Այո
Ոչ
Էդ նենգաբույր ու թարախածոր նյութերն ինքն էլ գրում ա, աչքիս
DIXIcarpe noctem
Այսօր թարախոտ Տաթևիկ Նալբանդյանի սյուժեներից կար եթերում:
Զարմանում եմ ոմանց թարախի անսահմանության վրա...
Ֆանտազիայի հարց չի: Ժամանակ չկորցնելու հարց ա: 70 տարի ԽՍՀՄ-ն լավ էլ աշխատել ա, էլ ի՞նչ կարիք կա նոր բան հնարելու: Պարունակությունը նույն ա, հիմա էլ փաթեթավորումն են նույնը դարձնում: Սպասում ենք «մեծ եղբոր» հետ պաշտոնապես վերամիավորման:
Ժող, ինձ թվում էր, որ ռուսերեն բավականին լավ գիտեմ... բայց հիմա մոտս կասկածներ առաջացան: Նոր վայլուրն էի նայում ու մեկը ասեց.
«... Արմենիա սեիչաս նա պոդյոմե:», ինչը լրագրողը թարգմանեց «...Հայաստանը հիմա բարձունքում է» : Հիմա իմ ռուսերեննա վատ վիճակո՞ւմ, թե՞ լրագրողն ա translate.google.com ի պես թարգմանել:
Բա ԱՄՆ ից ռեպորտաժը տեսա՞քՄի հատ տղա էր ԱՄՆ ի ամենաաշխույժ փողոցն էր ընտրել երևի, ռեպորտաժի առաջին 30 վարկյանը ձենն էր լսվում ու ինչ-որ ամերիկացիներ էին երևում, մինչև կամերային չմոտեցավ
Ա լյա արևմտյան հեռուստատեսություն են խաղում
![]()
Լավ եկե՛ք մի ուրիշ տեսանկյունից նայենք: Փորձենք ինչ-որ լավ բան գտնել հայլուրում: ցավալին գիտեք որն է: Ախր հենց հայլուրի վերնախավում բավականին կրթված և իմ կողմից հարգված մարդ/իկ/ էլ կա/ն/ կանգնած:
Ըստ իս տաղավարը ճաշակով է:
Հագուստը միշտ աչք է շոյում...ավելորդ ոչինչ դեռ չեմ նկատել:
Դե Տաթևիկի կարմիր մազերը հուսով ենք այլևս անցյալում կլինի…
հաղորդավարները կարծես թե պրոֆեսիոնալ են, բայց միայն Արտակի ու Տաթոյի մոտ եմ նկատել ձայնի հեգնական ռեգիստրների անհարկի չարաշահումները… մնաց նյութը...
լավ, քաղաքական ստերը թողնենք դեռ, բարբաջանքները նույնպես, ժամերով անհեթեթ բաներին անդրադառնալը նույնպես, աչք մտնել, կենաց խմելը նույնպես
…
Ուրեմն սենց ասեմ...հայլուրի ռեյտինգը բավականին բարձր է…հենց Ձեր, էս քննարկումների շնորհիվ...
Այ մարդ, օրինակ վերցրե՛ք ինձնից, չեք վստահում, մի՛ նայեք…ու չասեք թե զվարճալի է…դրա տեղը մի հատ սպուտնիկ առե՛ք, ուզածիդ չափ զվարճալի ալիքներ կգտնե՛ք…
Իսկ ուղղակի փաստերին ծանոթանալը, ասենք էսինչ շենքը պաժառ ընկավ, հետաքnnությունը շարունակվում է, մատնահետքերն էլ մոխրացել են
…
Հազար ու մի աղբյուր կա…
մի՛ նայեք ուղղակի…սանդղակը թող իջնի էլի…
Վերջին խմբագրող՝ Ծով: 26.09.2008, 13:07:
Alize'e. Անհնար է չնայել: Հայլուրը իշխանության կուլիսային անցուդարձերի մասին անուղղակիորեն ազդարարող միակ լրատվամիջոցն է: Հանգիստ կարող ես եզրահանգումներ և վերլուծություններ անել` հիմնվելով հետեւյալ միակ ու ճշգրիտ հանգամանքի վրա` Հայլուրի ամեն բառը վերահսկվում է, ուստիեւ` չի կարող պատահական լինել:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Դե հա, էդ առումով համաձայն եմ…ես նկատի ունեմ հասարակ մահկանացուներին, ովքեր ուզում են ուղղակի տեղեկացված լինել ու խուսափում են ճղճիմ ականջային լցոնումներից
ում համար կուլիսային ընթացքը էդքան էլ պարզ չի: Ով չոր ինֆորմացիա ա ուզում ու մեր մեջ ասած տենց էլ չհասկացավ, որ Գյուլին կանչեց Սերժոն ֆուտբոլ նայելու, ասենք որ ինչ…
Մեկ էլ նկատի ունեմ նրանց, ովքեր լսում, լսում են ու սրտի նոպաներ են ստանում…բայց իրանք էլի խորքային հարցերի համար մեղմ ասած գլուխ չունեն…
իսկ ավելի կարճ. դու նայի՛, ես քեզ նկատի չունեմ…քո վերլուծելուց էլի օգուտ կա
![]()
Ընտրություններից հետո Հայլուրը առհասարակ պետք է փակեին, ու բացեին նոր լրատվության ծառայություն` նոր անունով, կարևորը նոր հաղորդավարներով:
Հայլուրի նման երրկրորդ ուղեղ լվալու ծրագիր դժվար ա գտնել, նենց են խաբում , որ իրանք ել են հավատում
Երևանից դուրս շատ տեղեր միակ նորմալ ալիքը բռնող Հ1-նա դե իհարկե ..ճիշտ է առանց արբանյակային ալեհավաքիՈւրեմն սենց ասեմ...հայլուրի ռեյտինգը բավականին բարձր է…հենց Ձեր, էս քննարկումների շնորհիվ...
Այ մարդ, օրինակ վերցրե՛ք ինձնից, չեք վստահում, մի՛ նայեք
Վերջին խմբագրող՝ Grieg: 27.09.2008, 15:00:
...
Եվ ի՞նչ պետք է փոխվեր դրանից: Պետք է սկսեին ճիշտ ինֆորմացիա տա՞լ: Լավ ա, որ մտքներով չի անցել նման բան անել, հակառակ դեպքում` կարողա մարդիկ լինեին, ովքեր դա համարեին բարելավում հեռուստատեսության ասպարեզում: Կամ էլ, հնարավոր է, որ մտքներով անցել է, ուղղակի համապատասխան հաղորդավարներ չեն ճարել, դե տաթոենք անփոխարինելի են չէ՞:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հայլուրը հիմա տեղով մեկ բացասական էմոցիայա: Ճիշտ ինֆորմացիա հաստատ չէր տա, բայց գոնե ինչ-որ բանով կտարբերվեր: Էդ չափի բացասական էներգիա չի կարելի տալ, որովհետև էտ էներգիան չի կորում, բազմապատկված հետա գալիս;
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ