Արթուր, ինչպե՞ս է ստացվում, որ դու խաղերից չես հասկանում, բայց պնդումներ ես անում: Չէ որ քո ենթադրություններին հակադրում են որոշակի տրամաբանությամբ մտքեր: Ես չեմ ասում, որ այդ տրամաբանությունը հավակնում է բացարձակ ճշմարտության, բայց դրանք հերքել «Ես հասկանում եմ որ դրանք կան» ձևով, ճիշտն ասած այնքան էլ ճիշտ չէ: Առավել ևս ճիշտ չէ առանց դիմացինի ասածները հասկանալ փորձելու «դու քո մասին շատ մեծ կարծիքի ես» տիպի արտահայտությունները:
Հա, ես էլ եմ իմ մասին շատ մեծ կարծիքի: Կարծում եմ, որ կարող եմ ինքնուրույն տրամաբանել, այլ ոչ թե ասել. «չգիտեմ ինչ, բայց մի բան կա, երևի»: Քննարկումների լավ մեթոդ չի, բարեկամս:
Էջանիշներ