User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

Քվեարկողներ
176. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    35 19.89%
  • Ոչ

    141 80.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 125 հատից

Թեմա: Հայլուր

  1. #16
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Հարցն իսկապես սխալ է ձևակերպված: Հավատալու խնդիր չկա:
    Հայլուրի խնդիրը ոչ թե վատ լուսաբանումն է: Չէ, այլ մեդալի միայն մի կողմի ներկայացնելը: Այն որ իշխանությունը պետք է ներկայացնի իր արածը, և պնդի, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ կամ շատ լավ է, նորմալ է: բոլոր երկրներում էլ այդպես է: Ուղղակի դրան զուգահեռ պետք է ներկայացնեն նաև ընդդիմության տեսակետը՝ ինչն այնպես չէ, որոնք են թերությունները:
    Հայլուրը ներկայացուցչական չէ հասարակության համար գլխավոր լրատուի դերում: Այդ ծրագիրը միայն մի կողմն է ներկայացնում:
    Իսկ փաստերը և լրագրողական աշխատանքի որակի առումով կարծում եմ Հայլուրը առաջատարը: Շանթը դեռ երկար պետք է աշխատի, որ Հայլուրին հասնի: Այնուամենայնիվ, այդ հեռուստաալիքը դեռ գյումրվա է:

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    ընդհանրապես, մեր հայկական հեռուստատեսությունները ներկայացնող լրագրողները ամենա"վատն" են աշխատում...դե եթե մարդը նստում է կոնֆերանսին ընդամենը 15 րոպե, կադրեր անում ու պարզապես հիմանկան թեմայի մասին գրում, ռելիզը վերցնում, թարգմանում ու վերջ, ապա բնականաբար լիարժեք տեղակատվություն ու մեկնաբանություն տալ չի կարող, այստեղից էլ երևի գալիս է հայկական լրատվական ծրագրերի վատ որակը...
    Հավանաբար սկսնակ ես լրագրության մեջ: Նախ, հեռուստալրագրողները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ներկայացնում են ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, եւ ոչ թե կարծիքներ կամ խոսող գլուխներ: Հեռուստալրագրողների »պատմությունը« չի կարող նույնը լինել, ինչ թերթերինը: Հետևաբար կոնֆերանսը ամենավերջին տեղն է, ուր պետք է գնա հեռուստալրագրողը: Նրան կադրում գործողություն է պետք:
    Եվ երկրորդ, եթե մի քիչ ավելի երկար աշխատեիր, ապա կհամոզվեիր, որ կոնֆերանսներին գրեթե միշտ նույն մարդիկ նույն տափակ մտքերն են արտահայտում: Օրինակ, եթե դատաիրավական բարեփոխումներ են, ապա գրանտային կոնֆերանսների մեծ մասը այդ մասին է: Մասնակցելով դրանցից մեկին, այնուհետև քիչ նոր բան կարող ես հայտնաբերել: Նույն մարդիկ տարբեր փողկապներով, նույն սրահներում տարբեր գրանտներով խոսում են նույն թեմայի մասին: Այնպես, որ եթե լրագրողը գալիս է, ու տեսնում է ով է խոսում, վերցնում է պրես-ռելիզը, որ հետո ոչ թե նյութ տա, այլ »համր«, այսինքն մի երկու նախադասություն: Եթե մի քիչ երկար աշխատեյիր, կիմանայիր, որ փորձառու լրագրողը սովորաբար կոնֆերանսի մասին տեղյակ է լինում դրանից մեկ ամիս առաջ ու սովորաբար հիմնական բանախոսի հետ նախնական զրույցի ժամանակ արդեն պարզած է լինում թե ինչի մասին է խոսքը՛:
    Ու եթե արդեն պրոֆեսիոնալ լիներ, ապա կհասկանայիր, որ կոնֆերանսները »նեուդաչնիկ« լրագրական հոտի համար են, որ միասին ժամերով նստում են ու սղագրում ամեն ինչ: Ալարում են մի քիչ իրենցով զբաղվեն, որ էքսկլյուզիվ ունենան: Կոնֆերանսը հանրության համար է, ոչ թե լրագրողների:

    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    մի խոսքով, լսեք Շանթի լուրերն ու մի բողոքեք...
    Ազատություն ռադիոկայանն ավելի նախընտրելի է: Բայց դե դա արդեն ճաշակի հարց է:
    Վերջին խմբագրող՝ P.S.: 22.02.2007, 23:47: Պատճառ: Գռարման ավելացում

  2. #17
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    օօօ, մենք այստեղ պրոֆեսիոնալ լրագրողի ենք հանդիպել փաստորեն...

    հարգելիս, ես շատ հստակ պատկերացում ունեմ, ինչպիսին են մեր լրագրողները, ինչի համար ու ով է գնում կոնֆերանսների ու ինչպես և որ ալիքն է միևնույն բանը մեկնաբանում...
    իմիջիայլոց, որպես գաղտնիք ասեմ, որ ամենակարևոր լուրերը կարելի է իմանալ այդ նույն կոնֆերանսների վերջում, երբ լրագրողները հարց են տալիս ... (համենայն դեպս ես հիմնական էքսկլյուզիվ նյութերը կոնֆերանսներից հետո կարևոր մարդկանց գտենով ու հարցնելով եմ ստացել...) ու հենց այդ նույն լուրերի հաղորդավարները հետո արդեն օրվա վերջում կարդում ու հղում են անում լրատվական գործակալությունների վրա, որոնք ի տարբերություն իրենց, մնացել են ու կարևոր լուրեր ու կարծիքներ հայթհայթել...

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ փաստերը և լրագրողական աշխատանքի որակի առումով կարծում եմ Հայլուրը առաջատարը: Շանթը դեռ երկար պետք է աշխատի, որ Հայլուրին հասնի: Այնուամենայնիվ, այդ հեռուստաալիքը դեռ գյումրվա է::
    Շանթի լուրերը այս պահին ամենաօբյեկտիվն ու ամենաորակյալն են հայկական հեռուստաալիքների մեջ... մնացած հաղորդումները չեմ նայում, չեմ կարող ասել...

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատություն ռադիոկայանն ավելի նախընտրելի է: Բայց դե դա արդեն ճաշակի հարց է:
    ես չեմ էլ վիճում...ո՞վ ասեց ավելի նախընտրելի չի...ես պարզապես հեռուստատեսության մասին էի խոսում...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անահիտ (17.07.2009)

  4. #18
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Ժողովուրդ, ձմեռ պապին հավատում ե՞ք: Անձամբ ես քիչ էր մնում հավատայի ... հայլուրի ամանօրյա եթերները նայելուց հետո ...

  5. #19
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    իմիջիայլոց, որպես գաղտնիք ասեմ, որ ամենակարևոր լուրերը կարելի է իմանալ այդ նույն կոնֆերանսների վերջում, երբ լրագրողները հարց են տալիս ... (համենայն դեպս ես հիմնական էքսկլյուզիվ նյութերը կոնֆերանսներից հետո կարևոր մարդկանց գտենով ու հարցնելով եմ ստացել...) ու հենց այդ նույն լուրերի հաղորդավարները հետո արդեն օրվա վերջում կարդում ու հղում են անում լրատվական գործակալությունների վրա, որոնք ի տարբերություն իրենց, մնացել են ու կարևոր լուրեր ու կարծիքներ հայթհայթել...
    Իմ ասածն էլ հենց դա է: Որ կոնֆերանսը կարևոր չի, այլ մարդիկ: Թե երբ կզրուցեն, էդ ճաշակի հարց է: Համենայն դեպս, երբ ես էի լուսաբանում որևէ կոնֆերանս, չի եղել դեպք, որ որևէ լրագրող, էն էլ գործակալություններից, որ մի բան իմանա, որ ես չիմանամ: Հիմա գլուխ գովալու բան չի, բայց դե փաստ է՝ հեռուստալրագրողները, որ ուզեն, ավելի շատ էքսկլյուզիվ կունենան: Ոչ թե որ հանճարեղ են, այլ որովհետև իրենց ճանաչում են, տեղեկատվությունը միանգամից է տարածվում եւ ամենամեծ լսարանին:
    Իսկ Գործակալություններն էլ հարմար են նրանով, որ ամեն ինչ գրում են՝ վիճակագրություն, թվեր, ցուցակներ: Էդ առումով միշտ լավ արխիվ են: Չեմ ասում, թե այնտեղ լրագրություն չկա: Ուղղակի հիմա ինչպես հեռուստատեսոթյունը, այնպես էլ մամուլն ու գործակալությունները շատ թուլացել են: Առաջ գազանի պես աշխատում էին: Հիմա մի քիչ Արմինֆոն ու Ռեգնումն են լավը....

  6. #20
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Հայլուրին չհավատալու պատճառ ես անձամբ չունեմ:Երբևէ չի պատահել,որ Հայլուրով լսածս փաստերը սխալ դուրս եկած լինեն:Ուրիշ հարց է,որ Հայլուրի մենաբանուրյուններն են երբեմն ուրիշ լինում,բայց հիմնականում դրանց ուշադրությու չեմ էլ դարձնում,աշխատում եմ ինքս հետևություններ անել:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անահիտ (17.07.2009)

  8. #21
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    ի՞նչ կա ըտեղ չհավատալու:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #22
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Չհավատալու բան չկա,ոչ էլ սխալ բան են ասում ,ուղղակի շաատ բաներ,որոնք իրենց ձեռք չեն տալիս,չեն ասում:Իսկ ամենալավը Շանթ հեռուստաընկերության հորիզոնն է

  10. #23
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածն էլ հենց դա է: Որ կոնֆերանսը կարևոր չի, այլ մարդիկ: Թե երբ կզրուցեն, էդ ճաշակի հարց է: Համենայն դեպս, երբ ես էի լուսաբանում որևէ կոնֆերանս, չի եղել դեպք, որ որևէ լրագրող, էն էլ գործակալություններից, որ մի բան իմանա, որ ես չիմանամ: Հիմա գլուխ գովալու բան չի, բայց դե փաստ է՝ հեռուստալրագրողները, որ ուզեն, ավելի շատ էքսկլյուզիվ կունենան: Ոչ թե որ հանճարեղ են, այլ որովհետև իրենց ճանաչում են, տեղեկատվությունը միանգամից է տարածվում եւ ամենամեծ լսարանին:
    Իսկ Գործակալություններն էլ հարմար են նրանով, որ ամեն ինչ գրում են՝ վիճակագրություն, թվեր, ցուցակներ: Էդ առումով միշտ լավ արխիվ են: Չեմ ասում, թե այնտեղ լրագրություն չկա: Ուղղակի հիմա ինչպես հեռուստատեսոթյունը, այնպես էլ մամուլն ու գործակալությունները շատ թուլացել են: Առաջ գազանի պես աշխատում էին: Հիմա մի քիչ Արմինֆոն ու Ռեգնումն են լավը....
    հարսգելիս, ինչքանով հասկացա, դու հեռուստատեսությունում ես աշխատում, բան չունեմ ասելու, հնարավոր է քեզ մոտ այդպես չի, բայց դու ախր էդ դեպքում ինձանից լավ պիտի իմանաս թե ինչպես է աշխատում հայ հեռուստալրագրողների 90 տոկոսը...համաձայն եմ էքսկլյուզիվների հարցում, հեռուստատեսությունը առավելություն ունի, ու դու ինձանից լավ գիտես ինչու, ու եթե ասենք դու ցանկանում ես գտնել կարևոր մարդու կոնֆերանսի ընթացքում , ապա հետևի "հայլուրի" լրագրողներին՝ որտեղ նրանք, այնտեղ էլ կարող ես առանձին հարցազրույց վերցնել , քանի որ նրանք հիմնականում ամեն տեղ էլ այսպես ասած մուտք ունեն...բայց դե հարցը դրանում չի, լրագրողը կարող է ցանկացած ուրիշ օր էքկլյուզիվ վերցնել ցանկացած մարդուց, համաձայն եմ, բայց եթե բաց թողեց ասենք նույն այդ կոնֆերանսի վերջում հնչած մի սենսացիոն լուր, կամ արտահայտություն, ապա դա արդեն եդ չես բերի...

    ինչ վերաբերվում է գործակալությունների աշխատանքին, այստեղ կարևորն այն է, որ նրանք զերծ են մնում մեկնաբանություններից և միայն օբյեկտիվ նյութ են տալիս...այ թուլանալու հետ համաձայն չեմ, գազանի պեսը ո՞րն է ...հիմա քարողարշավը կսկսի, ու նրանց աշխատանքն էլ կբացվի...
    իմիջիայլոց, Արմինֆոն այո, բայց Ռեգնումին ես չէի նշի...բավականին թուլացել են ու վաղուց...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  11. #24
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Ես ել իմ կարծիքը հայտնեմ, հիմնականում նորություններ հեռուստատեսությամբ չեմ լսում հիմնականում ինետից, բայց և Հայլուրին չհավատալու պատճառ չունեմ:

    Ավելացվել է 32 վայրկյան անց
    Բայց դա չի նշանակում որ հավատում եմ:
    PS Մի քիչ ինձ փիլիսոփայի տեղ դրի:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 27.02.2007, 14:57: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #25
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Հավատում եմ, որ մեծ մասամբ ստում են…

  13. #26
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Երեկ Հայլուրը հայ գիտակից հանրությանը ներկայացրեց մի ցնցող նորություն. պարզվում է, որ ԱՄՆ–ում ընտրակեղծիքները տոտալ բնույթ են կրում, ամերիկացի ընտրողները կաշառվում են մեկ շիշ խմիչքով, կոմունալ վարձերով, տարբեր տեսակի այլ կաշառքներով։ Սակայն ցնցողը այն չէ, որ ամերիկացի մասնագետները չեն հասկացել մի տրիվիալ փաստ՝ իրենց բացահայտած եզակի դեպքերը աբորիգեններին ցույց տալ չի կարելի, քանի որ վերջիններիս հոգեկառույցը չի դիմանում այդ նորություններին և նրանք մի պահ հավատում են, որ իրենք ևս քաղաքակիրթ են, չէ որ քաղաքակիրթ երկրներում էլ աբորիգենության կա, այլ ցնցողը Հայլուրի լրագրողի վերջին ֆրազն էր. հայ և ամերիկացի իրավապահները միասին դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն՝ ընտրակեղծիքները վերացնելու համար։ Ահա այսպես. ըստ հայ իրավապահների և Հայլուրի՝ ԱՄՆ–ում ևս ընտրակեղծիքներ կան և այն էլ տոտալ բնույթի, հետևաբար՝ հայաստանյան ընտրությունները միանգամայն տեղավորվում են միջազգային չափանիշների շրջանակներում։ Մնում է, որ Հայլուրը պատասխանի մեկ հարցի՝ այդ ինչպես է ստացվում, որ ԱՄՆ–ում հնարավոր է իշխող կուսակցության ու նախագահի պարտությունը, թե՞ ամերիկացիները ոչ միայն ընտրակեղծարար են, այլև մազոխիստ և կեղծում են իրենց կուսակցության ու նախագահի թեկնածուի դեմ։ Ի դեպ, այսպիսի երևույթ Հայաստանում չկա, հետևաբար՝ մենք ոչ միայն հասել ենք ԱՄՆ—ին՝ դառնալով ընտրակեղծարար, այլև անցել ենք նրան՝ հաղթահարելով մազոխիզմը։ Կեցցե անկախ, սոցիալական, իրավական անասնաֆերման։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 23.03.2007, 14:46:

  14. #27
    Լիարժեք անդամ Absar21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    76
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    «Հայլուրը» ո՞րն է: Կարողա դա Հայաստանի «Ամենառեյտինգային և ամենադիտվող» հեռուստալիքով հեռարձակվող իշխանական TOP 10 ն է, անփոփոխ լիդերով:
    Я собираюсь жить вечно, и пока что - это мне удается

  15. #28
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Չէ, ինչո՞ւ անփոփոխ: Հիմա փոխվել է: Առաջ անընդհատ Ռ. Քոչարյանն էր, հիմա Ս. Սարգսյանն է:

  16. #29
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Ցանկացած ԶԼՄ ենթարկվում է մի որևէ ուժի, դա կարող է լինել ինչպես քաղաքական այնպես էլ ուղակի մի անձ, որը տնօրինում է այդ ԶԼՄ-ն:
    Միանշանակ ասել որ չենք հավատում Հայլուրին կարծում եմ սխալ է, քանզի Հայլուրն էր, որ առաջինը տվեց գյումրու քաղաքապետի տղայի անունը նշելով հորը:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անահիտ (17.07.2009)

  18. #30
    Լիարժեք անդամ Absar21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    76
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ինչո՞ւ անփոփոխ: Հիմա փոխվել է: Առաջ անընդհատ Ռ. Քոչարյանն էր, հիմա Ս. Սարգսյանն է:
    Դե ես արդեն խոսում էի վերջինի մասին:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած ԶԼՄ ենթարկվում է մի որևէ ուժի, դա կարող է լինել ինչպես քաղաքական այնպես էլ ուղակի մի անձ, որը տնօրինում է այդ ԶԼՄ-ն:
    Միանշանակ ասել որ չենք հավատում Հայլուրին կարծում եմ սխալ է, քանզի Հայլուրն էր, որ առաջինը տվեց գյումրու քաղաքապետի տղայի անունը նշելով հորը:
    Իսկ միգուցե դա հենց այդ ուժի պատվերն էր???? Ավելի շուտ դա հենց այդպես է:
    Վերջին խմբագրող՝ Absar21: 15.06.2007, 17:23: Պատճառ: Գրառման ավելացում
    Я собираюсь жить вечно, и пока что - это мне удается

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 60
    Վերջինը: 01.05.2008, 08:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •