Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
TiternAk Ջան եթե բացատրես ինչա նշանակում՝ (շատ լավ ընկերներ էինք, չշփոթեք սիրո հետ) և (Իմ մոտ են տպավորությունն ա, որ ես իրա համար " զոլոտոյ զապասի" տարբերակ էի) արտահայտությունները մի գուցե կկարողանաինք ինչ որ խորհուրդ տալ: Դուք իրականում ընկերներ ե՞ք եղել, թե այդ արանքում զգացմունքներել են եղել: Եթե քո տպավորությունը ճիշտա զապասի տարբերակով, ուրեմ դու ստեղ անուղղակի ասում էս որ զգացմունք ունեցել էս, թե չէ ինչու՞ էս այդպես պիտակավորում կարգավիճակդ, կամ ինչպե՞ս հասկացար որ այդ կարգավիճակում էս: Եթե դու ընդունում էս այդ կարգավիճակդ, նշանակումա ինքը ժամանակ առ ժամանակ բավարարվելա քեզանով (այսինքը կողքտա եղել) ու երբ պատճառաբանելա թե իբր ինքը ըտենց տարօրինակություն ունի, դու դա չես հասկացել «ինչու՞» («ստեղ էլ էս անուղղակի բան ասում, բայց սա հետո կասեմ») այդ պատասխանը քեզ չի բավարարել (ինչու՞) դու կարծել է՞ս որ ինքը խաբումա քեզ ու այդտեղից էլ եկելա քո այն կարծիքը որ դու զապաս է՞ս:
Ստեղ պարադոքս կա:
Շնորհակալ եմ արձագանքի համար: Զգացմունքներ չկան հաստատ, ուղղակի մտերմություն և կապվածություն կա, զօլօտօյ զապասի տարբերակը իմ համար ակնհայտ ա, քանի որ երբ պահը գալիս ա, պետք եմ ամենալավն եմ , երբ կա ինձ ընկերության, մտերմության առումով փոխարինող ուրեմն վերջ ես էլ չկամ: Դա նորմալ ա ինչ կարծիքի եք?
Հետո հնարավոր ա , որ դուք ձեր ամենամտերիմ մարդու հետ ամիսներ շարունակ չուզենաք շփվեք? Իմ համար իրոք դա տարօրինակ ա: Ես հիմա ձեր օգնությանն եմ դիմել, քանի որ չեմ ուզում սխալվել: Մեծ հիասթափություն եմ ապրում նման պահվածքից ու իմ մեջ հարց ա ծագում` արժե , որ ես շարունակեմ շփվել մի մարդու հետ, ով ցույց տվեց , որ էնքան ել չի գնահատում իմ ընկերությունը, ինչքան ասում էր : Ինչ խորհուրդ կտաք, որնց պահեմ ինձ