User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 48 80-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #706
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերեմ ՀՅԴ-ի թռուցիկից.

    Սիրելի հայրենակիցներ
    Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է

    Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում հաղթելով և արտահայտելով ողջ հայության հավաքական կամքը Արցախը հռչակեց ու պաշտպանեց իր անկախությունը:
    Այսօր, բանակցությունների նորօրյան ակտիվացման պայմաններում պարտավոր ենք.
    - Տեր կանգնել մեր ժողովրդի հաղթանակին և ստիպել հարգելու Արցախի ինքնորոշման փաստը,
    - Մերժել մեզ պարտադրվող ցանկացած զիջում,
    - Պահանջել բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում Արցախի լիիրավ մասնակցությամբ:

    Միաժամանակ նկատի ունենալով, որ չեն վերացվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի լրջագույն վտանգները՝ սպասվող ֆուտբոլային խաղից առաջ մենք վերստին պահանջում ենք.
    - Դադարեցնել թուրքական շահերի սպասարկմանը ծառայող բանակցությունները,
    - Թույլ չտալ, որ Թուրքիան իր միջազգային պարտավորությունները կատարի՝ միաժամանակ Հայաստանին զիջումներ պարտադրելով,
    - Դիվանագիտական ձախողումների անմիջական պատասխանատու ԱԳ նախարարի հրաժարականը:

    Հայրենակիցնե՛ր
    Դրսևորենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը ԼՂՀ անկախության և անվտանգության պաշտպանության հարցում, կանխենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վտանգավոր ընթացքը:

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ, ՈՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԴԻՄԱՑ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ, ԺԱՄԸ 18:30-ԻՆ:
    Այնպես որ շոուն այսօր է լինելու, սպասենք զարգացումներին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #707
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Դիվանագիտական ձախողումների անմիջական պատասխանատու ԱԳ նախարարի հրաժարականը:
    ՀՀ Սահմ. հոդվ. 55-7
    ՀՀ նախագահը... իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը...

    Նալբանդյանին զոհասեղանին են մոտեցնում՝ հասարակության աչքերին թոզ փչելու համար
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #708
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ Սահմ. հոդվ. 55-7
    ՀՀ նախագահը... իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը...

    Նալբանդյանին զոհասեղանին են մոտեցնում՝ հասարակության աչքերին թոզ փչելու համար
    Ափսոս չեմ հիշում, թե դաշնակներից որ մեկն էր, լրագրողները հարցրին «ինչու՞ Նալբանդյանին, չէ՞ որ պատասխանատուն նախագահն է»: Սա պատասխանեց, որ նախարարի հրաժարականից հետո նախագահը հնարավորություն կունենա փոփոխություններ անելու, պայմանները փոխելու: Դեռ այն ժամանակ էր այս փաստարկը ֆանտաստիկայի ոլորտից, բայց այսօր առկա իրավիճակում այն առավել ծիծաղելի ու ֆանտաստիկ է, հետևաբար ինձ խիստ հետաքրքրում է, թե հիմա ինչ վարկած են փորձելու առաջ քաշել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (02.09.2009), murmushka (02.09.2009)

  5. #709
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակները վաղը ժամը վեցին կինո Մոսկվայի մոտ խառնաժողով են անում:
    Տեսնես վանդալիզմ լինելու ա՞. դրոշ այրել, Ստամբուլն արյան ծով սարքել, թե՞ մենակ նալբանդյան էդիկից են բամբասվելու
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #710
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես վանդալիզմ լինելու ա՞. դրոշ այրել, Ստամբուլն արյան ծով սարքել, թե՞ մենակ նալբանդյան էդիկից են բամբասվելու
    Խաբար կա, մի բան եղել ա թե չէ ? Էսօր ամբողջ օրը քաղաքի կենտրոնում եմ եղել, Աբովյան փողոցով էլ մի քանի անգամ անցել եմ, ու պաժառնիկ չեմ տեսել:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (03.09.2009)

  8. #711
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ինքներդ էժան եք , իրենց հավասար(իսկ ես չէի էլ կասկածում: Խնդրում եմ, անձամբ չընդունես , Տրիբուն):
    Կներես, պիտի անձամբ ընդունեմ, Տատ ջան: Մեզ իզուր ես դաշնակների հետ համեմատում: Մենք քաղաքական գործիչներ չենք, ազգի ճակատագիրով մտահոգված քաղաքական գործիչներ չենք: Մենք հազար անգամ ավելի շատ իրավունք ունենք էժան ու անպատասխանատու հայտարարություններ անելու, քան դաշնակները:

  9. #712
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաբար կա, մի բան եղել ա թե չէ ? Էսօր ամբողջ օրը քաղաքի կենտրոնում եմ եղել, Աբովյան փողոցով էլ մի քանի անգամ անցել եմ, ու պաժառնիկ չեմ տեսել:
    Փաստորեն մի բան եղել ա


    Վահանի միտինգին առանց վահանի


    Այսօր 16.30 սահմաններում արդեն Աբովյան փողոցում կարելի էր հանդիպել ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների եւ հատուկ նշանակության ջոկատի կարմիր բերետավորների: Անցորդները հանկարծակիի եկած' հետաքրքրվում էին, թե ի՞նչ է կատարվում, ոստիկաններն էլ պատասխանում էին, թե' միտինգ է:

    «Ա1+»-ի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են ոստիկաններն այսօր առանց վահանների եւ սաղավարտների' ի տարբերություն Կոնգրեսի կազմակերպած միտինգներին, բարձրաստիճան ոստիկաններից մեկը պատասխանեց, «Թե գիտենք ինչ են խոսելու, գիտենք ինչ են անելու, ի՞նչ իմաստ ուներ վահաններով գայինք»:
    http://a1plus.am/am/politics/2009/09/2/red-hats
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enigmatic (03.09.2009)

  11. #713
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Կրակմարիչներով պետք է գային: Դրոշ մրոշ վառելուց իրար վնաս չտային հանկարծ:
    էսպես չի մնա

  12. #714
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (03.09.2009), Տատ (04.09.2009)

  14. #715
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայեր ջան ««ոմանք թող ներեն հայեր բառիս համար»», մտածում էի դե պարապ մարդիք եք խոսումեն ելի, ու որոշեցի Ձեզ չխանգարել լիաթոք հայոյանքների տարափը ուղղելու ՀՅԴ -ի ճակատին, բայց բաներ կան որ չի կարելի պղծել... օրինակ իտալական աղջկա երգը...

    երբևէ մտածել եք քանի հայ հայ հայ է զոհվել այդ երգի բառերը շուրթերին բա ամոթ չի...
    կներեք իհարկե, ես ելի գնացի՝, շարունակեք Ջեր հանդգնակուռ հայհոյանքը՝ ի Դաշնակցություն, քանզի այլ բանի անզոր եք....

    Ադմիններ Ջաաաաաաաաան, մեռնեմ Ձեզ, թե Հայ եք մի ջնջեք ես ...
    ես մեկը սրտի խոսք ա, ու թե կա մեկը որ բացատռություն կուզենա ես միշտ Ջեր խոնարհ ծառան եմ...
    պարապ ենք ապեր, բա ինչ… բայց էնքան էլ պարապ չենք որ նստենք դաշնակների մասին ոտանավորներ մոգոնենք կամ էլ գնանք "ազնավուրի հրապարակ" դրոշակ վառենք, կամ նստենք նալբանձյան էձիկի հրաժարականը քննարկենք

    Իսկ թե "իտալական աղջկա երգը" շուրթերին քանի հայ հայ հայ է զոհվել, էտի դու կարաս հաշվես ընգեր, իմ հաշվարկրերով երկնիշ թվի կարող ա չհասնի…բայց դե դաշնակների մաթեմատիկան ուրիշ ա, դուք հեչի պես մի 2 000 000 ի կձգեք

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (03.09.2009), Norton (03.09.2009), Բիձա (03.09.2009), Տրիբուն (03.09.2009)

  16. #716
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Անմար մնա մեր գլխից,
    ՀՅԴ ի արևը,
    Թող բացվի նրա լույսով,
    Մեր արևն ու բարևը…

    Մեր գյուղերը կեղեքված,
    Դաշնակցություն ազատեց,
    Մեր դաշտերը չորացան,
    Դաշնակցություն ջուր տվեց:

    Կարմիր, կապույտ, նարնջագույն,
    Թող միշտ կեցցե Դաշնակցություն,
    Նրա պահած եռագույնը,
    Մեզ բոլորիս հույս տվեց:
    շատ լավ բառեր են… ես առաջարկում եմ իտալացի երգիչ Տոտո Կուտունիոյի "Լա շատե մի կանտարե" երգը դարձնենք Հայաստանի հիմնը… մեր խորհրդարանում հավեսով Հովիկ Աբրահամյանի հետ ազգովի կերգենք (բարերը իհարկե՝ Կարենի)

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (03.09.2009), Norton (03.09.2009), Բիձա (03.09.2009), Հայկօ (03.09.2009), Տրիբուն (03.09.2009)

  18. #717
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս չեմ հիշում, թե դաշնակներից որ մեկն էր, լրագրողները հարցրին «ինչու՞ Նալբանդյանին, չէ՞ որ պատասխանատուն նախագահն է»: Սա պատասխանեց, որ նախարարի հրաժարականից հետո նախագահը հնարավորություն կունենա փոփոխություններ անելու, պայմանները փոխելու: Դեռ այն ժամանակ էր այս փաստարկը ֆանտաստիկայի ոլորտից, բայց այսօր առկա իրավիճակում այն առավել ծիծաղելի ու ֆանտաստիկ է, հետևաբար ինձ խիստ հետաքրքրում է, թե հիմա ինչ վարկած են փորձելու առաջ քաշել:
    Էս էլ էսպես.

    Եթե իմանան կընտրվեն` կպահանջեն հրաժարականը
    12:35 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՀՅԴ հանրահավաքի ժամանակ կուսակցությունը պահանջվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:

    «Ա1+»-ը այս թեմայով բլից զրույց ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:




    -Պարոն Մարգարյան, դուք այսօր պահանջում եք արտգործնախարարի հրաժարականը, բայց արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրում առաջին հերթին նախագահն է: Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը պատասխանատու չի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված բացթողումների եւ թերությունների համար:

    -Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու չի, բայց նրա հրաժարականի պահանջը ամբողջությամբ ուրիշ բան կնշանակի: Մենք քաղաքական կուսակցություն ենք, երկրի համար պատասխանատու, եւ չենք կարող ամեն առիթով նախագահի հրաժարական պահանջել: Մենք ԱԳ նախարարի հրաժարական պահանջելով ճանապարհ ենք ցույց տալիս նախագահին, որ կարողանա նոր սկիզբ դնել իր քաղաքականությանը: Ցավոք սրտի, մեր ձայնը լսելի չի դառնում: Բայց դա ոչ մի անգամ չի նշանակում, թե այդ քաղաքականության համար պատասխանատու չի երկրի նախագահը:

    -Այսինքն սպասում եք , որ ձեր կանխատեսված վտանգներն իրականանան, հետո միայն պահանջեք հրաժարական:

    -Դա այսօր մեզ համար հարց չի , որովհետեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը նշանակում է 40 օր հետո նոր ընտրություններ, եւ եթե մենք չունենք այն վստահությունը, որ 40 օր հետո մենք ենք հաղթելու, ուրեմն դա մեկ ռիսկ է, որը կարող է վերջանա ավելի վատ հետեւանքներով: Մենք չենք կարող երկիրն անընդհատ ցնցումների ենթարկել: Այս երկիրը վերջապես հերթական ընտրություններով պետք է հասնի իշխանափոխության:

    - Նույնիսկ երկրի անվտանգության հաշվին:

    -Ես չեմ կարծում, որ հարցը այդ աստիճանի խնդրո առարկա է:Այսօր ընթացք է տրվում, սխալ ընթացք է տրվում, մեր ամբողջ ճիգ ու ջանքը վերջապես միտված է այն բանին, որ կարողանանք կանխել այդ վտանգը, եւ այսօր հույս ունենք, որ պետք է կարողանանք կանխել:
    Աղբյուր՝ Ա1+

    Փաստորեն ըստ պարոն Մարգարյանի նախագահի հրաժարակնի պահանջը իր կարծիքով վտանգավոր գործառույթը կանխելու համար շատ ավելի մեծ ցնցումների է բերելու, քան իր կարծիքով այդ վտանգավոր գործառույթը: Այլ կերպ ասած դաշնակցությունը ինքն իրեն հակասում է, ինչպես միշտ: Այսքան էժան բացատրություն դեռ նույնիսկ դաշնակներից չէի լսել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.09.2009), Kuk (03.09.2009), Norton (03.09.2009), Ներսես_AM (04.09.2009)

  20. #718
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    կամ էլ գնանք "ազնավուրի հրապարակ" դրոշակ վառենք
    Իսկ կարդալու ժամանակ ունե՞ք, թե դրաոշակա վառելու ընթացքում ինչ է ասվել.
    Մեռսի, Չուկ

    Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը նշանակում է 40 օր հետո նոր ընտրություններ, եւ եթե մենք չունենք այն վստահությունը, որ 40 օր հետո մենք ենք հաղթելու, ուրեմն դա մեկ ռիսկ է, որը կարող է վերջանա ավելի վատ հետեւանքներով:
    Փաթեթն իրոք էժան է , նույնիսկ անհամեստ:
    Բայց նորից ունենալ մի շարք կասկածելի թեկնածուներ (նույնիսկ Կոնգրեսից) իրոք նշանակում է նոր բազառ առանց վստահ ու ազնիվ լուծման:

  21. #719
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ էսպես.


    Աղբյուր՝ Ա1+

    Փաստորեն ըստ պարոն Մարգարյանի նախագահի հրաժարակնի պահանջը իր կարծիքով վտանգավոր գործառույթը կանխելու համար շատ ավելի մեծ ցնցումների է բերելու, քան իր կարծիքով այդ վտանգավոր գործառույթը: Այլ կերպ ասած դաշնակցությունը ինքն իրեն հակասում է, ինչպես միշտ: Այսքան էժան բացատրություն դեռ նույնիսկ դաշնակներից չէի լսել:
    Լավ էլի Չուկ ջան, ինչն ա ինչին հակասում, էնքան եք հավատում ու խաբված Ձեր երազներով, որ կարծում եք, թե ՀՅԴ-ի նման հզոր կուսակցությունը իր հայտարարություններում կարող է էսպիսի պրիմիտիվ սխալներ թույլ տալ… Շատ պարզ է ասված, ԱԳ նախարարի հրաժարականը կստիպի նախագահին նոր ընթացք տալ իր գործունեությանը տվյալ ոլորտում, արդյունքում կանխելով ենթադրված վտանգը: Իսկ Նախագահի հրաժարական պահանջելը կբերի հազար ու մի ներքին հարցերի, ու արդյունքում մենք կզբաղվենք ներքին գործերով, ոչ թե արտաքին:
    Հարցը կայանում է նրանում, որ կա սենց մի հասկացողություն` պահանջել: Պետք է պահանջես: Ով ուզում է նեղ լինի նստած, պիտի պահանջես, որ անի քո ուզածը, պիտի օգնես ինչ որ տեղ... ոչ թե եթե սխալ է , կամ չի կարող, ասես գնա: Էդ ամենածայրահեղ լուծումն է ու ամենավտանգավոր:
    Հիմա ամենաանհրաժեշտ պահն է միասնական լինելու... ժամանակն է մտածենք էդ ուղղությամբ: Բոլոր տեսակի զրպատողները պետք է, գոնե ժամանակվորապես, բերանները փակեն:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  22. #720
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ պարզ է ասված, ԱԳ նախարարի հրաժարականը կստիպի նախագահին նոր ընթացք տալ իր գործունեությանը տվյալ ոլորտում, արդյունքում կանխելով ենթադրված վտանգը
    Արթուր ջան, հիմա փորձեմ տարբերակում մտցնել քո և դաշնակցության այս նույն մտքի կրկնման հարցում.
    - Դաշնակցությունը այս միտքը առաջ է քաշում սեփական թուլամորթությունը (եթե չասենք ծախվածությունը) կոծկելու, ժողովրդի աչքին թոզ փչելու համար, այլ կերպ ասած խաբում է,
    - Դու զբաղված ես ինքնախաբեությամբ:

    Այն, որ Նալբանդյանը չի արտաքին քաղաքականության պատասխանատուն, այլ ընդամենը հրահանգներ կատարող է, գիտենք բոլորս: Հանենք Նալբանդյանին, տեղը նստացնենք ասենք Համզաչիմանյանին, ու նա կշարունակի նույն Սերժ Սարգսյանի հրահանգների կատարումը: Սա նույնքան պարզ է, որքան տարրական թվաբանությունը:

    Ինչ վերաբերվում է միավորվելուն, ապա այո՛, միավորվելը հրաշալի կլինի: Դրա համար Հայ Ազգային Կոնգրեսը ոչ թե ձևական, այլ ռեալ միավորման պլատֆորմ առաջարկեց: Էլ ավելին ասեմ, եթե խոսում ենք միավորումներից, ապա նկատենք, որ ՀԱԿ-ն արդեն իսկ միավորում է, այնտեղ կան նույն հայ-թուրքական հարաբերությունների հարցում ծայրահեղ տարբեր դիրքորոշում ունեցող ուժեր: Հետևաբար այո՛, պետք է զրպարտողները բերանները փակեն:

    Ինչ վերաբերվում է Դաշնակների հզոր կուսակցություն լինելուն, ապա դա արդեն, իրականում միֆ է, որն իրենք էլ են գիտակցում: Ահա թե ինչու նախապես մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու միտքը փոխվեց շատ ավելի փոքր հարթակում հանրահավաք անցկացնելու ծրագրով, որին, ըստ նույն դաշնակների գնահատականների, մասնակցել է 3000 մարդ (ընդամենը), մինչդեռ այլոց գնահատականով երկու անգամ պակաս: Սա է այդ հզոր ուժը, որը բավական ռեսուրս ծախսեց իր եզակի հանրահավաքներից մեկն իրազեկելու համար, իսկապես մեծամասնությունն իմացան այդ հանրահավաքի մասին, բայց այսքան սակավամարդ եղավ: Դա ՀՅԴ հզորության, իրականում արդեն բազում խաբեություններից հետո ժողովրդի աչքում լրիվ ընկած լինելու ցուցանիշն էր, որովհետև չի կարելի ձևեր թափել, թե ընդդիմություն ես, բայց բացահայտ իշխանության մաս կազմել:

    Ես դաշնակցության հանդեպ առանձնահատուկ վատ վերաբերմունք ունեմ, որը փաստարկված և հիմնավորված է: Ու չնայած դրան ես միայն ուրախ կլինեմ, որ դաշնակները վերջապես դառնան իրական ընդդիմության, որ նրանց վերնախավը սկսի հետաքրքրվել ոչ թե սեփական գրպանով ու աթոռով, այլ ժողովրդի շահերով, այլ գա ու իսկապես կանգնի ժողովրդի կողքին: Ոչ թե ամեն հրապարակային ելույթից առաջ մտածեն, թե «Ի՞նչ ասենք, որ տակից դուրս գանք»: Տակից դուրս գալ պետք չէ, պետք է լինել գաղափարական, վճռական, ու կոնկրետ: Ուրիշ ոչինչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (04.09.2009), Norton (04.09.2009)

Էջ 48 80-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •