User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս չեմ հիշում, թե դաշնակներից որ մեկն էր, լրագրողները հարցրին «ինչու՞ Նալբանդյանին, չէ՞ որ պատասխանատուն նախագահն է»: Սա պատասխանեց, որ նախարարի հրաժարականից հետո նախագահը հնարավորություն կունենա փոփոխություններ անելու, պայմանները փոխելու: Դեռ այն ժամանակ էր այս փաստարկը ֆանտաստիկայի ոլորտից, բայց այսօր առկա իրավիճակում այն առավել ծիծաղելի ու ֆանտաստիկ է, հետևաբար ինձ խիստ հետաքրքրում է, թե հիմա ինչ վարկած են փորձելու առաջ քաշել:
    Էս էլ էսպես.

    Եթե իմանան կընտրվեն` կպահանջեն հրաժարականը
    12:35 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՀՅԴ հանրահավաքի ժամանակ կուսակցությունը պահանջվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:

    «Ա1+»-ը այս թեմայով բլից զրույց ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:




    -Պարոն Մարգարյան, դուք այսօր պահանջում եք արտգործնախարարի հրաժարականը, բայց արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրում առաջին հերթին նախագահն է: Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը պատասխանատու չի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված բացթողումների եւ թերությունների համար:

    -Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու չի, բայց նրա հրաժարականի պահանջը ամբողջությամբ ուրիշ բան կնշանակի: Մենք քաղաքական կուսակցություն ենք, երկրի համար պատասխանատու, եւ չենք կարող ամեն առիթով նախագահի հրաժարական պահանջել: Մենք ԱԳ նախարարի հրաժարական պահանջելով ճանապարհ ենք ցույց տալիս նախագահին, որ կարողանա նոր սկիզբ դնել իր քաղաքականությանը: Ցավոք սրտի, մեր ձայնը լսելի չի դառնում: Բայց դա ոչ մի անգամ չի նշանակում, թե այդ քաղաքականության համար պատասխանատու չի երկրի նախագահը:

    -Այսինքն սպասում եք , որ ձեր կանխատեսված վտանգներն իրականանան, հետո միայն պահանջեք հրաժարական:

    -Դա այսօր մեզ համար հարց չի , որովհետեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը նշանակում է 40 օր հետո նոր ընտրություններ, եւ եթե մենք չունենք այն վստահությունը, որ 40 օր հետո մենք ենք հաղթելու, ուրեմն դա մեկ ռիսկ է, որը կարող է վերջանա ավելի վատ հետեւանքներով: Մենք չենք կարող երկիրն անընդհատ ցնցումների ենթարկել: Այս երկիրը վերջապես հերթական ընտրություններով պետք է հասնի իշխանափոխության:

    - Նույնիսկ երկրի անվտանգության հաշվին:

    -Ես չեմ կարծում, որ հարցը այդ աստիճանի խնդրո առարկա է:Այսօր ընթացք է տրվում, սխալ ընթացք է տրվում, մեր ամբողջ ճիգ ու ջանքը վերջապես միտված է այն բանին, որ կարողանանք կանխել այդ վտանգը, եւ այսօր հույս ունենք, որ պետք է կարողանանք կանխել:
    Աղբյուր՝ Ա1+

    Փաստորեն ըստ պարոն Մարգարյանի նախագահի հրաժարակնի պահանջը իր կարծիքով վտանգավոր գործառույթը կանխելու համար շատ ավելի մեծ ցնցումների է բերելու, քան իր կարծիքով այդ վտանգավոր գործառույթը: Այլ կերպ ասած դաշնակցությունը ինքն իրեն հակասում է, ինչպես միշտ: Այսքան էժան բացատրություն դեռ նույնիսկ դաշնակներից չէի լսել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.09.2009), Kuk (03.09.2009), Norton (03.09.2009), Ներսես_AM (04.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •