Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
ոնց եմ ջղայնանում որ աղջիկներին ընհանրացնում են սենց կաևոր հարցերում, մի քանի հիմար շահամոլ աղջիկների պատճառով։
Բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկներն ավելի շատ են սիրում ուղղակի դիմացինի արժանիքների համար, քան տղաները բայց մենք հայերս չգիտեմ ինչու հակառակն ենք մտածում
Ես սենց կասեի. բոլոր ժամանակներում ապացուցվել է, որ աղջիկները տղաներին են մեղադրում բազմապիսի մեղքերի մեջ ու բացասական բնորոշումներ տալիս, իսկ տղաներն էլ էդ նույն հարցերում մեղադրում են աղջիկներին։

Իրականում երևի գրեթե բոլոր էդ կարգի հարցերում բացասականն էլ, դրականն էլ հավասարապես հանդիպում են և՛ տղաների, և՝ աղջիկների մեջ։ Ուղղակի սովորաբար աղջիկները տղաներից են վառված, տղաները՝ աղջիկներից։
Նենց որ, բոլոր ժամանակներում էլ «տղաները սենցն են», «աղջիկները նենցն են» կարգի ընդհանրացված գնահատականներ հա էլ կլսենք։