User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

Քվեարկողներ
176. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    35 19.89%
  • Ոչ

    141 80.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 125 հատից

Թեմա: Հայլուր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Հարցն իսկապես սխալ է ձևակերպված: Հավատալու խնդիր չկա:
    Հայլուրի խնդիրը ոչ թե վատ լուսաբանումն է: Չէ, այլ մեդալի միայն մի կողմի ներկայացնելը: Այն որ իշխանությունը պետք է ներկայացնի իր արածը, և պնդի, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ կամ շատ լավ է, նորմալ է: բոլոր երկրներում էլ այդպես է: Ուղղակի դրան զուգահեռ պետք է ներկայացնեն նաև ընդդիմության տեսակետը՝ ինչն այնպես չէ, որոնք են թերությունները:
    Հայլուրը ներկայացուցչական չէ հասարակության համար գլխավոր լրատուի դերում: Այդ ծրագիրը միայն մի կողմն է ներկայացնում:
    Իսկ փաստերը և լրագրողական աշխատանքի որակի առումով կարծում եմ Հայլուրը առաջատարը: Շանթը դեռ երկար պետք է աշխատի, որ Հայլուրին հասնի: Այնուամենայնիվ, այդ հեռուստաալիքը դեռ գյումրվա է:

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    ընդհանրապես, մեր հայկական հեռուստատեսությունները ներկայացնող լրագրողները ամենա"վատն" են աշխատում...դե եթե մարդը նստում է կոնֆերանսին ընդամենը 15 րոպե, կադրեր անում ու պարզապես հիմանկան թեմայի մասին գրում, ռելիզը վերցնում, թարգմանում ու վերջ, ապա բնականաբար լիարժեք տեղակատվություն ու մեկնաբանություն տալ չի կարող, այստեղից էլ երևի գալիս է հայկական լրատվական ծրագրերի վատ որակը...
    Հավանաբար սկսնակ ես լրագրության մեջ: Նախ, հեռուստալրագրողները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ներկայացնում են ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, եւ ոչ թե կարծիքներ կամ խոսող գլուխներ: Հեռուստալրագրողների »պատմությունը« չի կարող նույնը լինել, ինչ թերթերինը: Հետևաբար կոնֆերանսը ամենավերջին տեղն է, ուր պետք է գնա հեռուստալրագրողը: Նրան կադրում գործողություն է պետք:
    Եվ երկրորդ, եթե մի քիչ ավելի երկար աշխատեիր, ապա կհամոզվեիր, որ կոնֆերանսներին գրեթե միշտ նույն մարդիկ նույն տափակ մտքերն են արտահայտում: Օրինակ, եթե դատաիրավական բարեփոխումներ են, ապա գրանտային կոնֆերանսների մեծ մասը այդ մասին է: Մասնակցելով դրանցից մեկին, այնուհետև քիչ նոր բան կարող ես հայտնաբերել: Նույն մարդիկ տարբեր փողկապներով, նույն սրահներում տարբեր գրանտներով խոսում են նույն թեմայի մասին: Այնպես, որ եթե լրագրողը գալիս է, ու տեսնում է ով է խոսում, վերցնում է պրես-ռելիզը, որ հետո ոչ թե նյութ տա, այլ »համր«, այսինքն մի երկու նախադասություն: Եթե մի քիչ երկար աշխատեյիր, կիմանայիր, որ փորձառու լրագրողը սովորաբար կոնֆերանսի մասին տեղյակ է լինում դրանից մեկ ամիս առաջ ու սովորաբար հիմնական բանախոսի հետ նախնական զրույցի ժամանակ արդեն պարզած է լինում թե ինչի մասին է խոսքը՛:
    Ու եթե արդեն պրոֆեսիոնալ լիներ, ապա կհասկանայիր, որ կոնֆերանսները »նեուդաչնիկ« լրագրական հոտի համար են, որ միասին ժամերով նստում են ու սղագրում ամեն ինչ: Ալարում են մի քիչ իրենցով զբաղվեն, որ էքսկլյուզիվ ունենան: Կոնֆերանսը հանրության համար է, ոչ թե լրագրողների:

    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    մի խոսքով, լսեք Շանթի լուրերն ու մի բողոքեք...
    Ազատություն ռադիոկայանն ավելի նախընտրելի է: Բայց դե դա արդեն ճաշակի հարց է:
    Վերջին խմբագրող՝ P.S.: 22.02.2007, 23:47: Պատճառ: Գռարման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 60
    Վերջինը: 01.05.2008, 08:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •