Դատարանը քարացած կանոններով չի առաջնորդվում, այլ մասնավոր դեպքերով: Մենք չգիտենք, թե ինչ հարաբերություններ են եղել էդ ընտանիքում: Չարժե չոքերը թուլացնել, միայն կնոջ հանդեպ բռնություն կիրառելու մասին լսելով: Դա իհարկե բնորոշում եմ, որպես վայրենություն, բայց չեմ շտապում քննադատել կամ արդարացնել: Ոչ ոք չգիտի տղամարդու պահվածքի դրդապատճառների մասին: Իսկ ընտանիքը հնարավոր է փրկել: Հատկապես, որ տղամարդը զղջում է: Ամենայն հավանականությամբ նա ինչ որ խնդիրներ ունի, որոնք ազդում են նրա պահվածքի վրա: Պիտի գտնի դրանք ու լուծի, չթողնի որ այլ գործոններ ազդեն իր ու կնոջ հարաբերությունների վրա: Ուրիշի մուռը կնոջից չհանի: Ինչի՞ եմ էսպես ասում` որովհետև եթե նա ետ է կանչում կնոջը, ուրեմն ոչ մի բանում նրան չի մեղադրում, ընդունում է, որ անտեղի է ծեծի ենթարկել նրան: Բայց ամեն ինչ ունի իր դրդապատճառները:

Էջանիշներ