Հարցը պարզ է, սպասում եմ պատասխաններին։
Այո
Ոչ
Հարցը պարզ է, սպասում եմ պատասխաններին։
Jarre (19.05.2011)
99 % ով ոչ
"Հայլուրը" Օրուելի "Անասնաֆերմային" պաշտոնական քարոզչամիջոցն է, որը ուզում է համոզել, որ Նապելեոնը, չնայած անցյալում խոզ է եղել, բայց հիմա դարձել է շատ նշանակալից դեմք, հանճարեղ դիվանագետ ու անասնաֆերման կայուն զարգացնող տնտեսագետ։
Հ.Գ. Բոլոր համընկնումները պատահական են։
Հիմնականում՝ ոչ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էն դեպքերում երբ այլ աղբյուրներից կամ անձամբ տեղյակ եմ լինում իրավիճակից, սովորաբար (հիմնականում քաղաքականության հետ կապ ունեցող հարցերում) Հայլուրը լրիվ այլ կերպ է «լուսաբանում»։ Բայց երբ որ ուրիշ տեղից տեղեկություններ չեմ ունենում, «Հայլուրի» ներկայացրածը ճշմարտանման է թվում։ Մի խոսքով, կարողանում են գլուխ արդուկել։
Քվեարկել եմ՝ ոչ։
Քաղաքականության հետ կապ չունեցող հարցերում երևի շատ չեն շեղվում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Չեմ հավատում:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
պարզա, որ ինչը ջեռքա տալիս իրանց էտ էլ ասում են. ու հիմա չկա մի ալիք, որին կարելի 100%-ով վստահել![]()
Ես հարցը մի քիչ կփոխեի, ոչ թե «հավատու՞մ եք» այլ «վստահու՞մ եք»![]()
Ցանկացած քաղաքական լրատվության ու լրատվամիջոցի վստահելն էլ անիմաստ ինքնախաբեությունա:
Ինչ վերաբերվումա հայլուրին, մի փոքր տեղեկացնեմ. լուրերը հայլուրում չեն հորինվում , կամ ինչ որ լրատվական սցենար չի ստեղծվում:
Ստացվումա պաշտոնական լուր տվյալ նախարարությունից, ձեռնարկությունից, անհատից, որտեղից պատահի մի խոսքով… Խմբագրվումա, առանց տեքստի իմաստը փոխելու, կատարվումա լեզվական ուղղումներ, ու տրվումա եթեր, իսկ հավաստիության համար պատասխանատուա տեղեկացնողը, եթե նկատել եք լրատվության աղբյուրները ընթացքում նշվում են:
Մոռացա նշեմ, մեկնաբանությունները տրվում են ոչ թե ժուռնալիստների դատողությամբ, այլ հիմնվում են հայտարարությունների ու մամուլի խոսնակների հետ հարց-պատասխանների վրա:
Դե միջազգային լուրերի մասին չեմ խոսաԵրևի պարզա
![]()
Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 22.02.2007, 19:28:
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Եթե չհավատանք, որտեղից կիմանանք, որ մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, որտեղ կան ազատ ու անկողմնակալ շուկայական հարաբերություններ, որի արդյունքում գրանցում ենք երկնիշ թվերով տնտեսական աճ, որ օր-օրի բարելավվում է մեր երկրի վիճակը:![]()
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Երբեք իմ առջև խնդիր չեմ դնում,որպեսզի պարզեմ լուրերը ճի՞շտ են,թե ոչ![]()
Այդքան հաճախ էլ չեմ նայում «Հայլուրը».Միայն նայում եմ այն ժամանակ,երբ ինչ-որ լուր եմ լսած լինում և ցանկանում եմ պարզել ճի՞շտ ա,թե՞ ոչ![]()
![]()
Չհավատալու պատճառ չունեմ/բայց որ լավ մտածենք,հավատալու պատճառ էլ չունեմ
/
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
հարցը մի քիչ սխալ է տրված...
լրագրողի տեսանկյունից, որը ամեն օր լսում էր Հայլուրի հիմնական թողարկումը, ասեմ, որ լուրերը հորինված չեն կարող լինել, այսինքն "հավատալ" բառը մի քիչ տեղին չի...լրագրողները կարող են իրենց ձևով, ասենք ոչ այնքան օբեկտիվ ներկայացնել կամ մեկնաբանել օրվա իրադարձությունները , բայց հորինել ամեն դեպքում չեն կարող...
ինչ վերաբերվում է մեկնաբանություններին, ապա իրոք, Հայլուր լսելիս կարող է տպավորություն ստեղծվել, որ մեր կառավարությունը համարյա անթերի է, իսկ մենք ապրում ենք կատարյալին մոտ երկրում...իրականում այդպես չէ, ինչևէ, միգուցե դա էլ է պետք դրսի աչքին փոզ փչելու համար, ի՞նչ իմանամ...
ընդհանրապես, մեր հայկական հեռուստատեսությունները ներկայացնող լրագրողները ամենա"վատն" են աշխատում...դե եթե մարդը նստում է կոնֆերանսին ընդամենը 15 րոպե, կադրեր անում ու պարզապես հիմանկան թեմայի մասին գրում, ռելիզը վերցնում, թարգմանում ու վերջ, ապա բնականաբար լիարժեք տեղակատվություն ու մեկնաբանություն տալ չի կարող, այստեղից էլ երևի գալիս է հայկական լրատվական ծրագրերի վատ որակը...
մի խոսքով, լսեք Շանթի լուրերն ու մի բողոքեք...
հ.գ. բայց ինչ էլ Հայլուրն ասի, Արմենիայի ՇՈՈՒԻՑ հազար անգամ լավն է...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
Անահիտ (17.07.2009)
Մի անգամ այս առիթով կարծիքս հայտնել եմ: Կրկնեմ. «Հայլուր»-ի տեղեկատվությանը միանշանակ հավատում եմ, հավատում եմ փաստերին, ինչպես և մնացած բոլոր հեռուստաընկերությունների նմանատիպ ծրագրերին, ուրիշ բան, որ այդ փաստերից բխող վերլուծությունները կատարում եմ ինքս, և իմ դիրքորոշումը որոշ դեպքերում կարող է համընկնել տվյալ ծրագրի` այդ թվում` «Հայլուր»-ի հետ:
Лучше Гор могут быть только Горы.
Անահիտ (17.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ