User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Խոսքը վերաբերվում է աղջիկներին…
    Քանի գնում է, այնքան ավելի ու ավելի են հանդիպում այնպիսի
    դեպքեր , երբ աղջիկները սիրահարվում են ոչ թե տվյալ անձնավորությանը, այլ
    նրա գրպանի տարողությանը: Փողը այսօր կա վաղը չկա:
    Միթե՞ դա նորմալ երևույթ է:
    Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Ինձ թվում է՝ այս թեման չափազանց նման է փողի վերաբերյալ քիչ առաջ բացված թեմային։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քեզ, թե՞ դրամապանակտ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ինձ թվում է՝ այս թեման չափազանց նման է փողի վերաբերյալ քիչ առաջ բացված թեմային։
    Այստեղ հարցը վերաբերվում է թե ինչպես կարելի է սիրել հանուն փողի…
    Չեի ուզում խառնեի ընդհանուր փող հասկացության հետ
    Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քեզ, թե՞ դրամապանակտ

    Մեջբերում rolex-ի խոսքերից
    Այստեղ հարցը վերաբերվում է թե ինչպես կարելի է սիրել հանուն փողի…
    Չեի ուզում խառնեի ընդհանուր փող հասկացության հետ
    Սիրել հանուն փողի միանշանակ անհնար է, հանուն փողի կարելի է լավագույն դեպքում հանդուրժել, ինչն էլ անում են շատ աղջիկներ։

    Այստեղ ուղղակի հարցն այն է, թե ում համար ինչն է առաջնային։ Եթե մարդու համար առաջնայինը շքեղ հագնվելն է, շատ լավ ուտելը, շքեղ բնակարանում ապրելը, ապա շատ հնարավոր է, որ նա առանց մի վայրկյան տատանվելու ամուսնանա իրեն ամուսնության առաջարկություն արած առաջին պատահած տղամարդու հետ, և իրեն երջանիկ զգա՝ անկախ տվյալ տղամարդու մարդկային արժանիքներից։ Գուցե որոշ բաներից նեղվի, գուցե ազատության սահմանափակումներ ունենա, դե, պարզ է, որ ոսկե վանդակում բանտարկյալ լինելը ոչ մեկի էլ չի կարող դուր գալ, բայց եթե մարդը համաձայն է դիմանալ նմանատիպ երևույթների, ապա հաստատ կա նաև այնպիսի մի բան, հանուն որի նա հանդուրժում է այդ ամենը։ Նշանակում է այդ մարդու համար առաջնայինը իր նյութական բարեկեցությունն է, հանուն որի նա կարող է դիմանալ և՛ ոչ սիրելի ամուսնուն, և՛ մշտական տնային կալանքին, և՛ էլի շատ բաների, որոնց մասին գուցե միայն ինքը գիտի։

    Ցավալի է, որ կան այդպիսի մարդիկ։ Անձամբ ինձ համար դա հաստատ նորմալ չէ։ Բայց ես այսպես եմ մտածում. եթե նրանց երկուսի համար էլ նման հարաբերությունները նորմալ են, բավարարում են իրենց ընկալմամբ երջանիկ լինելու համար, ուրեմն թող այդպես էլ ապրեն։ Դա միայն իրենց անձնական գործն է։ Նշանակում է նրանց մակարդակն այդքան է։

    Ի դեպ, շատ տղամարդիկ շատ լավ էլ իմանում են, որ աղջիկն իրենց հետ է միայն իրենց գրպանի պարունակության համար, բայց դա նորմալ են համարում, այսինքն՝ ոչինչ, որ փողի համար է իրենց «սիրում», կարևորը որ «սիրի» ու իրենց հետ լինի։

    Ուղղակի եթե տղայի համար կարևորը փոխադարձ զգացմունքներն են, ոչ թե սիրած աղջկան ամեն գնով իր կողքին ունենալը, նա պետք է ի վիճակի լինի հասկանալ՝ աղջիկն իսկապես իրե՞ն է սիրում, թե՞ իր դրամապանակը, որի պարունակությունը կարող է մի գեղեցիկ օր պակասել կամ ընդհանրապես սպառվել... աղջկա «սիրո» հետ միասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Իմ համար գումարը նշանակություն չունի, առաջնայինը զգացմունքն է, ցանկալի է՝ փոխադարձ…
    Բայց համամիտ եմ Uluana-ի հետ, որ հիմա ցավոք սրտի անչափ շատացել են գրպանում առկա գումարն ու սերը իրար հետ համեմատողները… Ցավում եմ նրանց համար:

  6. #6
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Ես չեմ բացառում այն օրինակները, երբ աղջիկն ընտրում է մեկին, ով փող ունի, թքած ունենալով, թե որտեղից է տղային այդ փողը: Չէ որ շատ դեպքերում տղան իրենից ոչինչ չի ներկայացնում, և փողը նրա հայրիկինն է պարզապես, կամ էլ այդ փողերն Աստված գիտի, թե ինչ ճանապարհով են վաստակել: Չեմ հասկանում այդպիսիններին, և ճիշտն ասած չեմ էլ փորձում: Բայց կա նաև մեկ այլ դեպք, որն ի վիճակի եմ հասկանալ. աղջիկը հրապուրվում է հարուստ տղայով, որն արդար ճանապարհով ինքն է աշխատել այդ փողերը, ինքն է հասել ինչ որ բանի, և եթե նա հարուստ չլիներ, աղջիկը գուցե նույնիսկ չնկատեր նրան: Առաջին հայացքից բոլորի մոտ ընդվզում է առաջանում, չէ՞. «Ինչպե՞ս կարելի է»: Բայց հարցն այն է, որ այս դեպքում հնարավոր է, որ կինը գնահատում է այդ տղամարդուն ոչ թե կոնկրետ փողերի համար, այլ նրա այն հատկանիշի համար, որ տղամարդը կարող է փող աշխատել ինքն իր ուժերով, ի վիճակի է իր ուժերով ինչ-որ բան ստեղծել, նա իրենից ինչ-որ բան է ներկայացնում, ի վիճակի է առաջ գնալ, ամուր կանգնած է իր ոտքերին և նրա վրա կարելի է հույս ունենալ: Եթե գնահատվում է այսպիսի տղամարդը, և հենց այս արժանիքների համար, ոչ թե կոնկրետ փողի քանակության, ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 26.10.2006, 15:31:
    Ne inducas in tentationem...

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Մեջբերում rolex-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթե՞ դա նորմալ երևույթ է:
    Աններմալ երևույթ է: Պատճառը էլի ծնողներն են. որոնք ոչ իրենք են իրենց կյանքի ընթացքում գիտակցել, ոչ էլ իրենց երեխաներին համապատասխանաբար սովորեցրել, որ
    Փողը՝ դա հետևանք է մարդկային կյանքի, աշխատանքի, այլ ոչ պատճառ:

    Նախ. 20-22 տարեկան տղան էտ ինչ մի հերոսություն պետք է արած լինի, որ գնահատված լինի դրամական փոխհատուցմամբ: Հետո, այդ երիտասարդի կյանքը նոր է սկսվում , և ի՞նչ ստաբիլության սպասելիքի մասին է խոսքը. եթե նրան հակառակը, պետք է անընդհատ շարժվել ու աճել:

    Փողի չգոյության պատճառով բաց թողնել սեփական երջանկությունը, դա առնվազն անմտություն է և վկայում է աղջկա/տղայի անհույս ձևի անկենդան էության մասին:
    Երիտասարդ ընտանիքի գոյացման, զարգացման հիմնական մղիչը ՝ մեծ զգացմունքն է ու միասին սարեր շուռ տալու համոզմունքը: Եթե դա չկա, ապա երկու բիձեքը իրականում ավելի ճիշտ կլինի առանձին ապրեն: Դրանով կփրկեն շրջապատին մի ծանր բեռից:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Տղայի պահը. իրան հարգող տղան կյանքում չի ամուսնանա իր սիրած աղջկա հետ, եթե հետո չի կարողանալու գոնե ինչ-որ չափով ապահովել նրա բարեկեցիկ կյանքը:
    Այ սրան կտրուկ դեմ եմ: Սրա պատճառով ընկերներիս որոշ մասի հետ անընդհատ վիճում ենք, քանի որ համարելով. որ ընտանիք չեն կարող պահել... և այլն, ու բաց են թողել այն Աստղին, որը մարդու կյանքում հայտնվում է միայն մեկ անգամ:

    Ստեղ իրականում աղջիկներն էլ իրենց մեղքը ունեն :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 01.12.2007, 22:47: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    Authorised Member Adam_Smith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2008
    Հասցե
    The Earth
    Տարիք
    42
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Նշեմ, որ ոչ ոք չի կարող պարզել հարցադրման որ կողմն է ճիշտ, պարզապես նշեմ, որ իմ կարծիքով չկա կամ շատ շատ շատ քիչ են այն աղջիկները , որոնց համար տղայի սոցիալական կողմը ու նյութական կողմը հետաքրքիր չէ: Ու շատերը հենց որոշում կայացնում են այդ հանգամանքը հաշվի առնելով

  9. #9
    երկրորդ կարգի հիստերիկ chiburgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Շատ մարդիկ (հիմնականում իգական սեռը) ընտրում են իրենց կեսին հաշվի առնելով նրա <<նյութական կարողություններ>>,բայց հաշվի չառնելով իր ընտրայլի մնացած հատկանիշները: Այսինքն նրանք ընտրում են նոր սիրում:
    Որքանով եք ճիշտ համարում այս երևույթը:

    P.S.Պիտի որ շատ հայտնի երևույթ լինի:

  10. #10
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրել նոր սիրել ,թե սիրել նոր ընտրել:

    Դա ոչ թե իգական սեռն է ընտրում, այլ մեր մենտալիտետը,այսինքն՝ ծնողը միշտ ասելով.
    -Դա սկի դիպլոմը չի ստացել, դրան առնում ես ի՞նչ անես, հլը էն մեկին նայի ջիպա քշում, գործարաններ ունի եվ այլն:
    Ստիպում է իր երեխային, տվայ դեպքում աղջկան գնալ ջիպով տղայի մոտ:
    Իսկ աղջիկները սիրում են, նոր ընտրում իմ կարծիքով, համենայն դեպս իմ շրջապատում նման մարդ չեմ ճանաչում, որ ընտրել նոր է սիրել:
    Իսկ առհասարակ,իմ կարծիքով, պետք է տղան եվ աղջիկը միասին ստեղծեն իրենց գործարանն ու ջիպերը, եվ եթե սերը կա ուրեմն հաստատ կստեղծեն, հլը անգամ յախտա էլ կստեղծեն, շուրջերկրյա ճամբորդության համար:
    Այնպես որ մեծամասնությունը չէ, որ այդպես է մտածում, կամաց-կամաց դա վերանում է մեր ժողովրդի բնավորության միջից:
    Շնորհակալ եմ ուշադրության համար:

  11. #11
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրել նոր սիրել ,թե սիրել նոր ընտրել:

    Միանշանակ, սիրել նոր ընտրել
    Ամեն ինչ փոխվում է...

  12. #12
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրել նոր սիրել ,թե սիրել նոր ընտրել:

    ահա, անպայման պիտի գրպանը կշռել հետո սիրել
    ոնց եմ ջղայնանում որ աղջիկներին ընհանրացնում են սենց կաևոր հարցերում, մի քանի հիմար շահամոլ աղջիկների պատճառով։
    Բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկներն ավելի շատ են սիրում ուղղակի դիմացինի արժանիքների համար, քան տղաները բայց մենք հայերս չգիտեմ ինչու հակառակն ենք մտածում

    Այդ դեպքում եկեք ընդհանրացնենք և միացնենք նաև տղաներին, որ ասում են հարուստ աներ ունենամ ինձ պահի։

  13. #13
    երկրորդ կարգի հիստերիկ chiburgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրել նոր սիրել ,թե սիրել նոր ընտրել:

    էտ դուք լավա որ տենց եք մտածում:
    շատ արքի ընկնող երևույթներ մտածում են, որ իրենք ծնված են հարուստ կյանքով ապրելու համար(այստեղ են ասում ապրում ենք որ ուտենք):

  14. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    ոնց եմ ջղայնանում որ աղջիկներին ընհանրացնում են սենց կաևոր հարցերում, մի քանի հիմար շահամոլ աղջիկների պատճառով։
    Բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկներն ավելի շատ են սիրում ուղղակի դիմացինի արժանիքների համար, քան տղաները բայց մենք հայերս չգիտեմ ինչու հակառակն ենք մտածում
    Ես սենց կասեի. բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկները տղաներին են մեղադրում բազմապիսի մեղքերի մեջ ու բացասական բնորոշումներ տալիս, իսկ տղաներն էլ էդ նույն հարցերում մեղադրում են աղջիկներին։

    Իրականում երևի գրեթե բոլոր էդ կարգի հարցերում բացասականն էլ, դրականն էլ հավասարապես հանդիպում են և՛ տղաների, և՝ աղջիկների մեջ։ Ուղղակի սովորաբար աղջիկները տղաներից են վառված, տղաները՝ աղջիկներից։
    Նենց որ, բոլոր ժամանակներում էլ «տղաները սենցն են», «աղջիկները նենցն են» կարգի ընդհանրացված գնահատականներ հա էլ կլսենք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #15
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սենց կասեի. բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկները տղաներին են մեղադրում բազմապիսի մեղքերի մեջ ու բացասական բնորոշումներ տալիս, իսկ տղաներն էլ էդ նույն հարցերում մեղադրում են աղջիկներին։

    Իրականում երևի գրեթե բոլոր էդ կարգի հարցերում բացասականն էլ, դրականն էլ հավասարապես հանդիպում են և՛ տղաների, և՝ աղջիկների մեջ։ Ուղղակի սովորաբար աղջիկները տղաներից են վառված, տղաները՝ աղջիկներից։
    Նենց որ, բոլոր ժամանակներում էլ «տղաները սենցն են», «աղջիկները նենցն են» կարգի ընդհանրացված գնահատականներ հա էլ կլսենք։
    Բայց համաձանյվիր որ էդ շատ քիչ դեպքերում է ։
    ախր ոնց կլինի, որ մարդը ընտրի կողակցի չսիրելով իմ պուճուրիկ գլխում էդ չի տեղավորվում Իհարկե բացառություններ լինում են, հասկանում ու ընդունում եմ, բայց մի տեսակ հիմա շատ տարածված է ընդունել, որ աղջիկները վազում են ջիպերով տղաների ետևից դա էդպես չի հավատացած եղեք։

    Էս արտահայտության համար դասախոսիս պատասխանել եմ որ ինքը սխալա ու ես զաչոտ չէի ստանում այնպես որ Արշակ ջան արի համաձայնվի որ շահամոլ աղջիկների քիչ ես հանդիպել

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես կաթ չեմ սիրում…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 03.05.2015, 18:24
  2. Չեմ սիրում, երբ…
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 154
    Վերջինը: 25.12.2014, 19:30
  3. Էլ քեզ չեմ սիրում...
    Հեղինակ՝ precario, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 80
    Վերջինը: 08.08.2011, 10:31
  4. ես սիրում եմ
    Հեղինակ՝ oldwolf, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 15.09.2009, 22:04
  5. Սիրում եմ քեզ
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 28.05.2007, 13:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •