Cassiopeia-ն խդնրեց, որ գրեմ
ՄԱՆԿԱՏՈՒՆ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀՈՒԼԻՍԻ 13-ին ԿԻՐԱԿԻ:
Առավոտյան կգնանք, երեկոյան հետ կգանք:
Cassiopeia-ն խդնրեց, որ գրեմ
ՄԱՆԿԱՏՈՒՆ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀՈՒԼԻՍԻ 13-ին ԿԻՐԱԿԻ:
Առավոտյան կգնանք, երեկոյան հետ կգանք:
Ելնելով որոշ հանգամանքներից, օրը տեղափոխվեց 12 հուլիսի 2008թ. հուլիսի 2-րդ շաբաթ օրը:
Ուղղությունը` օրվա առաջին կեսը` Գավառի մանկատուն, երեխաներին նվերներ տանելու, իսկ երկրորդ կեսը` ամառային հանդիպում Սևանի ափին:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, խնդրում եմ արձագանքել առաջիկա շաբաթվա ընթացքում:
Արձագանքում եմ
Շատ կուզեյի, բայց չենք կարող գալ անձնական գործեր ունենք
Փաստորեն Սևան գալ ուզողներ էլ չեղան:
Այսօրվա դրությամբ գնում ենք`
Չուկ
Ձայնալար
ՆորՄարդ
Աթեիստ -?
Cassiopeia
Հենց նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց մանկատան տնօրենի` Նիկոլայ Նալբանդյանի հետ: Գնալու ենք կիրակի օրը` 13-ին:
Քանի որ գումարը քիչ է, ապա նրա խնդրանքով երեխաներին կտանենք սպորտային կոշիկներ` տարբեր չափսերի (գումարի սահմաններում):
Ցուցակի մեջ ավելացավ Արտգեո-ն էլի կասկածելի տարբերակով:
Կա առաջարկ, շաբաթ երեկոյան գնալ Սևան, մնալ Սևանի ափին գիշերը ու առավոտյան գնալ մանկատուն:
Առաջարկը ողջունվել է իմ, Cassiopeia-յի ու Ateist-ի կողմից:
Հմմմ, բա ե՞րբ ենք լողանալու ու տապակվելու արևի տակ: Երեկոյան ցուրտ ա, առավոտյան ցուրտ ա: Համ էլ Նորմարդը կիրակի չէր կարա կարծեմ դրա համար փոխվեցին պլանները շաբաթվա: Լավ կլիներ շաբաթ գնալ, մանկատան հետ գործերը վերջացնել, հետո գնալ լողափ գիշերը մնալ, հաջորդ օրը գալ՝ եթե երկու օրով ենք գնում: Հա ու մեկել, եթե Գավառ ենք գնում, սևան գնալ իմաստ չունի: Գավառում ավելի լավ ափեր կան ու ավելի քիչ մարդ:
Ուրեմն, կիրակի օրը` 13.07.2008թ. գնում ենք....
Գավառ, ապա Սևան:
Գալիս են.
Չուկ
Artgeo
Ձայնալար + 1
Արշակ - ?
Apsara
Guest
Աթեիստ
Cassiopeia
Սպասում եմ արձագանքների մինչև հինգշաբթի:
Ժողովուրդ ես էլ եմ ուզում գալ։ Հատկապես ծրագրի առաջին մասի համար։
Ինչպես նշվել էր, նախօրոք ֆոնդում առկա էր 51000 դրամ: Ընթացքում հանգանակություն կատարեցին`
Ձայնալար - 10000 դրամ
Արշակ - 5000 դրամ
Արիադնա - 5000 դրամ
Ընդհանուր առմամբ, կազմում է 76000 դրամ:
Գնում ենք Գավառի մանկատուն` Կիրակի օրը` 13.07.2008թ.: Որպես նվեր երեխաների համար տանում ենք սպորտային կոշիկներ, որոնք ձեռք կբերվեն հանգանակված գումարով: Քանի որ ճանապարհը բավական երկար է, ապա ճանապարհածախսի մի մասը` 15000 դրամը, կտրվի բարեգործականի ֆոնդից, իսկ մնացյալ գումարը կհավաքվի եկող ակումբցիների կողմից:
Ճանապարհն անցնելու ենք միկրոավտոբուսով, որի համար վճարվելու է ընդհանուր առմամբ 30000 դրամ: Երթուղին ընդգրկելու է` Երևան-Գավառ-(տեսարժան վայրեր)-Սևան-Երևան հատվածը: Ներկայումս "հայտ են ներկայացրել" մասնակցելու հետևյալ անձինք`
1. Չուկ
2. Artgeo - ?
3. Արշակ - ?
4. Ձայնալար
5. + 1
6. Guest
7. Apsara
8. Հովսեփ
9. Ahik
10. Աթեիստ
11. Cassiopeia
Եթե գալ ցանկացողներ կլինեն, մի ամաչեք, դիմեք
Որպես ճանապարհածախս և ընթացիկ ծախսեր հավաքում ենք 4000-ական դրամ: Սակայն զգուշացնեմ, որ ուտելիք շատ քիչ ենք վերցնելու (հիմնականում նախաճաշի համար չոր ուտելեղեն), ու տեղում արդեն մնացյալ գումարով ու հավելավճարով ձեռք կբերվի հիմնական ուտելիքը:
Khenyan-7000 դրամ
Բարեգործականի ֆոնդում` 82000 դրամ:
Ներսես_AM - 4000 դրամ:
Ընդհանուր գումարը` 86000 դրամ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ