մերսի, որ դուք կաք...
մերսի, որ դուք կաք...
Всё за Тебя!
Ճիշտն ասած,նոր մարդ եմ այստեղ և չգիտեմ ,թե կոնկրետ որ մանկատներն եք գնացել(ինչի համար ցավում եմ),այնպես որ ռեալ բան չեմ կարող առաջարկել,բայց խնդրում եմ մոտ ժամանակներում կազմակերպել,միանալու մեծ ցանկություն ունեմ
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Հմմ, մի քանի ամիս առաջ Նորք-Մարաշ հատուկ դպրոցից զանգ ստացա, երեխեքը իրենց կիսամյակի հանդեսին էին հրավիրում, կարոտել էին մեզ, հիշում էին, բայց էստաֆետը պիտի ուրիշին հանձնեմ, երեխան սպասվածից շատ ժամանակ է ուզում, բայց չեմ կարողանում մոռանալ, որ էնտեղ էլ են երեխաներ, որոնք կապվել են մեզ, սպասում են մեզ ու ևս մեկ հիասթափություն իրենց՝ առանց այդ էլ ոչ սովորական կյանքում, չարժե թույլ տալ:
Հարգելի ակումբցիներ, բարեգործական ծրագիրը ակումբի բարի ավանդույթներից է, շատ եմ խնդրում, որևէ մեկը թող իր վրա վերցնի կազմակերպչական պատասխանատվությունը, դժվար գործ չէ, նույնիսկ հաճելի է, սկզբից ամեն հարցում կօգնեմ, ինչպես միշտ ինձ մոտ հավաքած հագուստ ու խաղալիքներ ունեմ, դա կփոխանցեմ կազմակերպիչներին, կծանոթացնեմ տնօրենի հետ, իսկ երեխաները էնքան սրտաբաց են, որ մտածելու կարիք չկա...
Ձեր կյանքը ևս մի բանով իմաստավորելու առիթ բաց մի թողեք
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Մարաշի մանկատան սաներին օգնելու համար ակնկալում ենք Ձեր օգնությունը:Հարկավոր են 2-7 տարեկան երեխաների հագուստներ,գրենական պիտւյքներ,խախալիքներ(ցուցակը կարող եք շարունակել ինքներդ) :Հարցերի համար խնդրում եմ դիմել ինձ:
Ամենահեշտ միջոցը կլինի փակել աչքերը և ասել` ամեն ոք իր համար, կամ մեղադրել պետությանը և ասել, թե դա պետության պարտականությունն է, որ պետությունը և ոչ թե մենք պետք է հոգա, որ ծերերը սովամահ չլինեն, որ բազմազավակ ընտանիքներն անհոգ ապրեն, որպեսզի ոչ մի երեխա մանկատան դռան շեմին չհայտնվի: Իսկ նրանց, ում բախտը այսպես թե այնպես չի բերել, միանգամից գտնեն իրենց ծնողներին: Բայց եկեք չմոռանանք, որ պետության բաղկացուցիչ մասը նրա քաղաքացիներն են, այսինքն` ես և դուք: Եվ եթե մենք դիմացինի նկատմամբ անտարբեր ենք, եթե գթությունը մեզ համար չէ, եթե մենք չենք կիսում դիմացինի ցավը, եթե մենք անընդհատ սպասում ենք, որ ամեն ինչ մեր փոխարեն կանեն, ապա մենք դատապարտված ենք: Որբ երեխան չունի մայր, ով թիկունքով կպաշտպանի նրան բոլոր վտանգներից: Նրանց ոչ ոք չի պաշտպանում, իսկ իրենք ինքնուրույն չեն կարող պաշտպանվել: Այդ իսկ պատճառով մենք պետք է նրանց օգնենք: Յուրաքանչյուր երեխայի ժպիտը մենք կընդունենք որպես ընդհանուր հաղթանակ: Խնդրում եմ անտարբեր չանցնել այս գրառման կողքով:
Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին:
Շնորհակալություն
Հարգելի ակումբցիներ,խնդրում եմ անտարբեր մի անցեք այս գրառման կողքով,եթե օգնելու ցանկություն ունեք ինձ նամակ գրեք,կամ փնտրեք ինձ facebook-ում- Babayan Heghine!Յուրաքանչյու հարց կստանա իր պատասխանը:
P.Sխնդրու եմ չամաչել հարցեր տալուց!!!!
Frida ջան, եթե ակումբի շրջանակներում պետք է կազմակերպվի այդ ամենը, եկեք հենց էս թեմայում էլ քննարկենք:
Ինձ հետաքրքիր է, թե հիմա ինչ ծրագիր ունեք, ինչ եք պլանավորելու անել? երեխաների պաշտպանության օրն է մոտենում, գուցե մինչ էտ ակտիվ կազմակերպչական աշխատանքներ տարվեն?
Ես ինքս անչափ ուզում եմ մասնակցել, շփվել երեխաների հետ: Պատրաստ եմ աջակցել
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
ես ե-դրամի ID-ն եմ սպասում:
I love my life and I celebrate it every day...
Մի տարի գրառում չի արվել այստեղ:
Եթե կա ակումբցի, որ հավես, ցանկություն և ժամանակ ունի, խնդրում եմ, ակտիվացեք, կազմակերպեք, ես աջ ձեռքը կդառնամ այդ մարդու, իմ միակ խնդիրը նա է, որ տանից դուրս գալ շատ չեմ կարող:
Պետք է այցելել մանկատան սաներին, իմանալ ինչի կարիք ունեն, հետո այստեղ գրել ու հետո հավաքել գումար հագուստ խաղալիք գրենական պիտույքներ և այլն: Հետո տեղափոխելու համար տրանսպորտ ճարել, գործ կա, հաճելի է և ամենակարևորը օգտակար:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ripsim (03.05.2012)
Վարդ ջան, կեցցես, որ չես մոռանում, բայց ցավոք սրտի, հիշեցումդ մի պուճուր ժամանակավրեպ է։ Եթե խոսքը նույն N2 օժանդակ դպրոցի մասին է, ապա եթե հիշում ես, նրանք մայիսի 20-ից այլևս տներում են լինում կամ այլ մանկատներում։ Չեմ կարծում թե 16 օրվա մեջ ինչ-որ բան հնարավոր է հասցնել։
Միգուցե ցանկացողները զրուցեն տնօրենի հետ ու մինչև սեպտեմբեր մի բան կազմակերպեն։ Էդ դեպքում ժամանակի սղության խնդիր չի լինի։
Apsara (03.05.2012)
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Cassiopeia (03.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ