ինչպես ասում են ՙսուտ ասողի տունը կրակ ընկավ.ոչ ոք չհավատաց՚։
Առակը տվյալ դեպքում վերաբերում է Դաշնակցությանը։Իսկ ի՞նչ երաշխիք կա. որ սա հերթական բեմականացումը չէ՝ նախագահական բեմականացման շարունակությունը։
Դրական
Բացասական
ինչպես ասում են ՙսուտ ասողի տունը կրակ ընկավ.ոչ ոք չհավատաց՚։
Առակը տվյալ դեպքում վերաբերում է Դաշնակցությանը։Իսկ ի՞նչ երաշխիք կա. որ սա հերթական բեմականացումը չէ՝ նախագահական բեմականացման շարունակությունը։
Տղեք, բա մի քիչ առաջ ասում էիք արտաքին քաղաքականության մեջ միայն համաձայն չեք: Մնացած բոլոր հարցերում լավ էլ համաձայն էիք մինչև հիմա: Սեփական լուծումներ ու ծրագրեր ունեիք հենա իշխանություն էիք իրականացնեիք ով էր բռնել? Մի անգամ չտեսանք ուզենաք մի լավ բան անեք ձեռներդ բռնեն: Կամ, էլ որ մի հարցով չեք կարողանում համաձայնության գալ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ (էն հօրինածն եղած-չեղած) որ հիմա էլ ճարներդ կտրած գնում եք պայքարելու?
Այ քեզ բան, իշխանություն ունենալով ա հեշտ հակակշռել, թե մամուլի ասուլիսներ տալով? Զսպել.. զսպող էիք ժամանակին զսպեիք առավոտ-գիշերով մարդկանց գլխին դուբինկա չջարդեին: Սկզբից ձեր ախորժակները զսպեք:
Էս որտեղից եք copy-paste արել? Առողջացումը էն ա, որ վերջին ընտրություններում ձեր ընտրողներին կոնկրետ քցեցիք? Բյուրեղացումը կարծում եք ձեր հեղհեղուկ իշխանություն-ընդդիմություն անցումներովա լինելու? Արդեն զավեշտի եք վերածվել: Ինչ ասիր? Սոցիալական արդարություն? Բա համապատասխան նախարարությանը ով էր տիրում? Իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունը որնա? Որ ընդդիմությունը ընտրություններից հետո դառնումա կոալիցիա?
Թյուուու... տղեք ինչ որ բան խառնում եք.. հաստատ: Նախընտրական ծրագիրը գրում են խոստանալով որ եթե դառնան իշխանություն ինչ են անելու, դուք հիմա իշխանության Պառնասներից իջնում եք ու նոր եք ուզում իրականացնել նախընտրական (իսկ որ մի նախընտրականը էդ ել կասեք? մարդ ենք էլի իմանանք) խոստումները? Գաղափարաքաղաքական ինքնատիպությունն էլ միայն Թուրքիան արյան մեջ խեղդելն ա ուրիշ ինչով եք ինքնատիպ?
Լավ էլ պրիզնատ են եկել տղեքը իրանց մտքինը. դառնալ այլընտրանք ընդդիմությանը: Արա բայց դաշնագ ըլնեմ՝ էս ի՜նչ կայֆավատ ըլնել են ըլնում վրեքներս: «Հո՛պ՝ դառանք ընդդիմություն: Ի՜ նաչիլի: Մե՛նք ենք հիմա ընդդիմությունը, մե՜նք: Հարյուր տարվա պատմություն ունեցող ընդդիմությու՜ն: Գալ տարին Բաղրամյան 26-ի մե՜ջ»: Հռոմի պապից էլ կաթոլիկ են: Սենց ափաշքյարա հորթություն հլը չէր եղել...
Հետաքրքիր ա ուղղակի՝ էսօր քանի՞ հատ բուսակցություն մնաց, որ հլը ընդունակ ա սենց հետամուտ խաղեր տալու: Հեթով ամենաայլասերված սադոմազո ձևով կուսությունից զրկվում են ու համալրում հարվածային գործիքների շարքը: Է հետո՞: Էսօր Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը ու՞մ տաշեղին են: Վաղը, ասենք, նույն փամբակ դիրքում դաշնագներն են լինելու: Է տակը էլ բան չմնաց: Էլ ու՞մ պիտի օգտագործեն: Հայ արիների՞ն, թե՞ Հանրային խորհուրդը:
Փրփուրներից կախված վիճակ ա: Հարյուր տարեկան ազգային-ահաբեկչական փրփուրներ:
Ուղղակի ամենացավալին էն ա, որ էս խաղերին լիքը հավատացող ա լինելու: Հազար անգամ սենց բաներ են արել, հազար գույն են փոխել, ու էսօր հլը «ՀՅԴ» գոռացող կա: Ընդունակ չեմ հասկանալու, իմ արև:
DIXIcarpe noctem
Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչի եք խառնվել իրար: Այն, որ դաշնակները պիտի դուրս գային կոալիցիայից ակնհայտ էր: Հակառակ դեպքում սփյուռքը այլևս չէր ֆինանսավորի, իսկ այն, որ դաշնակցությունը սփյուռքին կթելու կազմակերպություն ա, կարծում եմ որևէ մեկը կասկած չունի:
Բացի դրանից, ի՞նչ վատ բան կա, որ ձեռքի հետ էլ մի քանի ներհայաստանյան հարցեր լուծեն աղա Սերժիկի համար:
Chuk (28.04.2009)
Հերթական քաղաքական մարմնավաճառ կուսակցությունը, ոչ ավելին: Ու էս քայլից անկախ էր տենց, ասածի պես, ինչ եք խառնվել, որ մարմնավաճառը իրան առաջին անգամ ծախում ա, զարմանում եք, բայց որ երկրորդ, երրորդ անգամ ա նույն բանը անում, զարմանու՞մ եք, թե՞ ասում եք, հա, էս էն մարմնավաճառն էր ու կողքից անցնում: Նույն բանն ա, անցեք կողքից:
Лучше Гор могут быть только Горы.
Չէ, զարմանալին ու սարսափելին ոչ թե ինքնին յեղափոխական պուտանիզմն ա, այլ էն, որ տենց խաղերը հլը անցնում են լիքը մարդկանց մոտ: Հա բա, հենց ակնհայտ էլ էր, որ սենց մի բան արվելու ա: Ակնհայտ էր, որ դաշնակները վերջին անգամ չէին գույն փոխում: Բայց ախր ինչու՞ պիտի ամեն անգամ վրա վրա էդ իրանց պսևդոքամելեոնությունը մարսեն, չաղանան ու հաստատ իմանան, որ էլի են անելու ու էլի են մարսելու: Չենք խրատվում, այ էդ ա ցավալին: Ու հենց մենակ դրա համար կարելի ա «իրար խառնվել»:
DIXIcarpe noctem
Բիձա (18.07.2009)
"(հ)օրինած երկիրն" էլ մի ժամանակ հանդիպես Քոչի հետ, ու դառավ "կառուցողական" ընդինմություն: հիմա էլ Սերժի հետ հանդիպեցին … ու դառան"ընդիմություն" դաշնակները:
նրանք ինչ՞ են հիմա, լավ չհասկացա: կառուցողակա՞ն, շինարարակա՞ն, դզող-փչողակա՞ն, գաջ-քաշողական՞ … ինչ՞ են դառել, ինչ՞ "հընդիմություն" եք ախպրներ![]()
փողը՝ ձեռի կեղտ է
դաշնակը ՝ փողի կեղտ է
…
Բիձա (18.07.2009)
Պրիմիտիվ-մրիմիտիվ չգիտեն.. փող-փող-փող.. չալաղաջ-ջիպ-դաչա
Էն գիտես որ անգլիացին ու հայը խոսում են, հայը հարցնումա լսի ոնց ա լինում, որ ձեր մոտ գազոնները տենց սիրուն են, համաչափ... անգլիացին ասում ա դե ոնց ենք անում.. ամեն օր ջրում ենք, հետևում ենք, խնամում ենք: Հայն էլ թե, բայց մենք էլ ենք ամեն օր ջրում խնամում, ինչի ձերինի նման չի? Անգլիացին` հա ճիշտա, բայց տենց արդեն 300 տարիա...
Մ.թ.ա. չէի ասի, բայց հաստատ 20-րդ դարի սկզբներում ենք.. Չիկագո, Կապոնե, մաֆիա և այլն....իսկ էդ ամեն ինչը որ վերանա, կամ գոնե դառնա ավելի ցիվիլ ժամանակ ա պետք ու վախենամ մենք դա չենք տեսնի:
Երեկ արդեն մի քանի քոռ հավատացյալնների հանդիպել եմ...որ հետները վիճում ես, բացատրում ես, տեսնում են էլ բան չկա ասելու, ասում են բա ինչ անենք մեզանից ինչ ա կախված
Այս "Ելիր դաշնագ" project-ը հլը ջանդամ, ես մի բան ասեմ առանց հումորի ու նստենք լացենք բոլորով, համերաշխ...Քոչարյանը շատ լուրջ քայլեր է անում "Ծառուկյան-President" project-ը իրականացնելու համար ու շատ մեծ ռեսուրսներ է մտադիր ծախսել դրա համար ընդհուպ մինչև այն ինչ ասում էր Սարգիսը( լրիվ չգրեմ ջոգեցիք...)![]()
Mephistopheles (28.04.2009)
Ապեր, դա նրանից ա, որ դեռ լիքը մարդիկ կան, որոնք պիտի մի կերպ արդարացնեն իրենց իներտությունը: Իրենք էլ գիտեն, որ դաշնակցությունն ընդդիմություն չի ու չի կարա լինի, բայց քանի որ ֆորմալ հայտարարել ա, որ ընդդիմություն ա, էտ մարդիկ մուղամով ասում են, մենք էլ ենք ընդդիմություն, բայց դաշնակների կողմն ենք: Շառից-փորձանքից հեռու, ինչպես միշտ: Շատ էլ ռացիանալ հաշվարկ ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ