Ընտանիքը շատ բարդ հասկացություն է ու հիմնաված է առաջին հերթին փոխադարձ հարգանքի, պատասխանատվության, սիրո և վստահության վրա; Կնոջը ծեծող ամուսինը չի հարգում կնոջը և երեխաներին, և իհարկե ինքն իրեն: Ես չեմ հավատում, որ նման մարդն ընդունակ է փոխվելու ընդհանրապես. Հնարավոր է կարճ ժամանակ նա իրեն զսպի, բայց ընդամենը կարճ ժամանակով.. Հաջորդ րոպեին նա իրեն ավելի վատ կպահի, և ավելին, ամեն անգամ կհիշեցնի, որ կինն իր ոտքով է ետ եկել և արժանի է նման վերաբերմունքի... Համոզված եմ ուղղակի, որ նման մթնոլորտում անհանար է պահպանել ընտանեկան օջախի ջերմությունն ու սերը, հարգանքը... Դուք պատկերացնում ե՞ք, թե երեխաների աչքերում ով է դառնում իրենց "հայրը", ով նվաստացնում ու ծեծում է մորը, գոռգոռում ու հավասարակշռությունը կարցնում/.... Իսկ մայրը՞ .. Ախր ի՞նչ սիրո մասին է խոսքը, երբ քեզ ծեծում են.. սիրող մարդը չի կարող ցավ պատճառել իր սիրած էակին: Ռուսական խոսք կա չէ՞ " Բյոտ, զնաչիտ լյուբիտ" Ուրեմն դա ճիշտ է՞: Իհարկե ոչ... Ես լինեի նման իրավիճակում, կհեռանայի առանց ետ նայելու և երեխաներիս կմեծացնեի առողջ և հանգիստ մթնոլորտում, և ամենակարևորը, չէի թույլ տա ոտնահարել իմ արժանապատվությունն ու իրավունքները, խաթարել իմ երեխաների հոգեբանությունը; Սա նախնադարը չէ, որ կինը լինի ձայնազուրկ ու թուլակամ էակ՝ նախատեսված միայն սերնդի ավելացման, ընտանիքի կերակրման և ամուսնու սեռական ցանկությունները բավարարելու համար: Ինչևէ, լավ կլինի, որ մարդիկ իրոք գիտակցեն, թե ինչ է սերը, ընտանիքը, ընտանեկան երջակնությունը և առավել ևս, երեխաների դաստիարակությունը՝ առողջ, խաղաղ և ջերմ մթնոլորտում;
Էջանիշներ