Cassiopeia-ի խոսքերից
Համամիտ եմ Դայանայի փաստարկների հետ: Երեխան պետք է մեծանա առողջ մթնոլորտում, որպեսզի դառնա իսկական Մարդ: Իսկ եթե շրջապատում տիրում է "բազառային" իրավիճակ, ապա երեխան իր կյանքին ևս կսկսի վերաբերվել ինչպես առևտուրի ենթակա ապրանքի ու իր հետագա կյանքի ընթացքում նա ևս կզբաղվի կենսական առևտուրով…
Ինչ որ առումով գրածիդ մեջ ճշմարտություն կա: Բայց ժամանակի հետ միասին փոխվում է նաև աշխարհայացքը ամուսնության նկատմամբ: Այսինքն հիմա միայն երեխան չի կարող լինել ամուսնության դրդապատճառ (անձամբ ինձ համար այդպես է ու ես 1000 անգամ կգերադասեմ լինել միայնակ մայր միայն մայր լինելու համար, քան ինքս ինձ վաճառեմ, հանուն երեխայիս բարօրության): Հիմա ընտանիքներում կինը ևս աշխատում է ու դա արդեն քո բերած փաստարկը գրեթե հավասարեցնում է նվազագույնի:
Էջանիշներ