Չեմ հավատում, ոչ մի կերպ չեմ հավատում այն աղջիկներին, որ ասում են, թե մենակ զգացմունքներով առաջնորդվելով կարող են ամուսնանալ: Կարող ա, իրանք տենց կուզենային, որ լիներ, սակայն դա հնարավոր չէ մի քանի պատճառով.
1. Հենց նույն երեխաների պահը. ցանկացած կին, մայր, կուզենա, որ իր երեխան ապրի նորմալ պայմաններում, նորմալ հագնվի, ուտի և հետ չմնա մնացած երեխաներից:
2. Հենց իր՝ կնոջ պահը. Իսկ ինչու միայն երեխաները. չէ՞ որ ինքն էլ է մարդ, ինքն էլ կուզենա լավ ապրել, չէ՞ որ ամուսնությունը ջուր խմել կամ հաց ուտել չի: Եթե դու ապրելու ես մի տղայի հետ, որին սիրում ես, բայց օրական հացի փող չունեք, ու՞մ է պետք այդպիսի կյանքը: Ի վերջո, մարդը սոցիալական էակ է, ուզենք, թե չուզենք մենք այդ: Այսպիսով, ուզում եմ ասել, որ երջանկություն առանց փողի հնարավոր չէ, փող ասելով, մի հասկացեք թուղթ կամ մետաղադրամ:
3. Տղայի պահը. իրան հարգող տղան կյանքում չի ամուսնանա իր սիրած աղջկա հետ, եթե հետո չի կարողանալու գոնե ինչ-որ չափով ապահովել նրա բարեկեցիկ կյանքը: Էդ որ տենց են ասում, մի մոռացեք, որ միայն աղջիկներից չէ, որ կախված է ամուսնությունը:
Մի բան էլ ինձ հետաքրքեց, ինչու՞ էր թեման կոնկրետ աղջիկներին վերաբերվում: Ինչ եք կարծու՞մ, հակառակը հնարավոր չէ՞: Չգիտե՞ք այդպիսի դեպքեր: Ես գիտեմ
:
Բայց մի մոռացեք, այս խնդիրների մասին մտածել պետք է միայն այն դեպքում, երբ որ սիրում ես, իրոք սիրում ես, ու արդեն այլ բաների մասին կարող ես մտածել, ոչ թե կշեռքի նժարներին դնես փողն ու սերը: Այ այդ դեպքն արդեն շատ ցավալի է: Եթե այդպիսի մարդու եք հանդիպում, անկախ ամեն ինչից, մեղմ ասեմ, ասեք ցտեսություն ու հեռացեք:
Եվ ընդհանրապես, ես չեմ կարծում, որ փողը կարող է արգելք հանդիսանալ, քանի որ, երկու առողջ մարդիկ եք, ամուսնացեք, աշխատեք, արարեք, ապրեք, փողն էլ ինքստինքյան կլինի, դուք եք կլինեք երջանիկ ձեր երկրորդ կեսի, հարազատների ու երեխաների հետ
: Սիրեք...
Էջանիշներ