Օրերս, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց Ժառանգությանը, ՀՅԴ-ին եւ Հայ Ազգային կոնգրեսին սկսել եռակողմ գործակցություն: Կոնգրեսը ավելի վաղ էլ չէր հրաժարվում գործակցությունից, իսկ ահա Դաշնակցության հետ կապված կային խնդիրներ: ՀՅԴ պատասխանը սպասել չտվեց` ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե չկա կոնգրեսի հետ գործակցելու կարիք: “Որ հարցերի շուրջ եք դուք տեսնում գործակցություն”, հարցնում է Վահան Հովհաննիսյանը: Նա նշել է, որ ընդդիմություն են դարձել նրանք միայն այն բանի համար, որ համաձայն չեն իշխանության արտաքին քաղաքականության հետ: Երեւում է մնացյալ հարցերում ամեն ինչ կարգին է, թեեւ ՀՅԴ-ն չստորագրեց Երեւանի ավագանու ընտրության ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը:

Ըստ ամենայնի, Հայաստանում ձեւավորվել է ընդդիմության երկու բեւեռ: Այդ բեւեռները տարբերվում են իրենց մտադրությամբ: Հայ Ազգային կոնգրեսը համարում է, որ երկրում ստեղծված իրավիճակի եւ արտաքին քաղաքականության ձախողման արմատը իշխանությունն է, եւ որպես իրավիճակի փոփոխության միակ միջոց տեսնում է իշխանափոխությունը, ասելով, որ մտադիր է դա անել սահմանադրական ճանապարհով: Ժառանգությունը նույնպես համարում է, որ երկրին անհրաժեշտ է նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություն: Ընդ որում, երկրորդ բեւեռը` Դաշնակցությունը, չի ձգտում իշխանափոխության, այլ ընդամենը խոսում է “իշխանության քաղաքականության վրա ազդելու մտադրության մասին”: Փաստացի, ընդդիմադիր բեւեռները տարբերվում են ամենագլխավորում` իշխանություն փոխելու հարցում:


http://lragir.am

Ըհը, էս էլ ցեղողները: Մենք էլ ասինք կարողա ընտրություններից հետո խելքի եկած լինեն, բայց ուրա թե... մարդկանց մենակ սփյուռքի աչքին "Հայ Դատուն նախանձախնդիր մը ըլլալու" խնդիրն է հետաքրքրում: Եթե տվյալ իշխանությունը ձեր կարծիքով կոնկրետ վարիա տալիս արտաքին իշխանությունը, հետաքրքիրա ինչնա տենց հրապուրել ....?