-ն էր, այն էլ սրանց նման "ընդդիմադիրների" արդյունքում ամենը կորեց:Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք ՀՅԴ-ն պատրաստ է գոնե մեկ հարցում համագործակցել ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ, ինչին ՀՅԴ բյուրոյի անդամը պատասխանեց. «Եթե մեր այս նպատակի շուրջ հայտարարի գա ցանկացած ուժ, մենք այդտեղ խնդիր չենք տեսնում: Այլ խնդիրներով մենք չենք համագործակցել եւ չենք համագործակցի»:
Իսկ հարցին, թե չե՞ք գտնում, որ եթե մարտի 1-ին ՀՅԴ-ն կանգներ ժողովրդի կողքին, այսօր այսպիսի զարգացումներ գուցե չլինեին, Վ. Հովհաննիսյանի պատասխանը շատ կարճ էր. «Ո'չ, չեմ գտնում»:
Ի դեպ, մինչ այս ասուլիսի սկսվելը մեկ այլ ասուլիսում ՍԴՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՀՅԴ-ին հեռակա հարց էր ուղղել, թե ինչու է ՀՅԴ-ն հիմա վերջին պահին ակտիվանում, երբ այս ողջ գործընթացի սկզբից եւեթ նրանք տեղյակ են եղել այս ամենին: Այս առնչությամբ Վ. Հովհաննիսյանն ասաց. «Շիրխանյանն իր ողջ կյանքն անցկացրել է իշխանության ընդերքում, բայց մենք այդ մասին հարցեր չենք բարձրացնում»:
Իսկ հանարպետական Համլետ Հարությունյանի դիտարկմանը, թե ՀՅԴ-ն 20 տվակաից հետո բարոյական իրավունք չունի անել այն, ինչ հիմա անում է, դաշնակցական գործիչն արձագանքեց. «Էդ կլասի գործիչների տեսակետները եկեք չքննարկենք: Այնքան հեշտ է կռվել ուրիշի կռիվը, հատկապես, երբ տեղյակ չես, թե ինչ է եղել 1920 թվականին»:
Հետաքրքիր էր ...Ես առաջին անգամ եմ տեսնում որ Վահանը հրապարակավ խոստովանի, որ իրենք մարտի մեկին կանգնել են ոչ թե ժողովրդի այլ իշխանության կողքին...Այսինքն խոստովանեց որ իրենք ևս մեղվոր են մարտի մեկի համար:
Նոռտըն ախպեր իսկ քո կարծիքով ինչ կփոխվեր եթե իրենք պահանջեին Սերժի հրաժարականը? Ուզում եմ ասել արդյոք այդ պահանջը վտանգ է ներկայացնում Սերժի համար ,որ նա թույլ չի տալիս ՀՅԴ-ին դա անել...Չէ որ անհամեմատ ավելի հզոր ՀԱԿ-ը դա արդեն 1.5 տարի է պահանջում է, բայց կոնկրետ այս ֆռոնտում առաջընթաց չկա...Արդյոք կարծում ես որ ՀՅԴ-ի ընդիմություն պռոյետի հեղինակնները չեն հասկանում այն պարզ հանգամանքը, որ որպեսզի ժողովուրդը հավատա և գնա ՀՅԴ-ի հետևից որպես ընդիմադիր ուժի, նրանք առաջին հերթին պետք է հենց Սերժի հրաժարականը պահանջեն թեկուզ որպես իմիտացիա, ինչպես անվանում ենք իրենց մնացած գործողությունները...Լավ եթե նույնիսկ սկզբում դա չէին տեսնում, գոնե հետո և առավել ևս հիմա դա ակնհայտ է...
Վերջին խմբագրող՝ Rammer: 14.10.2009, 14:14:
Ժող… լավ էլի…մենակ մի զարմացեք/ջղայնացեք որ դաշնակները սուտի ընդդիմություն են… յանիմ չգիտեինք հա՞… ընց ենք զարմացել ոնց որ չգիտեինք ու հիմա նստել ենք քննարկում ենք … դրանք սերժի ո...ը սարքել են պռախադնոյ դվոռ հա մտնում դուս են գալի, բայց բյուրոն վեչնը մեջումը նստած ա… իրանց գրասենյակը՝ շտաբը ընդեղ ա
Չգիտեմ դուք ոնց, բայց ես արդեն հոգնել եմ էս դեմագոգ ծակ ռեզինից։ Հիմա իսկի «Բարգավաճ»–ը էդքան Սերժի իշխանության անվտանգությունը չի ապահովում, ինչքան սրանք։ Փաստորեն իսկապես Ղարաբաղի հարցում խոշոր ընդվզման առաջանալու հնարավոր վտանգ կա առաջիկայում, ու դաշնակները ժողովրդին ապակողմնորոշելու նպատակով նախապատրաստում են համաժողովրդական թմբիրը։ Բիզնեսը կայացել է։Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարող էր պարծենալ ընդդիմադիր ուժի օրակարգային խնդիրների հետ բախվելով՝ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել ՀՅԴ-ին ուրբաթ օրը, ժամը 18.00-ին հանրահավաք հրավիրել Շառլ Ազնավուրի հրապարակում՝ պատճառաբանելով այս որոշումը նրանով, որ այդ տարածքում նույն այդ ժամին «մանկապատանեկան ինչ-որ միջոցառում է լինելու»։
«Նրանք ասում են, թե կարող եք այդ միջոցառման մասին կարդալ մեր պաշտոնական կայքում։ Մի քանի օր մեր գործընկերները տակնուվրա են արել այդ կայքը ու առնչվող այլ էջեր, սակայն նման բան չեն գտել», – հավատացած է Վահան Հովհաննիսյանը։
ՀՅԴ-ն այնուհետև հայտնել է, որ ցանկանում է փոխել հանրահավաքի տեղը, սակայն նրանց պատասխանել են, որ «այնտեղ էլ միջոցառում կկազմակերպենք»։
«Նման որոշման հետ չենք պատրաստվում հաշվի նստել, իսկ հանրահավաքը այդուամենայնիվ կկայանա», – խոստովանել է Վահան Հովհաննիսյանը։
Վերջինս, սակայն, շարունակում է պնդել, որ իշխանափոխության մասին նախկին կոալիցիոն խմբակցությունը կխոսի ամենավերջին պահին և որ դա նրանց համար միջոց է՝ բեկելու հայ-թուրքական հարաբերությունների՝ «Հայաստանի համար անբարենպաստ ընթացքը»։
«Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի համար դա նպատակ է։ Իշխանափոխությունը գերագույն նպատակ է Կոնգրեսի համար։ Նրանք այդ նպատակին հասնելու համար պատրաստ են ծառայեցնել ցանկացած միջոց։ Օրինակ՝ հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի հարց, ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը...»։
Վահան Հովհաննիսյանը, փաստորեն, վստահ է, որ նշված խնդիրներն իշխանության հետ ոչ մի կապ չունեն։
Tert.am
Si vis pacem, para bellum
Ժող, բայց եթե Լևոնն իր կողմնակիցներով այնուամենայնիվ միանա դաշնակներին ու մասնակցի սրանց հանրահավաքին իր լոզունգներով (իհարկե վերջին պահին են հյտնվում պլակատներն ու լոզունգները) հետաքրքիր ա ինչ կլինի…
Հայկօ (14.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ