Շարունակելով ավանդույթը… այս անգամ ուղևորվում ենք Գավառի մանկատուն: Այնտեղի սաները 1.5 մինչև 18 տարեկան 90 որբուկներ են, որոնք ունեն սիրո, քնքշանքի և նաև նյութական օգնության պահանջ: Ինչու հենց Գավառի մանկատուն…
1. Լինելով Երևանից հեռու, այն համեմատաբար ստվերում է ընկած: Ու կարծում եմ, որ մեր այցը մեծ ուրախության տեղիք կտա: Այդ է վկայում իմ հեռախոսազրույցը մանկատան տնօրենի հետ (նրանք պատրաստ են ընդունել մեզ մեր ցանկացած օրը) :
2. Գտնվելով Սևանի հարևանությամբ, այն մեզ հնարավորություն կտա այցից հետո մեր հանգիստն ու ժամանցն անց կացնել Սևանա լճի լազուրներում:
Բարեգործականի ֆոնդում տվյալ պահին առկա է 56000 դրամ (մեկ ամիս առաջ ակումբցիներից մեկից (ում անունն իր իսկ խնդրանքով գաղտնի է պահվում) հանգանակություն ստացվեց 31000 դրամի չափով): Սակայն դա քիչ է նման այցի համար: Հարգելի ակումբցիներ, հարգելի բարեհոգի մարդիկ, եթե ունեք հնարավորություն, ապա թեկուզ 1000 դրամի չափով ներդրեք ձեր օգնությունն այս գործում: Այդ երեխաների մի րոպեի ժպիտն ավելի արժե, քան ցանկացած 1000 դրամ:
Հ.Գ. Ակցիայի երկրորդ հատվածը` ժամանց Սևանի ափում… այսինքն բոլոր նրանք, ովքեր կգան մանկատուն, օրվա երկրորդ կեսին կուղևորվեն դեպի Սևան: Եթե այցը մանկատուն կազմակերպվի շաբաթ օրը, ապա հնարավոր է որ շաբաթ երեկոն և ամբողջ կիրակի օրը անց կացնել Սևանի ափին:
Դե, ձեզ տեսնեմ… սպասում եմ արձագանքների:
Էջանիշներ