User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 43 80-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 631 համարից մինչև 645 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #631
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Չե դե վերջացած չի, ՀՌԱԿ ի նման մեկ մեկ կարող է դեռ ելույթներ ունենան, հովանավորչություն ու օգնություն բաժանեն, նույնիսկ վերլուծություններ անեն ինչպես վերջին Նաիրիտի մասին բացահայտումներն էին ՀՌԱԿի կողմից։

    Նման կողմնակի հարցերի համար դեռ պետք է, թող լինեն, վերջացած չեն։

    Չնայած ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնում նրանց մասին թեմա այլևս համաձայն եմ, ունենալն անիմաստ է - նույնիսկ թեմայի ամենադաշնակ մասնակիցը անցել է միայն գրական գեղարվեստական գրառումների։
    Բացեք գրականություն, տնտեսություն և այլ բաժիններում թեմա, քաղաքականության հետ դաշնակցությունը առընչություն պարզ է որ այլևս չունի։

  2. #632
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Ի դեպ եթե լուրջ մոտենանք իրավիճակին, ՀՅԴն մի բնագավառում դեռ քաղաքական գործոն է - այն է Արցախի կառավարությունում նա դեռ կոալիցիայի մեջ է։

    Կարծում եմ Հայաստանում ՀՅԴի պնակալեզությունը ու դեմ ըլլալով կողմ ըլլալը պայմանավորված է նրանով, որ նա դեռ Արցախում կառավարության մաս է կազմում։

    Եթե ՀՅԴն Արցախում կարողանա ինչ որ սկզբունքներ ներկայացնել, օրինակ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու պահանջը ստիպի Երևանի Ստեփանակերտյան դրածոները բարձրաձայնեն ու ստիպեն Երևանը դա հասցնի բոլորին, կարող է դեռ քաղաքական դաշտում ՀՅԴն դեր խաղալ։

    Մնածաց քաղաքական դաշտում ՀՅԴ–ից ոչինչ էլ սպասելի չէ....

  3. #633
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մոդերատորական: Տրիբունի, voter-ի և ministr-ի անլուրջ գրառումները ջնջվել են: Քունս տանում ա, նկատողություն չեմ տալի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (08.06.2009), Mephistopheles (09.06.2009)

  5. #634
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական: Տրիբունի, voter-ի և ministr-ի անլուրջ գրառումները ջնջվել են: Քունս տանում ա, նկատողություն չեմ տալի:
    ՈՒղղակի ՀՅԴին արդեն վաղուց լուրջ վերաբերվել հնարավոր չէ

  6. #635
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Օրերս, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց Ժառանգությանը, ՀՅԴ-ին եւ Հայ Ազգային կոնգրեսին սկսել եռակողմ գործակցություն: Կոնգրեսը ավելի վաղ էլ չէր հրաժարվում գործակցությունից, իսկ ահա Դաշնակցության հետ կապված կային խնդիրներ: ՀՅԴ պատասխանը սպասել չտվեց` ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե չկա կոնգրեսի հետ գործակցելու կարիք: “Որ հարցերի շուրջ եք դուք տեսնում գործակցություն”, հարցնում է Վահան Հովհաննիսյանը: Նա նշել է, որ ընդդիմություն են դարձել նրանք միայն այն բանի համար, որ համաձայն չեն իշխանության արտաքին քաղաքականության հետ: Երեւում է մնացյալ հարցերում ամեն ինչ կարգին է, թեեւ ՀՅԴ-ն չստորագրեց Երեւանի ավագանու ընտրության ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը:

    Ըստ ամենայնի, Հայաստանում ձեւավորվել է ընդդիմության երկու բեւեռ: Այդ բեւեռները տարբերվում են իրենց մտադրությամբ: Հայ Ազգային կոնգրեսը համարում է, որ երկրում ստեղծված իրավիճակի եւ արտաքին քաղաքականության ձախողման արմատը իշխանությունն է, եւ որպես իրավիճակի փոփոխության միակ միջոց տեսնում է իշխանափոխությունը, ասելով, որ մտադիր է դա անել սահմանադրական ճանապարհով: Ժառանգությունը նույնպես համարում է, որ երկրին անհրաժեշտ է նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություն: Ընդ որում, երկրորդ բեւեռը` Դաշնակցությունը, չի ձգտում իշխանափոխության, այլ ընդամենը խոսում է “իշխանության քաղաքականության վրա ազդելու մտադրության մասին”: Փաստացի, ընդդիմադիր բեւեռները տարբերվում են ամենագլխավորում` իշխանություն փոխելու հարցում:


    http://lragir.am

    Ըհը, էս էլ ցեղողները: Մենք էլ ասինք կարողա ընտրություններից հետո խելքի եկած լինեն, բայց ուրա թե... մարդկանց մենակ սփյուռքի աչքին "Հայ Դատուն նախանձախնդիր մը ըլլալու" խնդիրն է հետաքրքրում: Եթե տվյալ իշխանությունը ձեր կարծիքով կոնկրետ վարիա տալիս արտաքին իշխանությունը, հետաքրքիրա ինչնա տենց հրապուրել ....?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. #636
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,467
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    … “Որ հարցերի շուրջ եք դուք տեսնում գործակցություն”, հարցնում է Վահան Հովհաննիսյանը: Նա նշել է, որ ընդդիմություն են դարձել նրանք միայն այն բանի համար, որ համաձայն չեն իշխանության արտաքին քաղաքականության հետ:…
    Էս քյալերի մասին թե ինչի ենք էսքան գրել ու սրանց մարդու տեղ դրել… Արթիկի տուֆից տարբերվում են միայն նրանով, որ Արթիկի տուֆը օգտակար բան է: Սրանց ամեն մեկի տեղը մի մի հատ բարդի ավել լիներ Երևանում, հաստատ շատ ավելի լավ կլիներ:
    Si vis pacem, para bellum

  8. #637
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ԿԶԻՋԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՎԱԳ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

    Ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության թեման քննարկվում է ոչ թե ուղիղ քաղաքական բանավեճերի, այլ պինգ-պոնգի ռեժիմով: Առաջին փոխանցումը կատարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց երեք ընդդիմադիր ուժերից միայն “Ժառանգությունն” է հայտարարում միավորվելու մասին: Մյուս երկուսը` Հայ Ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը, չեն մերժում գործակցության գաղափարը, բայց պատրաստ լինելու մասին էլ չեն հայտարարում: Տպավորությունն այնպիսին է, որ գործակցության գաղափարը հետեւողականորեն ներդնում են դրսից` լավ կամ վատ մտադրությամբ:
    Ինչպիսին էլ որ լինեն այդ գաղափարը դրսից ներդնելու մոտիվները, ակնհայտ է, որ դաշնակցական խոփը դեմ առավ քարին: Վահան Հովհաննիսյանի հնչեցրած հարցին, թե ինչի շուրջ կարող են միավորվել ՀՅԴ եւ ՀԱԿ, Լեւոն Տեր-Պետրոսյանը տվեց հստակ պատասխան` պլատֆորմի շուրջ, որն իր մեջ ներառում է արտահերթ ընտրության եւ նախագահի հրաժարականի պահանջ: Այդ առաջարկին Դաշնակցությունը չի պատասխանել դեռ, ու հազիվ թե պատասխանի առանց ներքին լուրջ քննարկումների:
    Դաշնակցությանը մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ կուսակցության մեջ առկա է երկու սերունդների պայքար: ՀՅԴ շարքերում տարաձայնությունների մասին կարելի է դատել թեկուզ առանձին անդամների հայտարարություններով: Եթե “հին գվարդիայի” ներկայացուցիչները միարժեք հերքում են ՀԱԿ հետ գործակցության հնարավորությունն ու կտրուկ հայտարարություններ չեն անում երկրի իրավիճակի եւ ընտրությունների կապակցությամբ, ապա առավել երիտասարդները, օրինակ Արծվիկ Մինասյանը, արդեն ոչ մեկ անգամ է կոչ արել թողնել անձնական ատելությունն ու գաղափարական տարաձայնությունները եւ մտածել երկրի մասին:
    “Հին գվարդիան” ինքնին չի կարող գնալ արմատական քայլերի: Բացի այն, որ գվարդիայի շատ ներկայացուցիչներ 90-ականներին, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք հայտնվել էին բանտում, այն շրջանում, երբ Դաշնակցությունը հայտնվեց իշխանական կոալիցիայի մեջ, կուսակցապետերը հաջողեցին կոալիցիոն գործընկերների հետ կապվել հարազատական, բարեկամական կապերով, շահավետ բիզնեսով: Ի վերջո, հանգիստ կյանքը ավագ սերնդի դաշնակցականների միջից հանել է “հեղափոխականությունը”, եւ նրանք այժմ չեն կարող հրաժարվել կայունությունից եւ նետվել քաղաքական պայքարի բովը:
    Ավագները կլինե՞ն իրենց երիտասարդ ընկերների ճանապարհի խոչընդոտ, թե կնախընտրեն զիջել ճանապարհը:
    http://lragir.am
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (15.06.2009)

  10. #638
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս Հայաստանում անցկացվեց ՀՅԴ 30-րդ կոնգրեսը, որտեղ նշանակվեցին / ընտրվեցին բյուրոյի նոր անդամներ: Խոսվեց նաև ԼՏՊ-ի դրսից ֆինանսավորելու մասին և ասվել է, որ փաստեր ունեն, որ ՀՀՇ-ն Ամերիկայից ֆինանսավորվում է (սա ես իմացել եմ դաշնակացական սփյուռքահայից, քանի որ ինչքան գիտեմ ՀՅԴ-ի բոլոր նիստերը փակ են լինում):

    Ես ուզում եմ անդրադառնալ ՀՅԴ-ի ֆինանսավորման աղբյուրներին: Ամբողջ արտասահմանը, աշխարհի ո՛ր ծայրից ուզես փոխանցումներ են կատարվում Հայաստանի ՀՅԴ-ին և դա բացարձակապես ապացուցելու կարիգ չկա, քանի որ հենց իրենք են դա ասում և հենց իրենց բյուրոյի անդամներն են, որ մինչև այսօր օտարերկրա քաղաքցիներ են և զբաղվում են ՀՀ ներքին քաղաքական հարցերով: Նման երևույթներ, ինչպիսիք են օտարերկրա քաղաքցու քաղաքական ժուրնալիզմով զբաղվելը ՀՀ իշխանությունների կողմից ճանաչվում է քրեական հանցանք և պիտակվում «շպիոն» անունով:
    Ջոկել ես մի հետաքրքիր բան՞, որ ԼՏՊ-ին դրսից Հրաներն են ֆինանսավորում, իսկ ՀՅԴ-ին դրսից Հայերը կարծում եմ մեկնաբանությունն ավելորդ է
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  11. #639
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջոկել ես մի հետաքրքիր բան՞, որ ԼՏՊ-ին դրսից Հրաներն են ֆինանսավորում, իսկ ՀՅԴ-ին դրսից Հայերը կարծում եմ մեկնաբանությունն ավելորդ է
    Դու էլ նստած ես էտ ֆինանսական հոսքերի վրա, ու անգիր գիտես ում որտեղից են փող ուղարկում: Ընկեր, համ զինվոր ես, համ քաղաքագետ ես, համ ցեղում ես, համ էլ բոլոր մեղքերիս բանկիր ես: ՄԻ մարդու համար մի քիչ շատ չի՞:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (16.06.2009), Mephistopheles (16.06.2009), murmushka (15.06.2009), Norton (15.06.2009), Մարկիզ (15.06.2009)

  13. #640
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջոկել ես մի հետաքրքիր բան՞, որ ԼՏՊ-ին դրսից Հրաներն են ֆինանսավորում, իսկ ՀՅԴ-ին դրսից Հայերը կարծում եմ մեկնաբանությունն ավելորդ է
    Ապացուցիր:
    DIXI
    carpe noctem

  14. #641
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապացուցիր:
    Ընգեր դու երևի տեղյակ չես, բայց շուրջօրյա միտինգների ժամանակ Գռզոն էր պիցցա բաժանում, իսկ Գռզոն հրեա է...

  15. #642
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընգեր դու երևի տեղյակ չես, բայց շուրջօրյա միտինգների ժամանակ Գռզոն էր պիցցա բաժանում, իսկ Գռզոն հրեա է...
    եթե քեզ թվում ա, որ քաղաքականության մեջ՝ փողը մենակ պիցայի համար ա պետք ուրեմն քեզ բան չունեմ ապացուցելու
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  16. #643
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկեր, համ զինվոր ես, համ քաղաքագետ ես, համ ցեղում ես, համ էլ բոլոր մեղքերիս բանկիր ես: ՄԻ մարդու համար մի քիչ շատ չի՞
    չգիտեմ ինչպես ես պատկերացնում դաշնակցականին, բայց ես քեզ մի բան կասեմ, որ յուրաքանչյուր դաշնակցական քո վերը թվարկած բնորոշումների միասնական մարմանցում է դա պարզապես կոչվում է այսպաես ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿ, ոչ թե պիցցայի ««մարտիկ»»կամ 3 000 դրամանոց միտիգավորի ««մարտիկ»»
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  17. #644
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    բայց ես քեզ մի բան կասեմ, որ յուրաքանչյուր դաշնակցական քո վերը թվարկած բնորոշումների միասնական մարմանցում է դա պարզապես կոչվում է այսպաես ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿ, ոչ թե պիցցայի ««մարտիկ»»կամ 3 000 դրամանոց միտիգավորի ««մարտիկ»»
    Կարեն ջան, ոնց որ մեր երկրում ապրելուց չլինես:
    Իսկը գաղափարի օրինակելի մարտիկներ են ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, Կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, Սոցապ նախկին նախարար Աղվան Վարդանյանը, Արագածոտնի նախկին մարզպետ Հրայր Կարապետյանը… և այլք…

  18. #645
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Դաշնակցությունը ազգային կուսակցություն, թե՞ ՄԻՖ:

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, Կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, Սոցապ նախկին նախարար Աղվան Վարդանյանը, Արագածոտնի նախկին մարզպետ Հրայր Կարապետյանը
    Թվարկացտ մարդիք մնացած քեզ հաըտնի գործիչներից թե մի 1000 գլուխ բարձր, լավ ու առաքինի չեն ուրեմն ըես ել Կարենը չեմ, գոնե համեմատելուց ասեք օրինակ ետ մարդիկ ումից են ավելի վատ՞ ««անտեր պետրոսյանից, Խուճուճ բագրատից, Ծիտիկ Վանոյից, Մայր Հայրիկյանից, Մանթո Սադոյանից, աղվես Շավարշից, պլշած Սերյից, ու տենց ելի... »»
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

Էջ 43 80-ից ԱռաջինԱռաջին ... 3339404142434445464753 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •