User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

  1. #16
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ որ ոչ բոլոր աղջիկներն են վազում հարուստների ետևից:
    Ապրես ։ Այ սա լավ միտք էր ։ Համաձայն եմ , շատերը կան որ սիրում են հարստություն ։ Ես նույնիսկ մի օրնակ կբերեմ , իմ համար հարազատ մի աղջիկ ինձ մի անգամա սում էր , չի ամուսնանա զգացմունքների հիմա վրա , այլ կամուսնանա էնպիսի մի տղայի հետ , ով ապահովված կլինի ամեն ինչով , ու որ եթե հոտագայում բաժանվելու առիթ լինի , նա իր բաժինը ստանա այդ հարստության և ապրի ուրախ ու երջանիկ Ես իհարկե , այ սենց դեմք ընդունեցի . բայց նա ինձ ասաց որ ես լավ կյանքով եմ ապրում ու ոչնչի պակաս չունեմ , դրա համար էլ էդպես եմ խոսում ու որ ես դեռ երեխա եմ Բայց ես ուրախ եմ որ նման երեխա եմ ու որ հետագայում եթե ունենամ երեխաներ իմ նման կդաստիարակեմ ։

  2. #17
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Ինձ թվում է, նա ով ամուսնանում է ինչ-որ մեկի հետ հանուն փողի, ընդունակ չէ անկեղծ սիրուն: Չգիտեմ ոնց...բայց սերը նրա համար չի:

  3. #18
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Ինչով է տարբերվում դևը աղջկանից, դևը ասում է կյանքդ կամ դրամապանակդ, աղջիկը ասում է և' կյանքդ, և' դրամապանակդ: Մենակ մեկով բան դուրս չի գա մի քիչ ռեալ մտածեք էլի, խրճիթում դրախտ չի լինի (բացառություններ կան), բայց ինչպես ես միշտ նշում եմ, ոսկե միջինը, մի քիչ հաշվարկը չի խանգարի, նույնիսկ կօգնի: Ու Դայանայի նշած աղջկա կարգավիճակը հեչ էլ վատ չեմ համարում, ինքը ճիշտ ա մտածել, ուղղակի իրա ճիշտը որոշ մարդկանց համար ընդունելի չի:
    http://www.conversebank.am/am/IntBank

  4. #19
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչով է տարբերվում դևը աղջկանից, դևը ասում է կյանքդ կամ դրամապանակդ, աղջիկը ասում է և' կյանքդ, և' դրամապանակդ: Մենակ մեկով բան դուրս չի գա մի քիչ ռեալ մտածեք էլի, խրճիթում դրախտ չի լինի (բացառություններ կան), բայց ինչպես ես միշտ նշում եմ, ոսկե միջինը, մի քիչ հաշվարկը չի խանգարի, նույնիսկ կօգնի: Ու Դայանայի նշած աղջկա կարգավիճակը հեչ էլ վատ չեմ համարում, ինքը ճիշտ ա մտածել, ուղղակի իրա ճիշտը որոշ մարդկանց համար ընդունելի չի:
    Կներես Լապտերիկ ջան /նենց քեզ նմանեցնում եմ Լուսատիտիկին / բայց "Мне по душе рай в шалаше"
    / կներեք ռուսերենիս համար/

  5. #20
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Չեմ հավատում, ոչ մի կերպ չեմ հավատում այն աղջիկներին, որ ասում են, թե մենակ զգացմունքներով առաջնորդվելով կարող են ամուսնանալ: Կարող ա, իրանք տենց կուզենային, որ լիներ, սակայն դա հնարավոր չէ մի քանի պատճառով.
    1. Հենց նույն երեխաների պահը. ցանկացած կին, մայր, կուզենա, որ իր երեխան ապրի նորմալ պայմաններում, նորմալ հագնվի, ուտի և հետ չմնա մնացած երեխաներից:
    2. Հենց իր՝ կնոջ պահը. Իսկ ինչու միայն երեխաները. չէ՞ որ ինքն էլ է մարդ, ինքն էլ կուզենա լավ ապրել, չէ՞ որ ամուսնությունը ջուր խմել կամ հաց ուտել չի: Եթե դու ապրելու ես մի տղայի հետ, որին սիրում ես, բայց օրական հացի փող չունեք, ու՞մ է պետք այդպիսի կյանքը: Ի վերջո, մարդը սոցիալական էակ է, ուզենք, թե չուզենք մենք այդ: Այսպիսով, ուզում եմ ասել, որ երջանկություն առանց փողի հնարավոր չէ, փող ասելով, մի հասկացեք թուղթ կամ մետաղադրամ:
    3. Տղայի պահը. իրան հարգող տղան կյանքում չի ամուսնանա իր սիրած աղջկա հետ, եթե հետո չի կարողանալու գոնե ինչ-որ չափով ապահովել նրա բարեկեցիկ կյանքը: Էդ որ տենց են ասում, մի մոռացեք, որ միայն աղջիկներից չէ, որ կախված է ամուսնությունը:
    Մի բան էլ ինձ հետաքրքեց, ինչու՞ էր թեման կոնկրետ աղջիկներին վերաբերվում: Ինչ եք կարծու՞մ, հակառակը հնարավոր չէ՞: Չգիտե՞ք այդպիսի դեպքեր: Ես գիտեմ:
    Բայց մի մոռացեք, այս խնդիրների մասին մտածել պետք է միայն այն դեպքում, երբ որ սիրում ես, իրոք սիրում ես, ու արդեն այլ բաների մասին կարող ես մտածել, ոչ թե կշեռքի նժարներին դնես փողն ու սերը: Այ այդ դեպքն արդեն շատ ցավալի է: Եթե այդպիսի մարդու եք հանդիպում, անկախ ամեն ինչից, մեղմ ասեմ, ասեք ցտեսություն ու հեռացեք:
    Եվ ընդհանրապես, ես չեմ կարծում, որ փողը կարող է արգելք հանդիսանալ, քանի որ, երկու առողջ մարդիկ եք, ամուսնացեք, աշխատեք, արարեք, ապրեք, փողն էլ ինքստինքյան կլինի, դուք եք կլինեք երջանիկ ձեր երկրորդ կեսի, հարազատների ու երեխաների հետ: Սիրեք...
    Лучше Гор могут быть только Горы.

  6. #21
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ընդհանրապես, ես չեմ կարծում, որ փողը կարող է արգելք հանդիսանալ, քանի որ, երկու առողջ մարդիկ եք, ամուսնացեք, աշխատեք, արարեք, ապրեք, փողն էլ ինքստինքյան կլինի, դուք եք կլինեք երջանիկ ձեր երկրորդ կեսի, հարազատների ու երեխաների հետ: Սիրեք...
    Ճիշտ է
    Փողի համար հնարավոր չէ սիրել դա կնշանակի որ սիրում ես փողը, բայց կարելի է սիրել նրա համար, որ մարդը թամբալի մեկը չի ու ամենինչ անում է որպեսզի ապահովի իր կամ ապագա ընտանիքը, այ դրա համար կարելի է սիրել,դա հաստատ սիրո մասը կկազմի… իսկ եթե ասենք պապայի փողերն են նրա դրամապանակում… նա ուղղակի կամուսնանա իր սկեսրոջ դրամապանակի հետ
    Love has an enemy, but it is already defeated!

  7. #22
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հավատում, ոչ մի կերպ չեմ հավատում այն աղջիկներին, որ ասում են, թե մենակ զգացմունքներով առաջնորդվելով կարող են ամուսնանալ: Կարող ա, իրանք տենց կուզենային, որ լիներ, սակայն դա հնարավոր չէ մի քանի պատճառով.
    1. Հենց նույն երեխաների պահը. ցանկացած կին, մայր, կուզենա, որ իր երեխան ապրի նորմալ պայմաններում, նորմալ հագնվի, ուտի և հետ չմնա մնացած երեխաներից:
    2. Հենց իր՝ կնոջ պահը. Իսկ ինչու միայն երեխաները. չէ՞ որ ինքն էլ է մարդ, ինքն էլ կուզենա լավ ապրել, չէ՞ որ ամուսնությունը ջուր խմել կամ հաց ուտել չի: Եթե դու ապրելու ես մի տղայի հետ, որին սիրում ես, բայց օրական հացի փող չունեք, ու՞մ է պետք այդպիսի կյանքը: Ի վերջո, մարդը սոցիալական էակ է, ուզենք, թե չուզենք մենք այդ: Այսպիսով, ուզում եմ ասել, որ երջանկություն առանց փողի հնարավոր չէ, փող ասելով, մի հասկացեք թուղթ կամ մետաղադրամ:
    3. Տղայի պահը. իրան հարգող տղան կյանքում չի ամուսնանա իր սիրած աղջկա հետ, եթե հետո չի կարողանալու գոնե ինչ-որ չափով ապահովել նրա բարեկեցիկ կյանքը: Էդ որ տենց են ասում, մի մոռացեք, որ միայն աղջիկներից չէ, որ կախված է ամուսնությունը:
    Մի բան էլ ինձ հետաքրքեց, ինչու՞ էր թեման կոնկրետ աղջիկներին վերաբերվում: Ինչ եք կարծու՞մ, հակառակը հնարավոր չէ՞: Չգիտե՞ք այդպիսի դեպքեր: Ես գիտեմ:
    Բայց մի մոռացեք, այս խնդիրների մասին մտածել պետք է միայն այն դեպքում, երբ որ սիրում ես, իրոք սիրում ես, ու արդեն այլ բաների մասին կարող ես մտածել, ոչ թե կշեռքի նժարներին դնես փողն ու սերը: Այ այդ դեպքն արդեն շատ ցավալի է: Եթե այդպիսի մարդու եք հանդիպում, անկախ ամեն ինչից, մեղմ ասեմ, ասեք ցտեսություն ու հեռացեք:
    Եվ ընդհանրապես, ես չեմ կարծում, որ փողը կարող է արգելք հանդիսանալ, քանի որ, երկու առողջ մարդիկ եք, ամուսնացեք, աշխատեք, արարեք, ապրեք, փողն էլ ինքստինքյան կլինի, դուք եք կլինեք երջանիկ ձեր երկրորդ կեսի, հարազատների ու երեխաների հետ: Սիրեք...

    ստորագրում եմ
    Чеширский КотЭ

  8. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Մեջբերում rolex-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթե՞ դա նորմալ երևույթ է:
    Աններմալ երևույթ է: Պատճառը էլի ծնողներն են. որոնք ոչ իրենք են իրենց կյանքի ընթացքում գիտակցել, ոչ էլ իրենց երեխաներին համապատասխանաբար սովորեցրել, որ
    Փողը՝ դա հետևանք է մարդկային կյանքի, աշխատանքի, այլ ոչ պատճառ:

    Նախ. 20-22 տարեկան տղան էտ ինչ մի հերոսություն պետք է արած լինի, որ գնահատված լինի դրամական փոխհատուցմամբ: Հետո, այդ երիտասարդի կյանքը նոր է սկսվում , և ի՞նչ ստաբիլության սպասելիքի մասին է խոսքը. եթե նրան հակառակը, պետք է անընդհատ շարժվել ու աճել:

    Փողի չգոյության պատճառով բաց թողնել սեփական երջանկությունը, դա առնվազն անմտություն է և վկայում է աղջկա/տղայի անհույս ձևի անկենդան էության մասին:
    Երիտասարդ ընտանիքի գոյացման, զարգացման հիմնական մղիչը ՝ մեծ զգացմունքն է ու միասին սարեր շուռ տալու համոզմունքը: Եթե դա չկա, ապա երկու բիձեքը իրականում ավելի ճիշտ կլինի առանձին ապրեն: Դրանով կփրկեն շրջապատին մի ծանր բեռից:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Տղայի պահը. իրան հարգող տղան կյանքում չի ամուսնանա իր սիրած աղջկա հետ, եթե հետո չի կարողանալու գոնե ինչ-որ չափով ապահովել նրա բարեկեցիկ կյանքը:
    Այ սրան կտրուկ դեմ եմ: Սրա պատճառով ընկերներիս որոշ մասի հետ անընդհատ վիճում ենք, քանի որ համարելով. որ ընտանիք չեն կարող պահել... և այլն, ու բաց են թողել այն Աստղին, որը մարդու կյանքում հայտնվում է միայն մեկ անգամ:

    Ստեղ իրականում աղջիկներն էլ իրենց մեղքը ունեն :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 01.12.2007, 22:47: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #24
    Authorised Member Adam_Smith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2008
    Հասցե
    The Earth
    Տարիք
    40
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Նշեմ, որ ոչ ոք չի կարող պարզել հարցադրման որ կողմն է ճիշտ, պարզապես նշեմ, որ իմ կարծիքով չկա կամ շատ շատ շատ քիչ են այն աղջիկները , որոնց համար տղայի սոցիալական կողմը ու նյութական կողմը հետաքրքիր չէ: Ու շատերը հենց որոշում կայացնում են այդ հանգամանքը հաշվի առնելով

  10. #25
    երկրորդ կարգի հիստերիկ chiburgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Շատ մարդիկ (հիմնականում իգական սեռը) ընտրում են իրենց կեսին հաշվի առնելով նրա <<նյութական կարողություններ>>,բայց հաշվի չառնելով իր ընտրայլի մնացած հատկանիշները: Այսինքն նրանք ընտրում են նոր սիրում:
    Որքանով եք ճիշտ համարում այս երևույթը:

    P.S.Պիտի որ շատ հայտնի երևույթ լինի:

  11. #26
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրել նոր սիրել ,թե սիրել նոր ընտրել:

    Դա ոչ թե իգական սեռն է ընտրում, այլ մեր մենտալիտետը,այսինքն՝ ծնողը միշտ ասելով.
    -Դա սկի դիպլոմը չի ստացել, դրան առնում ես ի՞նչ անես, հլը էն մեկին նայի ջիպա քշում, գործարաններ ունի եվ այլն:
    Ստիպում է իր երեխային, տվայ դեպքում աղջկան գնալ ջիպով տղայի մոտ:
    Իսկ աղջիկները սիրում են, նոր ընտրում իմ կարծիքով, համենայն դեպս իմ շրջապատում նման մարդ չեմ ճանաչում, որ ընտրել նոր է սիրել:
    Իսկ առհասարակ,իմ կարծիքով, պետք է տղան եվ աղջիկը միասին ստեղծեն իրենց գործարանն ու ջիպերը, եվ եթե սերը կա ուրեմն հաստատ կստեղծեն, հլը անգամ յախտա էլ կստեղծեն, շուրջերկրյա ճամբորդության համար:
    Այնպես որ մեծամասնությունը չէ, որ այդպես է մտածում, կամաց-կամաց դա վերանում է մեր ժողովրդի բնավորության միջից:
    Շնորհակալ եմ ուշադրության համար:

  12. #27
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրել նոր սիրել ,թե սիրել նոր ընտրել:

    ահա, անպայման պիտի գրպանը կշռել հետո սիրել
    ոնց եմ ջղայնանում որ աղջիկներին ընհանրացնում են սենց կաևոր հարցերում, մի քանի հիմար շահամոլ աղջիկների պատճառով։
    Բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկներն ավելի շատ են սիրում ուղղակի դիմացինի արժանիքների համար, քան տղաները բայց մենք հայերս չգիտեմ ինչու հակառակն ենք մտածում

    Այդ դեպքում եկեք ընդհանրացնենք և միացնենք նաև տղաներին, որ ասում են հարուստ աներ ունենամ ինձ պահի։

  13. #28
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրել նոր սիրել ,թե սիրել նոր ընտրել:

    Միանշանակ, սիրել նոր ընտրել
    Ամեն ինչ փոխվում է...

  14. #29
    երկրորդ կարգի հիստերիկ chiburgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրել նոր սիրել ,թե սիրել նոր ընտրել:

    էտ դուք լավա որ տենց եք մտածում:
    շատ արքի ընկնող երևույթներ մտածում են, որ իրենք ծնված են հարուստ կյանքով ապրելու համար(այստեղ են ասում ապրում ենք որ ուտենք):

  15. #30
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում է քե՞զ, թե՞ դրամապանակդ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    ոնց եմ ջղայնանում որ աղջիկներին ընհանրացնում են սենց կաևոր հարցերում, մի քանի հիմար շահամոլ աղջիկների պատճառով։
    Բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկներն ավելի շատ են սիրում ուղղակի դիմացինի արժանիքների համար, քան տղաները բայց մենք հայերս չգիտեմ ինչու հակառակն ենք մտածում
    Ես սենց կասեի. բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկները տղաներին են մեղադրում բազմապիսի մեղքերի մեջ ու բացասական բնորոշումներ տալիս, իսկ տղաներն էլ էդ նույն հարցերում մեղադրում են աղջիկներին։

    Իրականում երևի գրեթե բոլոր էդ կարգի հարցերում բացասականն էլ, դրականն էլ հավասարապես հանդիպում են և՛ տղաների, և՝ աղջիկների մեջ։ Ուղղակի սովորաբար աղջիկները տղաներից են վառված, տղաները՝ աղջիկներից։
    Նենց որ, բոլոր ժամանակներում էլ «տղաները սենցն են», «աղջիկները նենցն են» կարգի ընդհանրացված գնահատականներ հա էլ կլսենք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես կաթ չեմ սիրում…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 03.05.2015, 18:24
  2. Չեմ սիրում, երբ…
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 154
    Վերջինը: 25.12.2014, 19:30
  3. Էլ քեզ չեմ սիրում...
    Հեղինակ՝ precario, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 80
    Վերջինը: 08.08.2011, 10:31
  4. ես սիրում եմ
    Հեղինակ՝ oldwolf, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 15.09.2009, 22:04
  5. Սիրում եմ քեզ
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 28.05.2007, 13:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •