Դրական
Բացասական
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որպեսզի բռնած գործում կտրուկ փոփոխությոններ մտցնել, կարծում եմ, որ պետք է որևէ պատասխանատուի այդ գործում փոխել: Բոլորն էլ հասկանում են, որ Գլխավոր պատասխանատուն ՍՍ-ն է, բայց ցավոք ոչ բոլորն են հասկնաում, որ նրա հրաժարական պահանջելը նշանակում է ավելի վտանգի տակ դնել ազգային անվտագնությունը:
Այդ իսկ պատճառով պահանջում են մյուս պատասխանատուի հրաժարականը, որպեզի միջազգային ասպարեզում արդարացվի կողմնորոշվածության փոփոխությունը: Սա այդքան բարդ է հասկանալ?
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Իսկ բա՞րդ է հասկանալ, որ Նալբանդյանի փոխումը ձևականություն ա, շոու, լավ սարքված ներկայացում, աչքկապություն, ջայլամային քաղաքականություն, ռիսկի բացակայություն, խաբեություն, կեղծիք... շարքը կարող եմ շարունակել:
Այսօր մեր ազգային անվտանգությունը վտանգի տակ է հենց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն է նախագահ՝ ոչ լեգիտիմ նախագահը, ոչընտիրը, իշխանության ուզուրպատորը, կեղծողը, միջազգային ատյաններում թույլ մարդը, ում ամեն ինչ կարող են պարտադրել, որովհետև քաղբանտարկյալներ է պահում, որովհետև լեգիտիմ չի և այլն: Դժվա՞ր ա էս ամեն ինչը հասկանալ:
ոճը (c) TuroJan
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Norton (16.09.2009)
վստահ եմ, որ կարող ես շարունակել... ես պահանջում եմ ԱԳ-ի հրաժարականը և արդեն տվել եմ դրա բացատրությունը... հիշեցնեմ, որ ԱԳ-ի հրաժարականը Դաշնակցությունից բացի շատ այլ մտավորականներ են պահանջել, որոնք ընդհարապես քաղաքական շահ չունեն,... ոչ էլ ներկայացում սարքելու, էնպես որ կարծիքդ վերանայի...
Համամիտ եմ... մի սխալ արդեն գործել ենք... բայց չենք կարող հանել ՍՍ-ին... հիմա դա կբերի անկայության ... նախ հանելու գործընթացը բավականին ծանր կլինի:Այսօր մեր ազգային անվտանգությունը վտանգի տակ է հենց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն է նախագահ՝ ոչ լեգիտիմ նախագահը, ոչընտիրը, իշխանության ուզուրպատորը, կեղծողը, միջազգային ատյաններում թույլ մարդը, ում ամեն ինչ կարող են պարտադրել, որովհետև քաղբանտարկյալներ է պահում, որովհետև լեգիտիմ չի և այլն: Դժվա՞ր ա էս ամեն ինչը հասկանալ:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Այդ դեպքում ամոթ ինձ, որովհետև Գագիկ Գինոսյանին ընդհանրապես չեմ ճանաչում, իսկ Արմեն Այվազյանին ու Սամվել Կարապետյանին մտավորական չեմ համարում
Չշեղվենք թեմայից.
Աղբյուր՝ lragir.amՀԱՑ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ ԳՄ սեպտեմբերի 15-ից սկսել է հացադուլի եւ նստացույցի ակցիա: Զարմանալի է, որ Դաշնակցությունը պատրաստ է հացից հրաժարվել, բայց ոչ Սերժ Սարգսյանից: Թերեւս Սերժ Սարգսյանը Դաշնակցության համար ավելին է, քան հացը. հաց է, ջուր է, թթվածին է: Համենայն դեպս, Դաշնակցությունը փաստորեն համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունն այն աստիճանի վտանգի է հասել, որ արժե նույնիսկ հացադուլ հայտարարել, բայց այդ վտանգի պայմաններում չի ցանկանում պահանջել նախագահի հրաժարական, կամ գոնե ասել, որ եթե մի քայլ էլ առաջ գնացվի, հաստատ պահանջելու են:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ասում է, որ եթե նույնիսկ ասեն, թե երբ են պահանջելու նախագահի հրաժարական, կնշանակի որ արդեն պահանջում են: Զարմանալի դատողություն է: Փաստորեն Հայաստանում արդեն իսկ առկա է նախագահի իմպիչմենտի գործընթաց, քանի որ Սահմանադրության մեջ գրված է, թե երբ կարող է այդպիսի գործընթաց լինել: Կամ, եթե ամուսինը կնոջն ասում է, որ եթե կինն իրեն դավաճանի, ապա ինքը դա չի ների եւ ապահարզան կտա, դա, ըստ դաշնակցական տրամաբանության, նշանակում է, որ ամուսինն արդեն ապահարզան է տալիս:
Բայց պարզ է, որ Դաշնակցությունն ընդամենն անհույս փորձ է անում արդարանալու, թե ինչու է պահանջում արտգործնախարարի հրաժարականը, իսկ նախագահի հրաժարականի մասին քիչ թե շատ հստակ եւ կոնկրետ բան չի ասում նույնիսկ եթե-ապա տարբերակով: Դա էլ բնականաբար միանգամայն զորավոր հիմք է տալիս հանրությանը կարծելու, որ Դաշնակցությունը պարզապես կատարում է Սերժ Սարգսյանի պատվերը եւ նրա համար ընդդիմություն է խաղում:
Համենայն դեպս, կոալիցիայից դուրս գալուց մինչեւ այժմ, Դաշնակցությունը դեռ որեւէ հստակ քայլ չի կատարել, որը ցույց կտար, թե ՀՅԴ-ն իսկապես ընդդիմադիր է: Փոխարենը ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի եղբոր փողերով ֆինանսավորվող հիմնադրամով իբր թե ընդդիմադիր համաժողով է կազմակերպում, արտգործնախարարի հրաժարական է պահանջում, իբր թե չիմանալով, որ նա ընդամենը անում է այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը:
Բայց այդ ամենով հանդերձ, այդուամենայնիվ պետք չէ կասկածել, որ Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքի մեջ կա անկեղծություն: Պարզապես այդ անկեղծությունը երեւի թե ոչ բոլոր դաշնակցականների մոտ է: Այսինքն, կուսակցությունը մի բան ասում է, սակայն կուսակցության մեջ ոչ բոլորն են այդ ասածին տեր կանգնելու պատրաստ, ու դրա համար էլ որոնվում են զանազան արդարացումներ: Որեւէ մեկը Դաշնակցությունից չի պահանջում իշխանափոխության հասնել, կամ հացադուլ անել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, կամ ընդհանրապես պահանջել հրաժարականը: Դրանք ընդդիմադիր լինելու չափանիշներ չեն:
Պարզապես երբ քաղաքական ուժը ասում է կամ անում է բաներ, որոնց կապակցությամբ, որոնց անկեղծության առումով առաջանում են հարցեր, իսկ դրանց տրվում են տարօրինակ տրամաբանությամբ պատասխաններ, դրանով արդեն հանրությունը ստիպված կամ այդ կուսակցության անկեղծության մասին է եզրակացություն անում, կամ լրջության:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (16.09.2009)
Էս հարցին պատասխանելու համար նախ պիտի նաև ասես, թե ինչու՞ ես պահանջում ԱԳ նախարարի հրաժարականը, և ի՞նչ հարց ես ուզում լուծել այդ հրաժարականին հասնելով:
Ինչպե՞ս ես պատրաստվում «Թագավորին» հասկացնելու: Ինձ կոնկրետ մեխանիզմն ու գործողությունների հաջորդականությունն է հետաքրքրում:
Կմանրամասնե՞ս: Արդյո՞ք դու կարծում ես, որ նախագահի հրաժարականից հետո Հայաստանը մնալու է, կոպիտ ասած, անտեր: Արդյո՞ք կարծում ես, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի մարդ է: Հայաստանի հանրապետությանն անկայունությամբ է սպառնում նախագահ չունենալը, ոչ թե Սերժ Սարգսյան չունենալը: Իրոք՝ ես չեմ հասկանում, թե այդ ինչ վտանգի մեջ է ընկնելու Հայաստանը ՍՍ-ի հրաժարականից հետո: Կբացատրե՞ս, թե ինչպես է ՍՍ-ի անձը Հայաստանի համար անվտանգության ու ապահովության երաշխիք լինում:
DIXIcarpe noctem
Բայց ես չհասկացա: Էդ ի՞նչ արեց էդ մարդը, էդ խեղճուկրակը (նկատի ունեմ Նալբանդյանին), որ հրաժարական են պահանջում, Տուրոջան: …Ճ
Kuk (16.09.2009)
վվվվվ
Արձանագրութիւնների, լիազորությունների և հրաժարականների մասին
Վերջին շրջանում մի հարց է հնչում, որին այդպես էլ չտրվեց հստակ պատասխան. Ինչո±ւ է ՀՅԴ պահանջում արտգործնախարարի հրաժարականը, սակայն չի պահանջում նախագահի հրաժարականը: Չլինելով ՀՅԴ անդամ, փորձեմ պատասխանել հնչող հարցին, քանի որ սկզբունքորեն լավ չէ, երբ հասարակության հարցերը մնում են անպատասխան:
Ըստ գործող սահմանադրության (հոդված 5, կետ 7) Հայաստանի Հանրապետության նախագահն ¦իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը§: Այսինքն, որպես ընդհանուր ղեկավար, նրան է վերապահված արտաքին քաղաքականության ուղենշումը, բայց ոչ իրագործումը: Որպես գործադիր իշխանության մաս, երկրի արտաքին հարաբերությունների գերատեսչությանն է վերապահված արտաքին քաղաքականության կենսագործումը: Ընդ որում, արտգործնախարարությունը պարտավոր է հավատարմորեն առաջնորդվել ¦ընդհանուր ղեկավարման§ ուղենիշներով և համապատասխան քայլերը կատարել միմիայն տրված հանձնարարականների շրջանակում: Արգործնախարարության պաշտոնյան իրավունք չունի նախագահի հանձնարարականից շեղվել և բանակցել նաև այլ հարցերի շուրջ, առավել ևս երկրի անունից ստանձնել լրացուցիչ պարտավորություններ:
Ի±նչ ունենք ներկայումս մենք: Երկրի նախագահը բազմիցս հրապարակայնորեն, որպես արտաքին քաղաքական գերակա ուղենիշ, առանձնանշել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը: Արտգործնախարարը նույնպես հրապարակայնորեն քանիցս կրկնել է նախագահի հանձնարարությունը, շեշտելով հանձարարականի ¦առանաց նախապայմանների§ հիմնական բնութագրիչը: Ավելին, և’ նախագահը և’ արտգործնախարարը քանիցս հստակեցրել են, որ ներկա փուլում կարգավորումը, ըստ էության, պիտի ունենա երկու դրսևորում. ա/. Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում; բ/. Հայաստան-Թուրքիա, ինձ համար այսպես կոչված, սահմանի բացում:
Առաջին կետի շուրջ հարցեր չկան: Բնական է, մենք Թուրքիայից ստանաիլիք ունենք, հետևաբար, պիտի դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, որ բանակցենք մեր ստանալիքը կամ համարժեք հատուցումը: Երկրորդ կետի շուրջ որոշ հարցեր կան, սակայն, խորքի մեջ, էական առարկություններ չկան. Կբացենք սահմանը, կտեսնենք, որ մեր սպասելիքները չեն արդարանում և կհիասաթափվենք: Խնդիր չեմ տեսնում, մենք վարժվել ենք հիասթափվելուն:
Հիմա հպանցիկ անդրադառնանք ներկայացված զույգ արձանագրություններին և տեսնենք, թե որքանո±վ են դրանք համապատասխանում նախագահի առանց նախապայմանների դրույթը պարունակող հանձնարարականին: Ես դեռ առաջիկայում առիթ կունենամ անդրադառնալու նշյալ փաստաթղթերին և պարբերություն առ պարբերություն բացահայտելու դրանց մեջ առկա ավելի քան մեկ տասնյակ անկապ պարտավորությունները: Անկապ, որովհետև դրանք բնավ կապ չունեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և, այսպես կոչված, սահմանի բացման հետ:
Առայժմ անդրադառնամ ընդամենը մի կետի, որի առկայությունն արդեն վկայություն է հանձարարականի անտեսման և բավական է խոտանելու ողջ փաստաթուղթը: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրության հինգերորդ կետը բառացիորեն ասում է հետևյալը. ¦Հաստատելով միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը§:
Մի կողմ թողնելով ընդհանրապես նման օրինական պայմանագրերի առկայության հարցը, առայժմ բավարարվեմ շեշտելով, որ վերոհիշյալ պարբերությունը նախապայմանից էլ այն կողմ է: Սա Հայաստանի Հանրապետության անսակարկ ու անվերապահ պարտավորություն է: Այսինքն, կողմերը դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորել են ¦գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչմամբ§:
Ակնհայտ է, որ բանակցողները, գործել են ultra vires, այսինքն ակնհայտորեն գերազանացել են իրենց լիազորությունները և ոտնահարել են նախագահի հանձնարարականը: Բանակցողները մտել են մի դաշտ, որն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է:
Ո±րն է ելքը: Հայաստանը պիտի չստորագրի ներկայացված նախաստորագրված արձանագրությունները այն հիմնավորմամբ, որ դրանք չեն արտացոլում բանակցությունների ի սկզբանե հայտարարված նպատակն ու բուն էությունը: Հայաստանի Հանրապետությունը պիտի վերահաստատի առանց նախապայմանների Թուրքիայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ընդհանուր սահմանային անցակետերի բացման պատրաստակամությունը և ստորագրման ներկայացնի միմիայն այդ դրույթներն արտացոլող սեղմ փաստաթղթեր:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
10 սեպտեմբերի 2009թ.
Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
http://lav-tgha.izfree.com
Հայտարարություն
Ես՝ Արտակ Հարությունյանս, խիստ մտահոգված լինելով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի բովանդակությամբ, տեսնելով որ դրանք պարունակում են որոշակի նախապայմաններ և չեն համապատասխանում բանավոր պնդումներին, որ հարաբերությունները հաստատվում են առանց նախապայմանների, անթույլատրելի համարելով ցեղասպանության հարցը քննող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը անկախ նրանից, թե դա ինչ տեսքով է արվում, այսօրվանից սկսած սկսում եմ բողոքի ակցիաների ալիք ու հայտարարում, որ
ա) պահանջում եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի վարորդի աշխատանքից հեռացումը, քանի որ նա ժամանակին Էդուարդ Նալբանդյանին հասցրել է օդանավակայան, ինչի արդյունքում Նալբանդյանը չի ուշացել չվերթից, հասել է դեպքի վայր ու ստորագրել ազգակործան փաստաթուղթը,
բ) պահանջում եմ Էդուարդ Նալբանդյանին թռցնող ինքնաթիռի օդաչուի հրաժարականը՝ ինքնաթիռը լավ վարելու ու վթարի չենթարկվելու համար,
գ) պահանջում եմ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հրաժարականը, որովհետև նա իմ դուրը չի գալիս:
Այս ամենին հասնելու համար ընտրում եմ պայքարի ծայրահեղ մեթոդ, այն է. քանի դեռ իմ պահանջները չեն կատարվել օրական մեկ շշից ավելի գարեջուր չեմ խմելու, չհաշված տոնական օրերն ու առիթները:
ցեղակրոն-քրիստոնյա16.09.2009
Արտակ Հարությունյան
Վերջին խմբագրող՝ Chuk: 16.09.2009, 23:00:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փաստորեն, ըստ քեզ, ավելի լավ ա հայ-թուրքական սխալ հարաբերությունները սենց էլ շարունակվեն, բայց հանկարծ ՍՍ հրաժարականի դժվար ճանապարհը դաշնակցությունը չբռնի: իսկ եթե Նալբանդյանը հրաժարական տա, ու տեղը ասենք Պողոսյանը դառնա ԱԳՆ, ինչ ես կարծում, ստորագրությունը արձանագրության տակից ջնջվելու ա իրան իրան ??
ՀԱ...
Էսօր Էս ԱՎԱՏԱՐԻ վրա միզում է Եվրոմիությունը, ԱՄՆ, Հատկուկ շեշտեմ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը... և այլն...Ապեր, էդ ավատարդ որ ընտրել ես չէ՞, ՍՍ-ն դրա վրա արդեն միզել ա, Ղարաբաղն էլ հեսա կնվիրի ու սենց շուտով երկիր չի լինի որ անկայունություն լինի…
Է-ձիկ հեռացիր (թե ասա Էձիկը տուտ պռիչոմ)
Պարզապես դուք էն հայերին եք պատկանում, ովքեր արտաքին վտանգի պարագայում, ոչ թե առաջարկում են օգնություն հիմար թագավորին, այլ զբաղվում են թագավորի տակը փորելով, անպայման հասնելու համար նրա գահընկեց լինելուն, տրա համար էլ էսօր էս օրին ենք:
Մնացած հարցերին էլ, թեմայում բազմիցս անրադարձել եմ... հատկապես Չուկի հետ բանավեճի ընթացքում, կարող եք կարդալ: Եթե կարդալուց հետո կրկնում եք, ուրեմն իմաստ չունի նորից անրադառնալ ...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Արիացի (17.09.2009)
Ինչու՞ ես այդքան վստահ: Նոր արտգործնախարարն Էձիկից դուխով, հայրենասեր ու ազդեցիկ է լինելու՞: Նախագահի (քո ասած հիմար թագավորի) պորտը տեղն ա դնելու, Գյուլին էլ գնալու ա չափալախի՞՞…
Ասելդ ի՞նչ է…Պարզապես դուք էն հայերին եք պատկանում, ովքեր արտաքին վտանգի պարագայում, ոչ թե առաջարկում են օգնություն հիմար թագավորին, այլ զբաղվում են թագավորի տակը փորելով, անպայման հասնելու համար նրա գահընկեց լինելուն, տրա համար էլ էսօր էս օրին ենք:
Օգնություն հիմար թագավորին:Այսինքն…
Օր-օր ասենք, սիրուն-սիրուն խաղալիքներ առնենք, նվիրենք, պաչպչենք, ասենք՝ դե ոչինչ, որ հիմար ա, կարևորը, որ մեր հիմարիկ ու ոճրագործիկ թագավորն ա… Էն մեկը մեր մուկիկն ա, էն մյուսը մեր լֆիկն ա, էն մյուսը մեր նեմեցիկն ա… Վու՜յ, ուտե՜՜՜՜մ իրենց: Թող մեր արտաքին վտանգը վերացնեն տղերքը, ամեն մեկին մի-մի հատ դաչա նվիրենք ազգովի…
Ի՞նչ անենք, որ հիմար են կամ ի՞նչ անենք, որ անհայրենիք են ու ոճրագործ, խուլիգան են ու թալանչի, անգրագետ են ու մարդասպան, կարևորը, որ մեր թագավորներն են: Ու արտաքին վտանգի առկայության պայմաններում պետք չի նրանց բան ասել: Թող արտաքին վտանգը պրծնի (այսինքն՝ սաղ ի՜նչ ունենք, թող ծախեն սրա-նրա վրա, թող ղարաբաղյան հարցը ի վնաս մեզ լուծեն, նոր դրանց կուղարկենք թոշակի՝ վաստակած հանգստի, ասենք՝ Բադեն-բադեն կամ Տանզանիա… մեզանից թալանած փողերով)…
![]()
murmushka (20.09.2009)
ախեր թագավորդ հիմար ա որովհետև երկիրն ա ծախում, դու էլ առաջարկում ես քո օգնությունը որ լավ ծախի՞… դրսի վտանգի պատճառը հիմար թագավորն ա… էդ ապուշի անճարակությունն ա դրսի վտանգի պատճառը… դրսում նստած սպասում են որ դրա նման ապուշի մեկը երկրի ղեկավար դառնա որ ոնց ուզեն ֆռռցնեն, իսկ դու քո օգնությունն ես առաջարկում… օգնի ապեր, օգնի թող ծախի… հիմար թագավորի տակը փորել պետք չի, դրան կուռապատկի պես գյուլլել ա պետք
… հետո էլ հելնում ազգային սրբություններից եք խոսում… էլ ո՞նց ծախեն երկիրը որ հասկանաք
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ