Դրական
Բացասական
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Օրինակ Շիրակ ՏՎ-ում այս ելույթը
http://blog.ararat-center.org/?p=229
Երևանյան «պատասխանատու» եթերում նման բան չէին թողնի անցնի:
Ընդ որում ապրիլի արդեն Այվազյանը ասել էր որ Հայաստանը արդեն ընդունել է Թուրքիայի երեք նախապայմանները: ամսու 31-ին նաղդ բացահայտվեց որ երկուսը ընդունված է, իսկ երրորդը երևի գաղտնի պռոտոկոլ կլինի կամ մինչև այս տարվա վերջ մի ձևով կսաղացնեն մեր վրա
Վերջին խմբագրող՝ Marduk: 04.09.2009, 17:39:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Կոնկրետ ո՞ր պահը չէին թողնի, ի՞նչ մի արտասովոր բան ասել: Դաշնագներն իրանցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար, հակառակը՝ իրանք հլու-հնազանդ կատարում են իշխանությունների հրահանգները, ենթարկվում են իշխանություններին: Եթե նրանք իրենցից վտանգ ներկայացնեին, երկիր-մեդիան էսօր Ա1+-ի օրին կլիներ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էս էլ հին ընկերների հրավիրած չգիտեմինչի մասին, որին հին ընկերները միտինգ կոչուին
chi.amՀՅԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Միաժամանակ շարունակելով պայքարել իշխանությանը
զգաստացնելու համար
Երեկ` Լեռնային Ղարաբաղի անկախության 18-ամյակի օրը, Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ Հայ հեղափոխական դաշնակցության հանրահավաքը: §Մոսկվա¦ կինոթատրոնի դիմաց` մինչեւ շատրվանները, մարդիկ կանգնած էին` §Ոչ մի զիջում Թուրքիային¦ եւ այլ բովանդակությամբ զանազան պաստառները ձեռքներին: Թեեւ փոքրիկ հրապարակում դրոշների թիվը եւս մեծ էր, բայց հիմնականում Արցախի եւ դաշնակցության դրոշներն էին: Մեզ ծանոթ ոստիկանները եւս այնտեղ էին` բավականին մեծ թվով, սակայն մեկ ժամ անց նրանց թիվը կտրուկ նվազեց: Ոստիկաններն հիմնականում սիրալիր էին քաղաքացիների նկատմամբ եւ քաղաքավարի բացատրում էին, թե պետք է անցումներով անցնել:
Մանր կաթիլներով սկսված անձրեւի տակ դաշնակցականները հերթով բարձրանում էին խնամքով պատրաստված հարթակն ու իրենց ուժերի ներածին չափով քննադատում Սերժ Սարգսյանի իշխանությունն ու վարած քաղաքականությունը` առանց կոնկրետ անուններ տալու: Երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը բարձրանում էր հարթակ, մեր կողքին կանգնած անծանոթ կանանցից մեկը դիմելով մյուսին բարձրաձայն ասաց. §Էս հայտնի բիզնեսմեն ա, գիտե±ս¦: Ընկեր Վահանը հավանաբար չլսեց, քանի որ առանց ետ նայելու մոտեցավ խոսափողին: Նա Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը նախ որակեց անզգուշություն, ապա §ֆուտբոլային դիվանագիտություն¦ արտահայտությունը առաջարկեց անվանել §գիշերային դիվանագիտություն¦, իսկ ավելի ուշ` §նահանջ սերունդների պայքարից¦: Ասաց նաեւ, որ իրենք ինֆորմացիա ունեն ոչ խոշոր երկրներից այն մասին, որ նրանք փոշմանել են, որ ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Եվ այս ամենը նա ասաց` առանց Սերժ Սարգսյանի անունը հնչեցնելու: §Այսօր կսմիթներով հող են պոկում, որովհետեւ թուլություն, անվստահություն են զգում... Թուրքիայի ճանապարհի բացմանն ասում ենք` այո, բայց արձանագրությունները պետք է վերանայվեն¦,- նշեց Վահան Հովհաննիսյանը: Երիտասարդ պատգամավոր Արա Նռանյանը թեեւ իր ելույթը սկսեց մեր ժողովրդի դիմադրողականության անկման փաստն արձանագրելով, այնուամենայնիվ խոսեց մեր երկրի տնտեսության մասին` քննադատելով կառավարության վարած §սնանկ քաղաքականությունը¦: Իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսպիսի միտք հայտնեց. §արտաքին գործերի նախարարի հրաժարականը հստակ ահազանգ կարող է հանդիսանալ, որ Հայաստանը փոխում է իր մարտավարությունը բանակցային գործընթացներում` թե° Ղարաբաղի հարցում, թե° հայ-թուրքական հարաբերությունների, եւ չի պատրաստվում իր ազգային շահերը զիջելու գնով Թուրքիայի ու Ադրբեջանի բարեհաճությունն ստանալ, որպեսզի իր հաղորդակցության հնարավորություններն ընդլայնի: Հենց արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունները այսօր պետք է հանդիսանան գլխավոր շարժիչ ուժերը այս խնդիրների լուծմանը նպաստող համազգային միասնական ճակատ ձեւավորելու համար¦:
Հանրահավաքին շարքային քաղաքացիների կողքին կանգնած հետեւում էր նաեւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որին հասցրեցինք մի քանի հարց ուղղել:
- Պարոն Մարգարյան, հանրահավաքում այսպիսի միտք հնչեց. ովքեր որ այսօր գովերգում են Թուրքիայի հետ սահմանի բացման հեռանկարը, երբեք չեն խոսել սոցիալական անարդարության մասին: ՀՅԴ-ն այս մասով իր գործն ավարտվա±ծ է համարում:
- Մեր բոլոր օրենսդրական նախաձեռնություններով, ծրագրային ելույթներում խոսել ենք այդ մասին: Նաեւ սահմանի բացման խնդրով ենք պատրաստել մեծ ուսումնասիրություն, որը տրամադրել ենք վարչապետին:
- Ի±նչ բովանդակությամբ:
- Թե ինչպես պետք է երկիրը պատրաստվի, որ եթե մի օր սահմանը բացվի, որպեսզի մեր տնտեսությունը դիմանա մրցակցությանը: Սա կուսակցական գործ չէ, բայց մենք արել ենք:
- Հանրահավաքին ներկա մարդկանցից ի±նչ իմպուլսներ ստացաք: Ձեր տպավորությամբ, Ձեր բարձրացրած խնդիրների շուրջ մտահոգությունը մե±ծ է:
- Այս երկու օրվա ընթացքում մեր շրջապատից այնքան լուրջ մտահոգություն եմ լսել, որ, անկեղծ ասած, մի քիչ էլ զարմացած եմ: Ես մտածում էի, որ այս խնդիրները մեր ժողովրդի համար երրորդական, չորրորդական կարեւորություն ունեն, քանի որ սոցիալական հարցն է ավելի կարեւոր, տնտեսական ճգնաժամը: Բայց ժողովրդի վերաբերմունքը բավականին զգայուն է եւ զգոն:
- Ձեր տպավորությամբ, ինչո±ւ է Սերժ Սարգսյանն այդքան զիջումների գնում, որոնց մասին ՀՅԴ-ն ահազանգում է:
- Այդ հարցին ինքը կարող է պատասխանել:
- Ձեր տպավորությամբ` ինչո±ւ:
- Իմ տպավորությունն այն է, որ ինքը գնացել է մի մեծ խաղի, որի ավարտը չի կարողացել պատկերացնել եւ խաղը նրան տանում է առաջ: Ինքը սխալ քայլի է դիմել, մեր ամբողջ աշխատանքի իմաստն այն է, որ կարողանանք նրան զգաստացնել եւ հետ պահել: Նա տրվել է հոսանքին, եւ հոսանքը նրան տանում է եւ օր օրի ավելի է տրվում` առանց որեւէ երաշխիք ունենալու, որ Թուրքիայի ԱԺ-ն կհաստատի այդ փաստաթուղթը: Երեկ Էրդողանի կոչը այն մասին, որ ԱԺ-ն պետք է վավերացնի փաստաթուղթը, կարծես, մեսիջ էր ուղարկում: Կա հավանականություն, որ երրորդ նախապայմանը Արցախի հարցն է, որը տեքստից դուրս է: Գուցե բանավոր համաձայնություն է ձեռք բերվել` տեքստից դուրս: Սա մեր երկրի հարցն է:
- Դուք մշտապես աջակցել եք Սերժ Սարգսյանին` այսօրվա կարգավիճակին հասնելու համար: Այն ժամանակ այսօրվա վտանգների նախադրյալները չէի±ք զգում:
- Ոչ, այն ժամանակ էլ մենք իշխանության մեջ էինք, որպեսզի կարողանայինք կանխել այս ամենը: Իշխանությունից դուրս եկանք` դարձյալ կանխելու նպատակով: Մենք միշտ մեր դժգոհությունը հայտնել ենք:
- Այս ընթացքում փորձե±լ եք հանդիպել Սերժ Սարգսյանի հետ եւ փորձե±լ եք նրանից պարզաբանումներ ստանալ:
- Այո: Չասեմ նախկին հաճախականությամբ, բայց պատահական հանդիպում եմ եւ փորձում եմ իրենից իմանալ, թե ինչ է տեղի ունենում: Համենայնդեպս սա մի հարց չէ, որ մենք փորձենք անձնավորված պայքարել: Երբ մենք օրվա հարց ենք փորձում լուծել, ընկնում ենք այնպիսի մեծ սխալների գիրկը, որ դրա գինը կարող են վճարել սերունդները: Չեմ հավատում, որ այդտեղ ուրիշ բան է տեղի ունենում, հավատում եմ, որ այդտեղ սխալ բան է տեղի ունենում, որը պետք է կանխել:
- Ինչպե±ս է Սերժ Սարգսյանն արձագանքում Ձեր մտահոգություններին:
- Մենք հաճախ ենք խոսել, ժամերով: Նա հաճախ կիսում է, հաճախ չի կիսում մեր մտահոգությունները: Բնական դիալոգ է տեղի ունենում` բոլոր երանգներով: Վեճ էլ է լինում, երկխոսել էլ է լինում:
- Ձեր տպավորությամբ, Սերժ Սարգսյանը Արցախի ազատագրված տարածքները հանձնելու մտադրություն ունի±:
- Այդ տեսակ հարցերին այդ տեսակ չեն պատասխանում: Կա բանակցային գործընթաց, կան դրսեւորված տեղեկություններ, դրանց վրա պետք է դատողություններ անել: Ես հավատում եմ, որ ոչ մի հայ չի ուզենա, որ տարածքները վերադարձվեն: Բայց ամեն մի հայ պատրաստ է չվերադարձնելու համար մի գին վճարել, այդտեղ է տարբերությունը:
- Սերժ Սարգսյանը, ըստ Ձեզ, պատրա±ստ է բարձր գին վճարել:
- Իրենից հարցրեք:
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ահա այս կայքում՝ ձախ կողմում կա նամականի, սեղմելով այդ կոճակը՝ կարող ես գրել քո դիտողությունները:
http://chi.am/
Էդ ամբողջ գրվածից միայն վերնագի՞րը կարդացիր: Ինչ որ բան չկա՞, որի մասին ասելիք ունես, որը կարող ես փորձել հերքել: Թե՞ համաձայն ես գրածին, միայն վերնագրի համար ուզում ես ամոթանք տալ Թագուհուն:
Վերջին խմբագրող՝ Kuk: 04.09.2009, 18:44:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իսկականից, հազար ամոթ Թագուհուն: Ոնց կարելի է որևէ բացասական ինտոնացիայով հարցազրույց վերցնել սենց ազգային կուսակցության առաջնորդներից ? Բա որ հանկարծ նեղանան ու էլ թուրքական դրոշ չվառեն: Կամ ավելի վատ, հանկարծ նույնիսկ Նալբանդյանի հրաժարականը չպահանջեն: Թողեք մարդիկ հանգիստ դատողություններ անեն, որպես կանոն դեպքերի տեղի ունենալուց հետո: Տենաս որ Ղարաբաղի մասին արդեն ստորգրված համաձայնագիրն էլ մի երկու ամիսց հրապարակվի, դաշնակները ում հրաժարականն են պահանջելու ? Մշակույթի նախարարի, թե Օլիմպիական կոմիտեի նախագահի ?
Kuk (04.09.2009), Mephistopheles (15.09.2009)
էէէէէէէէէէէէէ ետ կեղտոտ դաշնակներրը փաստորեն նպաստել են հա՞ նույնիսկ օգնել, կայֆ ա չե...
լավ բա Սումգայիթում ով նպաստեց, բաքվում ով օգնեց, թե բան ա ասում եք ելի:
Փաստորեն չկա պան թուրանական ծրագիր, կա մենակ դաշնակցական խաղեր...
ետ սերժիկին վրա եք տվել ու դեռ խնամի եք ասում, բա որ անտեր լիովն ու տերամեռ գալուստը սկսել են սիրո ղոստովանություն անել, բա որ ՀԱԿ -ը ցնծում ա սերժիկի հերոսական քայլերը բարձր գնահատելով, իսկ Ժիրոն սկսել ա Աղայան Արմենի հետ Մանդրից ՀԱԿ ից թռնել տեսնելով անտերի պատռված դիմակը սրան ինչ կասեք ՞՞՞
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
Էդ արդեն դրա հետևանքներն էին: Իրոք ուզում ե՞ս պատմությամբ հետս բանավեճի մեջ մտնես: Ուզում ես հերքե՞ս, որ դաշնակները օգնել են երիտթուրքերին՝ գալ իշխանության: Բա ըստ քեզ երիտթուրքերը ինչպե՞ս ստացան հայերի աջակցությունը: Դաշնակները առնվազն մանկապարտեզի մսուր խմբի դիպլոմ պիտի ունենային, որ հավատային երիտթուրքերի խոսքերին: Ոնց-որ հիմա հավատանք, որ Թուրքիան դառնալու է մեզ եղբայր պետություն:
Սումգայիթ... ամեն տեղ էլ մենք ենք մեղավոր, հասկանում ե՞ս, մեղքի աղբյուրը մեր մեջ պիտի փնտրենք: Չգիտեմ՝ արդեն որերորդ անգամ եմ ասում, որ թուրքերը 400 ընտանիք էին, բայց ստեղծեցին վիթխարի մի կայսրություն: Իսկ հայերը, լինելով քաղաքակրթությունների խաչմերուկում, էլ չգիտեմ ինչ, չկարողացան երկիր պահել: Չեմ ասում՝ նվաճումներ իրականացնեին, չէ, ընդամենը պահեին այն, ինչ ունեին:
Կա նման ծրագիր, իսկ դաշնակներն էլ դարձան այդ ծրագրի խաղալիքներ:Փաստորեն չկա պան թուրանական ծրագիր, կա մենակ դաշնակցական խաղեր...
Ի՞նչ ասեմ, ես աշխատում եմ ասելիքս ընտրությունների ժամանակ ձայնս չվաճառելով ասել: Բա դու ի՞նչ կասես. էդ ինչու՞ հանկարծ հիշեցիք ազգային շահերը, հը՞: Թե սփյուռքից մատ թափ տվեցին: Էդքան մտահոգված ե՞ք ազգային հարցերով: Ազգային հարցերը նախ երկրի ներսում լուծեք, սեփական երկրի մայրաքաղաքում մեր ազգի ներկայացուցիչներին սպանողների հետ կոալիցիա մի կազմեք... Թե հենց գրպաններիդ խփում ա, նոր հիշում եք՝ ազգային շահ, հավերժ թշնամի, ցեղասպան...ետ սերժիկին վրա եք տվել ու դեռ խնամի եք ասում, բա որ անտեր լիովն ու տերամեռ գալուստը սկսել են սիրո ղոստովանություն անել, բա որ ՀԱԿ -ը ցնծում ա սերժիկի հերոսական քայլերը բարձր գնահատելով, իսկ Ժիրոն սկսել ա Աղայան Արմենի հետ Մանդրից ՀԱԿ ից թռնել տեսնելով անտերի պատռված դիմակը սրան ինչ կասեք ՞՞՞
Կարեն, դու իրոք դաշնակ ե՞ս, թե ուղղակի համակիր: Հացադուլին գնալու ե՞ս:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը սեպտեմբերի 15-ին հացադուլ է սկսում Հայաստանի արտգործնախարարության եւ կառավարության վարչական շենքերի առջեւ, սակայն Գերագույն մարմնում դեռ չգիտեն, թե ովքեր են մասնակցելու հացադուլին:
ՀՅԴ Գերագույն մարմնի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ անվանացուցակը դեռ ճշտված չէ: Լրատվական բաժնի աշխատակից Արեգ Սավգուլյանը NEWS.am զրույցում չբացառեց, որ ԱԺ դաշնակցական պատգամավորները նույնպես կմասնակցեն հացադուլին եւ նստացույցին:
ՀՅԴ-ից նաեւ հայտնեցին, որ միջոցառումները տեւելու են մեկ ամիս եւ ներառելու են հացադուլ, նստացույց, ցուցահանդես եւ այլ միջոցառումներ: Դաշնակցականները չբացառեցին նաեւ, որ հացադուլին մասնակցեն նաեւ ոչ դաշնակցականներ:
news.am
[QUOTE=Astgh;1791408] Ուզում ես հերքե՞ս, որ դաշնակները օգնել են երիտթուրքերին՝ գալ իշխանության:QUOTE]
Չե որ ուզենամ ել տենց բան չեմ կարա ասեմ համագորցակցել են իհարկե...
իսկ դու ուզում ես ասես, որ եթե չհամագործակցեին կոտորած չեր լինելու՞, իսկ եթե լինելու էր, դու մեծ ջանասիրությամբ չեիր ասի «բա մեծ ու խելոք կուսակցություն էիք, բա չեիք կարում դրանց հետ համագորցակցեիք, փշիփշի անեիք, ելքեր գտնեիք դրանց հետ երկխոսության մեջ մտնելով» կասեիր չէ՞ դե իհարկե կասեիր: ու ետ ժամանակ ես դաշնակցական չեի դառնա քանի որ կմտածեի «ետ ճիշտ կուսակցություն չի, կար շանս դրանց հետ խոսալու, քաղաքականություն խաղալու, լեզու գտնելու, բայց չարեցին» սրան ինչ կասես...
հա ի դեպ հացադուլին լինելու եմ հենց առաջին օրից անունս Կարեն ա կարաս գաս ծանոթանանք
Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (14.09.2009), Mephistopheles (15.09.2009), Norton (14.09.2009), Տրիբուն (14.09.2009), Քամի (14.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ