Խոսքը վերաբերվում է աղջիկներին…
Քանի գնում է, այնքան ավելի ու ավելի են հանդիպում այնպիսի
դեպքեր , երբ աղջիկները սիրահարվում են ոչ թե տվյալ անձնավորությանը, այլ
նրա գրպանի տարողությանը: Փողը այսօր կա վաղը չկա:
Միթե՞ դա նորմալ երևույթ է:
Խոսքը վերաբերվում է աղջիկներին…
Քանի գնում է, այնքան ավելի ու ավելի են հանդիպում այնպիսի
դեպքեր , երբ աղջիկները սիրահարվում են ոչ թե տվյալ անձնավորությանը, այլ
նրա գրպանի տարողությանը: Փողը այսօր կա վաղը չկա:
Միթե՞ դա նորմալ երևույթ է:
Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը
Ինձ թվում է՝ այս թեման չափազանց նման է փողի վերաբերյալ քիչ առաջ բացված թեմային։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այստեղ հարցը վերաբերվում է թե ինչպես կարելի է սիրել հանուն փողի…Uluana-ի խոսքերից
Չեի ուզում խառնեի ընդհանուր փող հասկացության հետ
Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը
Սիրել հանուն փողի միանշանակ անհնար է, հանուն փողի կարելի է լավագույն դեպքում հանդուրժել, ինչն էլ անում են շատ աղջիկներ։rolex-ի խոսքերից
Այստեղ ուղղակի հարցն այն է, թե ում համար ինչն է առաջնային։ Եթե մարդու համար առաջնայինը շքեղ հագնվելն է, շատ լավ ուտելը, շքեղ բնակարանում ապրելը, ապա շատ հնարավոր է, որ նա առանց մի վայրկյան տատանվելու ամուսնանա իրեն ամուսնության առաջարկություն արած առաջին պատահած տղամարդու հետ, և իրեն երջանիկ զգա՝ անկախ տվյալ տղամարդու մարդկային արժանիքներից։ Գուցե որոշ բաներից նեղվի, գուցե ազատության սահմանափակումներ ունենա, դե, պարզ է, որ ոսկե վանդակում բանտարկյալ լինելը ոչ մեկի էլ չի կարող դուր գալ, բայց եթե մարդը համաձայն է դիմանալ նմանատիպ երևույթների, ապա հաստատ կա նաև այնպիսի մի բան, հանուն որի նա հանդուրժում է այդ ամենը։ Նշանակում է այդ մարդու համար առաջնայինը իր նյութական բարեկեցությունն է, հանուն որի նա կարող է դիմանալ և՛ ոչ սիրելի ամուսնուն, և՛ մշտական տնային կալանքին, և՛ էլի շատ բաների, որոնց մասին գուցե միայն ինքը գիտի։
Ցավալի է, որ կան այդպիսի մարդիկ։ Անձամբ ինձ համար դա հաստատ նորմալ չէ։ Բայց ես այսպես եմ մտածում. եթե նրանց երկուսի համար էլ նման հարաբերությունները նորմալ են, բավարարում են իրենց ընկալմամբ երջանիկ լինելու համար, ուրեմն թող այդպես էլ ապրեն։ Դա միայն իրենց անձնական գործն է։ Նշանակում է նրանց մակարդակն այդքան է։
Ի դեպ, շատ տղամարդիկ շատ լավ էլ իմանում են, որ աղջիկն իրենց հետ է միայն իրենց գրպանի պարունակության համար, բայց դա նորմալ են համարում, այսինքն՝ ոչինչ, որ փողի համար է իրենց «սիրում», կարևորը որ «սիրի» ու իրենց հետ լինի։
Ուղղակի եթե տղայի համար կարևորը փոխադարձ զգացմունքներն են, ոչ թե սիրած աղջկան ամեն գնով իր կողքին ունենալը, նա պետք է ի վիճակի լինի հասկանալ՝ աղջիկն իսկապես իրե՞ն է սիրում, թե՞ իր դրամապանակը, որի պարունակությունը կարող է մի գեղեցիկ օր պակասել կամ ընդհանրապես սպառվել... աղջկա «սիրո» հետ միասին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ համար գումարը նշանակություն չունի, առաջնայինը զգացմունքն է, ցանկալի է՝ փոխադարձ…
Բայց համամիտ եմ Uluana-ի հետ, որ հիմա ցավոք սրտի անչափ շատացել են գրպանում առկա գումարն ու սերը իրար հետ համեմատողները… Ցավում եմ նրանց համար:
Ես չեմ բացառում այն օրինակները, երբ աղջիկն ընտրում է մեկին, ով փող ունի, թքած ունենալով, թե որտեղից է տղային այդ փողը: Չէ որ շատ դեպքերում տղան իրենից ոչինչ չի ներկայացնում, և փողը նրա հայրիկինն է պարզապես, կամ էլ այդ փողերն Աստված գիտի, թե ինչ ճանապարհով են վաստակել: Չեմ հասկանում այդպիսիններին, և ճիշտն ասած չեմ էլ փորձում: Բայց կա նաև մեկ այլ դեպք, որն ի վիճակի եմ հասկանալ. աղջիկը հրապուրվում է հարուստ տղայով, որն արդար ճանապարհով ինքն է աշխատել այդ փողերը, ինքն է հասել ինչ որ բանի, և եթե նա հարուստ չլիներ, աղջիկը գուցե նույնիսկ չնկատեր նրան: Առաջին հայացքից բոլորի մոտ ընդվզում է առաջանում, չէ՞. «Ինչպե՞ս կարելի է»: Բայց հարցն այն է, որ այս դեպքում հնարավոր է, որ կինը գնահատում է այդ տղամարդուն ոչ թե կոնկրետ փողերի համար, այլ նրա այն հատկանիշի համար, որ տղամարդը կարող է փող աշխատել ինքն իր ուժերով, ի վիճակի է իր ուժերով ինչ-որ բան ստեղծել, նա իրենից ինչ-որ բան է ներկայացնում, ի վիճակի է առաջ գնալ, ամուր կանգնած է իր ոտքերին և նրա վրա կարելի է հույս ունենալ: Եթե գնահատվում է այսպիսի տղամարդը, և հենց այս արժանիքների համար, ոչ թե կոնկրետ փողի քանակության, ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում:
Վերջին խմբագրող՝ Riddle: 26.10.2006, 15:31:
Ne inducas in tentationem...
Սիրում է դրամապանակդ... շա՜տ են հանդիպում նման դեպքեր, ամուսնություն... և շա՜տ դեպքերում վատ վերջաբան... իհարկե դա միանգամից չի զգացվում, տարիներ անցնում են... այդ մի քանի տարիների ընթացքում զույգերը շա՜տ երջանիկ են լինում/ոչ մի խոչընդոտ, բայց մի քանի տարի անց արի ու տես, որ զույգերն այնքա՜ն էլ երջանիկ չեն լինում միասին, այսինքն սկսում են իրար լավ չհասկանալ/ վեճեր և նման բաներ, այսինքն ամեն ինչ հասկանալի է դառնում, փողն իր տեղն ունի, իսկական սերը, հետևաբար՝ երջանկությունն իր տեղը, այդ փողով ամուսնություններն այնքան էլ երկար չեն տևում, ուշ թե շուտ բացահայտում են, որ երջանկությունը փողի մեջ չէ... ցավոք, որ շա՜տ են այդպիսի դեպքերը
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Ես դրամապանակ չունեմ
Կներեք չեմ կարդացել բոլորի գրառումները , սակայն մի բան գիտեմ հաստատ , ակումբցիները "փողամոլ" չեն Հաճախ եմ հանդիպում այնպիսի դեպքերի , որ աղջիկներն ամուսնանում են մի տղայի հետ , ու չեն էլ տեսել , վեր են կենում ու գնում արտասահման , ենթադրելով որ "լավ" կյանքով պիտի ապրեն ։ Ախր այդ "լավ" ասվածը շատ հարաբերական է ։ Մարդ կա համարում է իրեն երջանիկ , երբ շատ փող ունի , թանկարժեք մեքենա , հեռախոս և այլն , մարդ էլ կա իմ նման մի 4-5 տարի նույն հեռախոսն ա պահում ու դրա փոխելու մեջ ոչ մի երջանիկ պահ չի զգում Հիմա ով է ավելի խելացի եսի՞մ .... Բայց սիրեել դրամապանակը ամեն դեպքում կարծում եմ սխալ է
Ես ավելի հակված եմ այդ երևույթը վերագրել սերնդի պաշտպանության բնազդին:
Կինը ենթագիտակցորեն ձգտում է անպիսի տղամարդու, որը կարող է նորմալ կյանքի պայմաններ ապահովել իրենց երեխաներին:
Կանանցից շատերը նույնիսկ պատրաստ են որոշակի զոհողությունների (համակերպվել վիրավորանքների և ծեծի հետ) միայն երեխաների ապագայի համար:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Բաըց քանի դեռ չեն ամուսնացել երեխա չկա , ինչի համակերպվել ։ Եթե իսկապես մտածում են երեխաներ մասին , ապա էող չամուսնանան , այս դեպքում ոչ ոք չի տանջվի , քանզի պաստ է , որ եթե ծնողներից մեկը բռնանում է մյուսին , նույնիսկ բարձր խոսում ,երեխան հոգեկան ցնցում է ապրում ։ Երեխան ավելի երջանիկ կլինի , եթե ինչ-որ բաներ պակաս ունենա , բայց ունենա սիրող ընտանիք
իրավացի էս ԴԱՅԱՆԱ !!!
բայց չենք կարա անտեսենք այն փաստը ՝ որ այպիսի մարդիկ կան .. .
համ տղաների մեծամասնւթյուննա այդպիսին համ էլ աղջիկների :
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Համամիտ եմ Դայանայի փաստարկների հետ: Երեխան պետք է մեծանա առողջ մթնոլորտում, որպեսզի դառնա իսկական Մարդ: Իսկ եթե շրջապատում տիրում է "բազառային" իրավիճակ, ապա երեխան իր կյանքին ևս կսկսի վերաբերվել ինչպես առևտուրի ենթակա ապրանքի ու իր հետագա կյանքի ընթացքում նա ևս կզբաղվի կենսական առևտուրով…
Ինչ որ առումով գրածիդ մեջ ճշմարտություն կա: Բայց ժամանակի հետ միասին փոխվում է նաև աշխարհայացքը ամուսնության նկատմամբ: Այսինքն հիմա միայն երեխան չի կարող լինել ամուսնության դրդապատճառ (անձամբ ինձ համար այդպես է ու ես 1000 անգամ կգերադասեմ լինել միայնակ մայր միայն մայր լինելու համար, քան ինքս ինձ վաճառեմ, հանուն երեխայիս բարօրության): Հիմա ընտանիքներում կինը ևս աշխատում է ու դա արդեն քո բերած փաստարկը գրեթե հավասարեցնում է նվազագույնի:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ