Կատարվել է հանգանակություն` 4000 դրամ: Հանգանակողի խնդրանքով անունը չեմ հրապարակում:
Ընդհանուր գումարը` 90000 դրամ:
Կատարվել է հանգանակություն` 4000 դրամ: Հանգանակողի խնդրանքով անունը չեմ հրապարակում:
Ընդհանուր գումարը` 90000 դրամ:
Լիազորված եմ տեղեկացնել, որ
Հավաքվում ենք Թամանյանի արձանի մոտ Կիրակի (13/07/08) ժամը 9:00-9:30
Սևանի աղտոտվածության մասին լուրերի պատճառով հնարավոր է Սևանի փոխարեն լողանանք Հարսնաքարի ջրաշխարհում (խնդրում ենք հաշվի առնել սրա հետ կապված ֆինանսական փոփոխությունները):
Բոլորին մաղթում եմ ուրախ ժամանց:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Վերջին լուրեր
Նոր խոսեցի ընկերոջս հետ, որը նախորդ կիրակին անցկացրել է Սևանում:
Եղանակը շատ տաք է եղել, լողափը` իմ սիրածը (Լագունա): Վարակի մասին լսել է վերադառնալուց հետո: Ողջ է:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Սևանի չանապարհին ենք.Մեքենան բավական հարմարավետ է ու 11 հոգով կարոխ ենք նույնիսկ պարել մեջը.
Հ.Գ. Հատուկ Ակումբի համար, հեռախոսով.
Մանկատնից արդեն դուրս եկանք. Շատ ջերմ ընդունելուտյան արջանացանք. Մանրամասները վաղը Հիմա Նորատուսում ենք. Խաչքարերն ենք ուսումնասիրում. Չեմ պոշմանել, որ կազմակերպել եմ այս ամենը. Մի քանի րոպեից ուղևորվում ենք Սևան.
հենց նոր կարդում էի երեկվա գրառումներս... բավական ծիծաղելի է ստացվում տրանսլիտով գրելու արդյունքը…
Երեկվա օրը վերջացավ… Հոյակապ օր էր, անմոռանալի ու հիասքանչ… Անչափ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին երեկվա օրվա իրականացմանը՝ թե գումար հանգանակողներին, թե անձամբ եկածներին… Նկարները կտեղադրեմ վաղը…
Մանկատանը արժանացանք ջերմ ընդունելության… Արտաքնապես շենքը բավական լավ վիճակում էր: Հետագայում, տնօրենի հետ խոսակցության ժամանակ պարզվեց, որ այդ ամենը կատարված է բարեգործների օժանդակությամբ, իսկ պետության կողմից մեկ երեխայի խնամքի, սնունդի, հագուստի ու մնացյալ ծախսերի համար ամսեկան նախատեսված գումարը հաստատ չէր բավականացնի նույնիսկ երեխային մեկ սեզոնի համար նախատեսված հագուստի ամբողջ կոմպլեկտ գնելու համար:
Տնօրենի հետ խոսելուց հետո կազմակերպեցինք շրջայց մանկատնով: Ասեմ, որ երեխաները ամեն հնարավորինս ձևերով ապահովված են նորմալ կյանքով ապրելու պայմաններով… Ունեն հեռուստացույց, հաճելի գիշերասենյակներ: Մեզ զարմացրեց նրանց ձեռքի աշխատանքների բազմազանությունն ու հմտությունն այդ գործում: Կեցցեն մանկատան ղեկավարությունը, որ նրանց այդպիսի արհեստներ.ի են սովորեցնում և մանկատան սաները հաստատ չեն կորչի կյանքում, քանի որ նրանք ունեն հմուտ ձեռքեր:
Շրջայցից հետո իջանք բակ, որտեղ երեխաները խաղում էին: Բակը հարմարեցված էր մանուկների համար խաղեր կազմակերպելու հարմարություններով: Այնտեղ հանդիպեցինք երեխաներին՝ 1.5-14 տարեկան երեխաների (երեխաների մի մասը գնացել էր տներով, իսկ մի քանի հոգի էլ՝ հանգստանալու Ծաղկաձորի ճամբարներում):
Երեխաների հետ հանդիպումն անցավ շատ բուռն ու հետաքրքիր: Ընթացքում Հովսեփն ու Վահագնը երեխաների հետ ֆուտբոլ խաղացին (արդեն մանկատնից դուրս գալու ժամանակ նրանց միացան Արշակն ու Նարեկը և ոչ մի կերպ չէին ուզում խաղը դադարեցնել), Հովսեփը փորձում էր երեխաներին "կյանքի փորձ" սովորեցնել` խաղաթղթեր խաղալ սովորեցնելով; Երեխաների հետ ակումբցիները խաղացին գործնագործ:
Երբ 3 տարեկան Մոնիկային հարցրեցի.- "Ո՞ւմ ես սիրում ամենաշատը" (նկատի ունենալով ընկերներին), նա պատասխանեց - "Մամայիս": Իսկ հետո 3 տարեկան Մոնիկան, Միլենան ու մեկ այլ աղջնակ (ում անունը չեմ հիշում), ինձ համար երգեցին, որ իրենց համար հայրենիքից ու թանկագին մայրիկից սիրելի ոչինչ չկա այս աշխարհում: Վերջում էլ, հրաժեշտի ժամանակ երեխաները խնդրեցին նորից վերադառնալ: Իմ կողմից նշեմ, որ այնքան կարոտ ու թախիծ կար նրանց աչքերում, ու այնքան սեր դեպի նրանց այցելող ցանկացած անձը:
Երկվա օրվա երկրորդ կեսը ևս հոյակապ անցավ: Գնացինք Սևանի Հարսնաքար լողափին կից ջրաշխարհը ու բավական հաճելի ու անմոռանալի ժամանց անց կացրեցինք: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան ու իրենց ներկայությամբ հագեցրեցին մեր օրը:
Հ.Գ. Նկարները կլինեն վաղը
Նկար եմ ուզում…
Հերթն հասավ նկարներին`
Հագուստներն ու սպորտային կոշիկները, որոնք տարանք երեխաներին:
ճանապարհին
Մանկատան տնօրենի գրասենյակում
Հովսեփն ու Վահագնը ֆուտբոլային հանդիպում կազմակերպեցին մանկատան երեխաների հետ
Հովսեփի ֆուտբոլային թիմը
Հովսեփը "կյանք է սովորեցնում" փոքրիկներին
Ետ վերադարձի'ր, մանկություն...
Հովսեփն ու Apsara-ն մանկատան ամենափոքրիկի հետ
Երեխաները ինձ տանում են Երևան
Ակումբցիներն ու մանկատան սաները գործնագործ են խաղում
3 տարեկան փոքրիկները երգում են, որ ամենաշատն աշխարհում թանկագին մայրիկին են սիրում:
Երեխաների ձեռքի աշխատանքներից, ի դեպ, առաջինը սարքված է զուտ լավաշով:
Էս ի՜նչ լավ նկարներ էին։ Շնորհակալությու՛ն։ Լավաշը որ մի ցնցող բան էր։
Էլի նկար չկա՞։
Կեցցե՛ք
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ճանապարհին
Նորատուսի խաչքարերը
Սոված ենք......................
Я НА СОЛНЫШКЕ ЛЕЖУ, Я НА СОЛНЫШКО ГЛЯЖУ
Հովսեփը վայելում է կյանքը
Թռիչք դեպի....
Ես սիրում եմ ֆուտբոլը
Սևանում ու հագուստով
Ո՞վ ունի իմ հնարավորությունները
Հորիզոն, ինչքան գաղտնիքներ ես թաքցնում քո մեջ...
Ո՞ւր են տանում երազները
Փրկե'ք, խեղդվում եմ...
Սևանից հետո` մաֆիա խաղալուց:
Աաաաա, լավն են
Հրաշալի են… ապրեք, շատ…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Լավ նկարներ էինք։ Ի դեպ, լավ էլ սևացել եք Սևանից հետո։ Անծանոթ դեմքեր կային։ Կլուսավորե՞ք։ Մեկ էլ նորից չնայեմ նկարները, դուք երևի կիմանաք, թե ում չեմ ճանաչում...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ