Թոլքիենին հետ առաջին անգամ ծանոթացանք 9 տարեկանում: Ավելի ճիշտ ես էի 9 տարեկան, ինքն արդեն վաղուց բիձուկ էր: Կարդացի Հոբիտը՝ հայերեն թարգմանությունը, կարդացի կլանված, մի շնչով ու հետո ձեռքս առա Պահապանները: Իմ կյանքում բեկումնային գրքերից է: Հետո շատ ավելի մեծ ու ,,լուրջ,, գրքեր եմ կյանքում կարդացել, բայց Հոբիտն ու Պահապանները եղել են ու կան լավագույններից… Պատրաստվում եմ կարդալ Սիլմարիլլիոնը